ՌՀԿ Ալյանսի հայտարարությունը Սևրի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/alliance-10-8-2020-en/ in Russian — https://aga-tribunal.info/alliance-10-8-2020/ Ռուսաստանի հայկական կազմակերպությունների Ալյանսի հայտարարությունը Մոսկվա, 10.08.2020 Ուղիղ Հարյուր տարի առաջ այս օրը Անտանտի դաշնակիցների և Թուրքիայի միջև կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը (այսուհետ Սևրի դաշնագիր), որի ստորագրող կողմերից մեկն էր Հայաստանի Հանրապետությունը։ Այդ դաշնագիրը, ի թիվս Հայաստանի օգտին Թուրքիայի առջև դրված մի շարք պահանջների, նաև իրավական հիմք տվեց ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնին՝ հայտնի իրավարար վճռով ճշտելու Հայաստանի և Թուրքիայի սահմանները։ Ցավոք, Սևրի դաշնագրի հայկական հարցին վերաբերող մասը ոչ միայն կյանքի չկոչվեց, այլև Թուրքիան դրանից հետո էլ շարունակեց իր ցեղասպան գործունեությունը, և ավելի քան հարյուր տարի շարունակում է խոչընդոտել ցեղասպանության ճանաչման համամարդկային գործընթացը։ […]

Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեկ ընդհանուր հայեցակարգ որդեգրելու անհրաժեշտությունը

на русском — https://aga-tribunal.info/wa_24-4-2020/ in English — https://aga-tribunal.info/en/wa_24-4-2020_en/ Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ու ոգեկոչման հերթական՝ 105-րդ տարելիցի կապակցությամբ ամբողջությամբ ի հայտ է գալիս Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեր ընդհանուր բացթողումները։ Մինչեւ այսօր դատապարտված չէ պանթուրքիզմը՝ որպես այլատյացության, այլամերժության, ռասիզմի տեսություն, չի որդեգրված ընդհանուր տեսակետ Հայերի ցեղասպանության ամբողջական ժամանակահատվածի վերաբերյալ, չի ճշտված ու ներկայացված ցեղասպանությունն իրականացնող երկու կողմերը՝ որպես հայերի նկատմամբ միեւնույն ցեղասպանական գործողություններն իրականացնող կողմեր, չեն պատրաստված ցեղասպանության հատուցման փաթեթներ հայերի նկատմամբ իրականացված բոլոր ցեղասպանական գործողությունների վերաբերյալ․․․

ՃԱՆԱՉՈՒՄԻՑ` ՀԱՏՈՒՑՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100. ՃԱՆԱՉՈՒՄԻՑ` ՀԱՏՈՒՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ 15-16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2015 ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ ГЕНОЦИД АРМЯН-100. ОТ ПРИЗНАНИЯ ДО КОМПЕНСАЦИИ МЕЖДУНАРОДНАЯ КОНФЕРЕНЦИЯ 15-16 ОКТЯБРЯ, 2015 ТЕЗИСЫ ДОКЛАДОВ

Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի

Մայիսի 18, 2017 թ. Արցախում բացվել է “Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի” խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Օգտագործելով RAA աշխատանքները (Սամվել Կարապետյան):

Սամվել Կարապետյան. Եղեռն Եղեռնից հետո

Ֆիլմը ներկայացնում է 1915 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների իրագործած բնաջնջման քաղաքականությունը, որի արդյունքում երկրի երեսից անհետացվել է համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող ուրույն մշակույթ: