ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Մարաղայում տեղի ունեցած ոճրագործության 27-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/mfa_10-4-2019_en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa_10-4-2019/ 10 ապրիլի, 2019 ՀՀ ԱԳՆ Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարաղա գյուղի բնակչության դեմ իրականացված հանցագործության 27-րդ տարելիցը: Գյուղի նկատմամբ մի քանի ժամ վերահսկողություն հաստատած ադրբեջանական բանակն այն վերածեց սպանդանոցի՝ ամենադաժան ձևով կտտանքների ենթարկելով և սպանելով ավելի քան 50 խաղաղ բնակչի, նույնքան էլ գերեվարելով՝ հիմնականում կանայք, ծերեր, երեխաներ և հաշմանդամներ: Երկու շաբաթ հետո ադրբեջանական բանակը կրկին վերահսկողություն հաստատեց գյուղի նկատմամբ՝ այս անգամ հիմնովին ավերելով այն: Մինչ օրս, Մարաղան գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի ներքո, իսկ գերեվարվածներից շատերը համարվում են անհետ կորած: