ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը «Aysor.am» լրատվականի հարցին

in English — https://aga-tribunal.info/en/mfa-26-2-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-26-2-2021/ Հարց. Ադրբեջանի ԱԳՆ կողմից հայտարարություն է տարածվել 1992թ. Աղդամի մերձակայքում իրադարձությունների վերաբերյալ, որում տեղ են գտել ավանդական մեղադրանքներ Հայաստանի հասցեին: Կխնդրեինք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ:       Պատասխան. Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի: Ադրբեջանն է պատասխանատվություն կրում երեք տասնամյակի ընթացքում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների, կորուստների համար:  Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված երկու պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանց նախորդող ժամանակաշրջանում, ադրբեջանական կողմը դիմել է զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների և պատերազմական հանցագործությունների: Վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինվորականների կողմից Արցախի Հադրութ շրջանում իրենց վերահսկողության ներքո […]

Արա Այվազյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հանդիպմանը

in English — https://aga-tribunal.info/en/mfa-22-2-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-22-2-2021/ Արտաքին գործերի նախարարություն 22 փետրվարի, 2021 ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը

Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու առցանց ստորագրավահաք

in English — https://aga-tribunal.info/en/petition-nov-2020-en/ in Russian — https://aga-tribunal.info/petition-nov-2020/ https://armenpress.am/arm/news/1034391.html 2020-ի նոյեմբեր արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու առցանց ստորագրավահաք են սկսել:  Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում, որին կցված է նաև բաց նամակ` ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:

Ադրբեջանը պատերազմում է մեր մշակութային արժեքների դեմ

in Russian — https://aga-tribunal.info/monuments-17-2-2021/ in English — https://aga-tribunal.info/en/monuments-17-2-2021-en/ “Artsakh monuments” in Facebook-ում, 17.2.2021 Դատելով մեր կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներից ու ականատեսների վկայություններից, կարող ենք ասել, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ադրբեջանցիները առանձնակի վայրագություններ են ցուցաբերում հայկական այն հուշարձանների /խաչքարեր, կոթողներ/ նկատմամբ, որոնք նվիրված են արցախյան ազատամարտին:

Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոցում Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանի պղծմանը

in Russian — https://aga-tribunal.info/mfa-11-2-2021/ in English — https://aga-tribunal.info/mfa-11-2-2021-en/ 11 Փետրվար, 2021 ԱՐՄԵՆՊՐԵՍ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակին նվիրված հուշարձանի պղծմանը:

Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

in English — https://aga-tribunal.info/unesco-11-2-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/unesco-11-2-2021/ Աստղիկ Ալիմյան, ԱՐՄԵՆՊՐԵՍ, 11 Փետրվար, 2021 Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին արյունոտ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հարուստ հոգևոր և պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը դարձել է հայ և միջազգային հանրության մտահոգության առարկան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ-ը հատուկ ընդգծել են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության կարևորությունը և աջակցել են այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը։

ՀՀ ԳԱԱ հայտարարությունը հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին

in English — in Russian — https://www.sci.am/newsview.php?id=370&arch=0&langid=1 ՀՀ ԳԱԱ հայտարարությունը Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պահպանության և մշտադիտարկման կազմակերպման մասին

Միջպետական գանգատ ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

in English — https://aga-tribunal.info/echr-2-2-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/echr-2-2-2021/ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ 2021 թ. փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը

in English — https://aga-tribunal.info/en/comment-by-the-ministry-of-foreign-affairs-of-the-republic-of-artsakh/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-1-2-2021/ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն, 1.2.2021 Լրջագույն մտահոգության տեղիք են տալիս ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունները՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում:

Դեսպան Բալայան. Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական հանցագործություններ

in Russian — https://aga-tribunal.info/balayan-30-1-2021/ Նիդերլանդական Weekblad Elsevier հեղինակավոր պարբերականը հրապարակել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը: Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունն «Արմենպրես»-ին տրամադրել է դեսպանի հարցազրույցը, որը ներկայացնում ենք ստորև. «Եվրոպան փակում է աչքերը» 6 հարց Հայաստանի դեսպանին Ադրբեջանի հետ վերջին պատերազմի վերաբերյալ 1) Պատերազմն ավարտվեց նոյեմբերին, այնպես չէ՞ Տիգրան Բալայան. «Ադրբեջանում դեռ 120-ից ավել հայ ռազմագերիներ կան: Գերիներից մեկը պատմել է, որ իրեն ծեծի են ենթարկել՝ պարտադրելով «խոստովանել», որ մասնակցելով 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմին՝ ադրբեջանցիների է սպանել: Այդ ժամանակ նա տակավին ծնված չէր: Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական ծանր հանցագործություններ»: 2) Ի՞նչ ինկատի ունեք Տիգրան Բալայան. «Խոսքը ոչ միայն ռազմագերիների խոշտանգման այլև եկեղեցիների […]

ԱԴՐԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Վերջերս, գտնվելով Շուշիում, Ադրբեջանի նախագահ և այդ երկրի գլխավոր զեղծարար Ի. Ալիևը, ում ցուցումով նախկինում էլ պարբերաբար սուտ լուրեր են տարածվել, որ հայերն իբր թե ոչնչացրել են ադրբեջանական մշակույթի հուշարձանները, կանգ առնելով տեղի մզկիթներից մեկի մոտ, ի լուր աշխարհի հրապարակավ մեկ անգամ ևս հոխորտաց, որ հայերն ավերել-ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղում գտնվող թվով 67 մզկիթներից 64-ը: Այդ ստահոդ և իրականության հետ բացարձակապես կապ չունեցող լուրը տեղ է գտել նաև ադրբեջանցիների կեղծ քարոզչությունը խրախուսող կամ այդ քարզչության ջրաղացին պարբերաբար ջուր լցնող այլ հրապարակումներում: Նկատի ունենալով վերոհիշյալը, ստիպված ենք պատասխանել իրականությունը գլխիվայր շուռ տվող ստախոսին՝ հիմք ընդունելով միայն ու միայն իրական և ստույգ […]

Ազոխի քարանձավ

Ազոխի կրաքարե քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի քարանձավ) ունի շուրջ 8000 քմ տարածություն: Այդ հնագույն հուշարձանը ունեցել է մուտքեր և ելքեր վեց բավիղանման սրահներից: Խորհրդավոր քարանձավով անցնող «ուղիների» երկարությունը ոչ ամբողջական տվյալներով գերազանցում է 300մ: Հայ պատմիչները բազմիցս են հիշատակել Ազոխի քարանձավը: Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները այստեղ էին թաքցնում Արցախ աշխարհի հարստությունները: Երկար ժամանակ քարանձավը պատված էր գաղտնիքով ու հայտնաբերվել է միայն 1960 թվականին: Մուտքերից մեկը՝ Ազոխ 5, ենթարկվել է ինտենսիվ պեղումների, որի ընթացքում գտնվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջանների միջև անցումային ժամանակաշրջանին: Այդ սկզբնական ծավալուն […]

Ծաղկավանք

Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի կենտրոնում է գտնվում Ծաղկավանքը: Հին համալիրից պահպանվել է միայն գլխավոր՝ “Սուրբ Աստվածածին” եկեղեցին և տարբերվում է իր կլոր պորտալով (դռնով)։ Եկեղեցին, դրսից ուղղանկյուն, ներսից՝ գմբեթավոր եռանավ բազիլիկ է: Ճարտարապետական տեսանկյունից եկեղեցին շքեղ ձևավորում չունի: Պատերը ներսից սվաղված են: Ամենահին գրությունը, որ առկա է խաչքարի վրա, թվագրվում է 1198 թ., ինչը նշանակում է, որ 12-րդ դարում այստեղ արդեն գործում էր վանքը: Սրա օգտին է խոսում նաև եկեղեցու դռան գլխի ճակատակալ քարի վրա արված արձանագրությունը, համաձայն որի եկեղեցին կառուցել է Հակոբ վարդապետ Թանգյանցը 1131 թվականին: Շինության հարավային լուսամուտի մեջ կառուցված է օձանման զարդաքանդակ, որի մասին ծերունիները պատմում են, […]

Նամականիշում բժշկական արտահագուստով մարդը քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից

in English — https://aga-tribunal.info/stamp-15-1-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/stamp-15-1-2021/ Ombudsman.am, 15.1.2021 Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հայերի էթնիկ զտման փաստը հիմնավորվում է նոր զարգացումներով:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ

in English — https://aga-tribunal.info/en/mfa-9-1-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-9-1-2021/ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ միաձայն բանաձև Լյուքսեմբուրգի խորհրդարանում

in Russian — https://aga-tribunal.info/luxembourg-2412-2020/ in French — https://aga-tribunal.info/en/luxembourg-24-12-2020-en/ 24-12-2020 Source Այսօր Լյուքսեմուրգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիր մարմնին ի թիվս այլոց Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Սուրբ Աթոռի նվիրակ. Վատիկանը պատրաստ է օգնել Արցախում մշակութային ժառանգության պահպանմանը

in English — https://aga-tribunal.info/en/vatican-9-12-2020-en/ in Russian — https://aga-tribunal.info/vatican-9-12-2020/ https://www.president.am/hy/press-release/item/2020/12/09/President-Armen-Sarkissian-met-with-/ 9 դեկտեմբերի, 2020 թ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):