Անհրաժեշտ է Երեւանում բացել Ադրբեջանում հայկական ջարդերի թանգարան

in English — https://aga-tribunal.info/museum_2-2-2018_en in Russian — https://aga-tribunal.info/museum_2-2-2018/ Աղբյուր — News.am, 2.2.2018 Դեռեւս համապատասխան գնահատական չի տրվել 1988-ից 1991 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ում տեղի ունեցածին, եւ քանի դեռ չի խոսվում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը այս ամենի պատճառով ստիպված սկսեց պաշտպանվել, տարածաշրջանում խաղաղություն չի լինի: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից Փախստականների կոնգրեսի համակարգող Մարիամ Ավագյանը:

Գրիգորի Այվազյան. Ղարաբաղյան գործընթացում պահպանվող հարաբերական դադարի շուրջ

Փաստարկ ակումբ. 13.06.2020, Ադրբեջանահայերի ասամբլեա ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյան Ադրբեջանահայերի ասամբլեա Հ/Կ նախագահ, պ.գ.թեկնածու Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան գործընթացում պահպանվող հարաբերական դադարի, Եվրոպառլամենտում ընդունված վերջին աղմկահարույց հայտարարության և հարակից գործընթացների շուրջ:

Գարդմանի և Գանձակի հայաթափման 30 տարին

in Russian — https://aga-tribunal.info/gandzak_25-11-2019/ 25.11.2019թ. Աղբյուր Գարդմանահայերի հայրենակցական միավորում ՀԿ եւ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի հայտարարությունը  Հայոց պատմական Գարդմանքի՝ ներկայիս՝ Գանձակի տարածաշրջանի հայաթափման 30-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/hy/artsakh_12-6-2020_en/ in Russian — https://aga-tribunal.info/hy/artsakh_12-6-2020/ 28 տարի առաջ՝ 1992 թ. հունիսի 12-ին, ադրբեջանական զինված կազմավորումները՝ նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի աջակցությամբ, լայնամասշտաբ գրոհ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ՝ ծանր զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Առաջին հարվածն իր վրա ընդունեց Շահումյանի շրջանը։ Բազմակի անգամ գերազանցելով կենդանի ուժի և զինտեխնիկայի թվով՝ ադրբեջանական զինված կազմավորումներին հաջողվեց զավթել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը, որից հետո նրանք ձեռնամուխ եղան էթնիկ զտումների իրականացմանը և դաժան հաշվեհարդար տեսան հայ խաղաղ բնակչության նկատմամբ։

Հայատյացությունը ադրբեջանական մանկական գրականության մեջ

Հովիկ Ավանեսով, Անժելա Էլիբեգովա, Արինա Գրիգորյան Հակահայկան քաղաքականությունը և ռազմական հռետորաբանությունը հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության արտաքին և ներքին քաղա- քականության անքակտելի մի մասը: Նշված քաղականությունը իր արտացոլումն է գտել նաև ադրբեջանական մանկական գրականության մեջ: Հետազոտությունում անդրադարձ է կատարվում հայատյացիությունը ադրբեջանցի գրողների մանկական գրական ստեղծագործություններում և դրանց ունեցած ազդեցությունը Ադրբեջանի երիտասարդության աշխարահայացքի վրա: Հեղինակների կողմից իրականացրած մշտադիտարկման և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ներկայացվել են մի շարք փաստեր, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականության համակարգային բնույթը: