Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/mfa-28-2-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-28-2-2021/ http://www.nkr.am/hy/news/2021-02-28/MFA-Pogroms-of-Armenians-in-Sumgait Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

in English — https://aga-tribunal.info/pashinyan-27-2-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/pashinyan-27-2-2021/ 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

Արմեն Սարգսյան. Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի

https://www.president.am/hy/press-release/item/2021/02/28/Sumgait/ Փետրվարի 28-ը մեր երկրում հայտարարված է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր:

Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների զոհերի թվի շուրջ

Lragir.am, 07.03.2020 Ադրբեջանում 1987-1992 թվականներին պետական մակարդակով կազմակերպված ու իրականացված ցեղասպանության արդյունքում սպանված հայերի թիվը մնում է չուսումնասիրված: Հայկական երրորդ հանրապետությունը անտարբերություն է ցուցաբերել հայության այդ հատվածի ճակատագրի նկատմամբ և չի նախաձեռնել համալիր հետազոտություն: Սակայն, այս ֆոնին իշխանության կողմից կամ էլ առանձին անձանց կողմից հնչել են թվեր, որոնք չունեն հիմնավորումներ: Խորհրդային իշխանությունները խորհրդային Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ համաձայնեցված չհետաքննեցին ու չբացահայտեցին հայերի դեմ իրականացրած հակամարդ հանցագործությունները, չդատապարտեցին ոչ կազմակերպիչներին և ոչ էլ իրականացողներին: Անկասկած է, որ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայաբնակ տարածքներում այսօր սպանված հայերի թիվը դժվար է պարզել, բայց այդ թվերի սանդղակը հնարավոր է որոշել` ելնելով […]

Գ. Այվազյան. Ինչու Սումգայիթյան դեպքերը չեն ճանաչվում որպես ցեղասպանություն

1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր: Սումգայիթյան ողբերգությունից անցել է 30 տարի, սակայն այն միջազգային կառույցների կողմից չի ստացել համապատասխան գնահատական: Բացի այդ, Հայաստանը եւս այդ դեպքերը չի ճանաչել որպես ցեղասպանություն: Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ «Իրավունքը» հետաքրքրվեց, թե հայկական կողմին ինչն էր խանգարել ժամանակին ընդունել, որ այն, ինչ տեղի է ունեցել Սումգայիթում, ցեղասպանություն էր, փաստերի պակաս կա՞ր, քաղաքական խնդի՞ր է, թե այլ հարց կա:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/artsakh-20-1-2017-en/ in Russian — https://aga-tribunal.info/artsakh-20-1-2017/ Source Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ 28 փետրվարի 2017