Սպիտակ խաչ վանքը ադրբեջանական քարոզչության թիրախում

in Russian — https://aga-tribunal.info/spitak-6-11-2021/ in English — https://aga-tribunal.info/spitak-6-11-2021-en/ “Artsakh Monuments”, 6 ноября 2021 г. Նոյեմբերի 5-ին ադրբեջանական www.cbc.az-ի կողմից տեսանյութ է հրապարակվել, որտեղ կրկին ցուցադրվում է ուդիական համայնքի ներկայացուցիչների ,,ուխտագնացություն,, Հադրութի Սբ. Հարություն եկեղեցի և Հադրութ քաղաքից ոչ շատ հեռու, Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք: Համայնքի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մոբիլին և նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում «աղվանական-ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր են կատարում»:

Արցախում կայացավ Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան խորագրով միջազգային գիտաժողովը

#ԱԵԳՄՄ #ԱՐՑԱԽ_գիտահետազոտական_ինստիտուտ #գիտության_դիվանագիտություն #գիտաժողով_հայոց_պետականություն #conference_armenian_statehood #конференция_армянская_государственность

Ստեփանակերտում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես. ներկայացված են բերդաքաղաքի հայկականությունը փաստող հետազոտություններ

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ , ինչպես նաև օտար լեզուների ամբիոնի և գրադարանի համատեղ աջակցությամբ բուհում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հովիկ Ավանեսովն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացված են Շուշիին վերաբերող փաստագրական արխիվային 7 ճշգրիտ տվյալներ, Շուշիի մասին պատմող 110 անուն գրքեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն : «Դրանք Շուշիի մասին հետազոտություններ են, արխիվային լուսանկարներով, վերլուծություններով, գիտական աշխատանքներով, թերթերով, ամսագրերով: Ցուցադրություններում ներկայացված է նաև Շուշիի արվեստն ու արհեստները, թե 1852 թվականից ի վեր տեղի հայ բնակչությունն ինչով էր զբաղվում: Որպես խոսուն փաստեր՝ օգտագործել ենք […]