“Շուշիի-100” Բանաձեւի նախագիծ — Проект Резолюции “Шуши-100”
Նախագիծ ՇՈՒՇԻԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՎԱՐՔԸ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ)» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱժՈՂՈՎԻ (ՇՈՒՇԻ, 2020 Թ. ՀՈՒԼԻՍԻ 15-16) ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ադրբեջանի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականությունը Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջաններում առայսօր միջազգայնորեն չի դատապարտվել, իսկ արյան ու ավերածությունների միջոցով ստեղծված այդ պետությունը պատասխանատվության չի ենթարկվել: Անպատժելիության զգացումը Ադրբեջանի ղեկավարության ոճրագործ ձեռքերին ազատություն է տվել նորից նախճիրներ նյութելու բնիկ ժողովուրդների դեմ, բարբարոսաբար ոչնչացնելու նրանց ստեղծած քաղաքակրթային արժեքները: Այսպես կոչված` Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կարճատև գոյությունն անհամեմատելիորեն հարուստ է պատերազմների սանձազերծումով, բռնություններով, ավազակային հարձակումներով ու կողոպուտներով, էթնիկական զտումներով և բնիկներին պատկանող պատմաճարտարապետական կոթողների […]