Գոհար Գրիգորյան. «Մեր տները, գերեզմանները այնտեղ են»․ մարաղացիները երազում են իրենց հայրենի գյուղ վերադարձի մասին

«Մեր տները, գերեզմանները այնտեղ են»․ մարաղացիները երազում են իրենց հայրենի գյուղ վերադարձի մասին Գոհար Գրիգորյան ԱՐՄԵՆՊՐԵՍ 9.4.2020 1992թ. ապրիլին Մարաղայի բնակչությունը դարձավ արդեն անկախ Ադրբեջանի հերթական ոճրագործության զոհն ու հարազատ գյուղի կործանման ականատեսը. ապրիլի 10-ին տևական հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը հարձավեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարուստ ու բարգավաճող հայաբնակ Մարաղա գյուղի վրա և ավերեցին ու հրդեհեցին այն։ Մարաղան հաջողվեց ընդամենը մի քանի ժամով գրավել միայն տանկեր և այլ զրահատեխնիկա ներգրավելուց հետո․ մինչ այդ գյուղի ինքնապաշտպանական ուժերը կարողացել էին հետ մղել երկու հարձակում։ Գյուղը լքել չհասցրած բնակչությունը, հիմնականում՝ տարեցներ, հաշմանդամներ,  կանայք ու երեխաներ, անգթորեն սպանվեցին, անդամահատվեցին ու ողջակիզվեցին։ Ապրիլի […]

Գոհար Գրիգորյան. «Դանակով խաչեր էին կտրել մարմինների վրա». Մարաղայի կոտորածը՝ ականատեսների վկայությամբ

in Russian — https://aga-tribunal.info/maraga_9-4-2020/ ապրիլի 10, 2020 Գոհար Գրիգորյան 1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՄՀՆՋ-ՕՄՕՆ) զինված ստորաբաժանումները Թարթառից հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա ու այնտեղ իրականացրին զանգվածային ջարդեր։ «Դա կտտանքների և դաժանությունների վայր էր՝ նման Գողգոթային»,- այսպես է նկարագրել Մարաղան՝ կոտորածից հետո գյուղ այցելած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը։