ՌՀԿ Ալյանսի հայտարարությունը Սևրի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/alliance-10-8-2020-en/ in Russian — https://aga-tribunal.info/alliance-10-8-2020/ Ռուսաստանի հայկական կազմակերպությունների Ալյանսի հայտարարությունը Մոսկվա, 10.08.2020 Ուղիղ Հարյուր տարի առաջ այս օրը Անտանտի դաշնակիցների և Թուրքիայի միջև կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը (այսուհետ Սևրի դաշնագիր), որի ստորագրող կողմերից մեկն էր Հայաստանի Հանրապետությունը։ Այդ դաշնագիրը, ի թիվս Հայաստանի օգտին Թուրքիայի առջև դրված մի շարք պահանջների, նաև իրավական հիմք տվեց ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնին՝ հայտնի իրավարար վճռով ճշտելու Հայաստանի և Թուրքիայի սահմանները։ Ցավոք, Սևրի դաշնագրի հայկական հարցին վերաբերող մասը ոչ միայն կյանքի չկոչվեց, այլև Թուրքիան դրանից հետո էլ շարունակեց իր ցեղասպան գործունեությունը, և ավելի քան հարյուր տարի շարունակում է խոչընդոտել ցեղասպանության ճանաչման համամարդկային գործընթացը։ […]

Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեկ ընդհանուր հայեցակարգ որդեգրելու անհրաժեշտությունը

на русском — https://aga-tribunal.info/wa_24-4-2020/ in English — https://aga-tribunal.info/en/wa_24-4-2020_en/ Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ու ոգեկոչման հերթական՝ 105-րդ տարելիցի կապակցությամբ ամբողջությամբ ի հայտ է գալիս Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեր ընդհանուր բացթողումները։ Մինչեւ այսօր դատապարտված չէ պանթուրքիզմը՝ որպես այլատյացության, այլամերժության, ռասիզմի տեսություն, չի որդեգրված ընդհանուր տեսակետ Հայերի ցեղասպանության ամբողջական ժամանակահատվածի վերաբերյալ, չի ճշտված ու ներկայացված ցեղասպանությունն իրականացնող երկու կողմերը՝ որպես հայերի նկատմամբ միեւնույն ցեղասպանական գործողություններն իրականացնող կողմեր, չեն պատրաստված ցեղասպանության հատուցման փաթեթներ հայերի նկատմամբ իրականացված բոլոր ցեղասպանական գործողությունների վերաբերյալ․․․

Միջազգային հանրային ատյանի Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների մասին

in English — https://aga-tribunal.info/tribunal_about_en/ на русском — https://aga-tribunal.info/tribunal_about/ Միջազգային հանրային ատյանի Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների առաքելությունը` Ադրբեջանի ցեղասպան եւ հանցագործ քաղաքականության բացահայտման, նախադեպերը դատապարտելու, դրանց հակազդելու, դրանք կանխարգելելու եւ դրանց համար հատուցում ապահովելու նպատակով տարբեր մասնագիտական կազմակերպությունների ջանքերի համախմբում:

Նարեկ Աբրահամեան. Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի բնիկ ժողովուրդները որպէս տարածաշրջանի խաղաղութեան կարեւոր եւ հիմնական գործոն

Նարեկ Աբրահամեան, Լիբանանի Հանրապետութեան պաշտօնաթող գեներալ, Բեյրութ «Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի բնիկ ժողովուրդները որպէս տարածաշրջանի խաղաղութեան կարեւոր եւ հիմնական գործոն»   Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի բնիկ ժողովուրդներու սերտ համագործակցութինն ու համագումարը որպես տարածաշրջանային խաղաղության գործիք

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արդի աշխարհում թուրքական գործոնի զսպման պատմական և արժեհամակարգային գործիքները

Հրանտ Մելիք—Շահնազարյան, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոն (Հայաստան) «Արդի աշխարհում թուրքական գործոնի զսպման պատմական և արժեհամակարգային գործիքները» Грант Мелик-Шахназарян, Аналитический центр «Восканапат» (Армения) «Исторические и идейно-ценностные механизмы сдерживания турецкого фактора в современном мире» Hrant Melik-Shakhnazaryan, head of Analytical center “Voskanapat” (Armenia) “Historical and ideological-value mechanisms of deterring the Turkish factor in the modern world”

Ռադիկ Խամոյան. Առանց Սեւրի խաղաղության պայմանագրի եւ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի պահանջների իրագործման, Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն չի կարող հաստատվել

Ռադիկ Խամոյան, հասարակական – քաղաքական գործիչ, Երեւան   «Առանց Սեւրի խաղաղության պայմանագրի եւ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի պահանջների իրագործման, Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն չի կարող հաստատվել» 1920 թվականի հունվարի 19-ը Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչման տարեթիվն է։ Հայկական պահանջների եւ իրավունքների խնդիրները ներկայացվել, քննարկվել են, դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվել Փարիզի Խաղաղության վեհաժողովում, այդ թվում՝ Հայաստան պետության «դե ֆակտո» եւ «դե յուրե» ճանաչումների վերաբերյալ: Այս տարի նշում ենք այդ որոշումների ընդունման, ինչպես նաեւ Հայաստան պետության անկախության ճանաչման 100-ամյակը: Այդ որոշումները տեղ են գտել նաեւ Սեւրի Խաղաղության պայմանագրում եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճռում:

Մացակ Փոլադյան. Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը եւ Մերձավոր Արեւելքի հայությունը, խնդիրներն ու ապագայի ծրագրերը

Մացակ Փոլադյան, հասարակական — քաղաքական գործիչ, Ֆրանսիա «Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը եւ Մերձավոր Արեւելքի հայությունը, խնդիրներն ու ապագայի ծրագրերը»    Հայկական Հարցի սկզբնավորումից (1878 թ.) եւ Հայերի ցեղասպությունից (1894–1923 թթ.) հետո ընկած ժամանակահատվածում հայկական միասնական օրակարգ չի ձեւավորվել: Սփյուռքի հայության օրակարգում հայ համայնքների կազմավորման, Հայապահպանության, Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ Խորհրդային Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրներն էին: Խորհրդային Հայաստանի օրակարգում Հանրապետության վերածննդի ու զարգացման, Հայրենադարձության խնդիրները: Հայաստանի Հանրապետության օրակարգում Արցախյան ազատամարտը հաղթանակով ավարտելու, Արցախի հայության, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության, ագրեսիայի ու շրջափակման հաղթահարման, ինքնորոշման իրավունքի, ազատության եւ անկախության հաստատման ու պահպանման խնդիրները:

Տիգրան Փաշաբեզյան. Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի ռազմավարության մասին

Տիգրան Փաշաբեզյան, «Լուսավոր Ավետիս» էլ․ կայքի խորհրդի անդամ   «Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի ռազմավարության մասին»   Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման խնդիրներում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը կառուցված է հետեւյալ հարցադրումներին տրված ճշգրիտ պատասխանների վրա.

Բաքվում հայերը ջարդերի են ենթարկվել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.

Сокращённо на русском — https://aga-tribunal.info/baku_13-1-2020/ Briefly in English — https://aga-tribunal.info/en/baku_13-1-2020_en/ (Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր Հյուպատոսության տրամադրած տեքստը) 1990 թ. հունվարի 13-19 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպվեցին ու իրականացվեցին տեղի հայության զանգվածային կոտորած և տեղահանություն: 1990 թ․ հունվարի 13-ին Բաքվում Ադրբեջանի Ժողճակատի կողմից կազմակերպվել էր հերթական հանրահավաքը, որի ընթացքում՝ ինչպես և նախորդ օրերին, անընդհատ հնչում էին հակահայկական կոչեր: Հավաքից հետո նախապես մշակված ծրագրի համաձայն ներկա գտնվող մոտ 50 հազարանոց ամբոխը բաժանվեց խմբերի և նախորոշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ՝ քաղաքը հայերից «մաքրելու» նպատակով:

ՃԱՆԱՉՈՒՄԻՑ` ՀԱՏՈՒՑՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100. ՃԱՆԱՉՈՒՄԻՑ` ՀԱՏՈՒՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ 15-16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2015 ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ ГЕНОЦИД АРМЯН-100. ОТ ПРИЗНАНИЯ ДО КОМПЕНСАЦИИ МЕЖДУНАРОДНАЯ КОНФЕРЕНЦИЯ 15-16 ОКТЯБРЯ, 2015 ТЕЗИСЫ ДОКЛАДОВ