Հայրիկ Սուքիասյան. Ադրբեջանի մշակութային ցեղասպանության քաղաքականությունը Շուշիի ջարդերի օրինակով

на русском — https://aga-tribunal.info/sukiasyan_shushi/ 1918-1920 թթ․ Արցախի թեմը, գտնվելով երկրամասում տեղի ունեցող գործընթացների կենտրոնում, մեծ ներդրում ուներ Արցախի կրթական, մշակութային և քաղաքական կյանքում:

Միջազգային հանրային ատյանի Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների մասին

in English — https://aga-tribunal.info/tribunal_about_en/ на русском — https://aga-tribunal.info/tribunal_about/ Միջազգային հանրային ատյանի Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների առաքելությունը` Ադրբեջանի ցեղասպան եւ հանցագործ քաղաքականության բացահայտման, նախադեպերը դատապարտելու, դրանց հակազդելու, դրանք կանխարգելելու եւ դրանց համար հատուցում ապահովելու նպատակով տարբեր մասնագիտական կազմակերպությունների ջանքերի համախմբում:

100 տարի է ցեղասպանության հանցագործության Շուշիում. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

in English / на английском — https://aga-tribunal.info/en/mfa_23-3-2020_en/ in Russian / на русском — https://aga-tribunal.info/mfa_23-3-2020/ AGA-Tribunal.info-ի խմբագրի մեկնաբանությունը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության վերաբերյալ: Ձեւակերպումը «փորձելով շարունակել հայերի ցեղասպանություն» հայտարարության մեջ  ամբողջովին ճիշտ չէ: Սա ոչ թե «ցեղասպանության փորձ» էր, այլ ցեղասպանության ակտն էր: 2. Հայտարարության մեջ ձևակերպումը մեղմացնում և վերացնում է պատասխանատվությունը ցեղասպանության հանցագործության համահեղինակից` Ադրբեջանից: Պանթուրքիստական ցեղասպան երկու պետությունները պատասխանատու են Շուշիում ցեղասպանության հանցագործության համար` ինչպես Ադրբեջան, այնպես էլ Թուրքիա:

Բաց նամակ-դիմում ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքում (Արցախ, Ղարաբաղ) Հայերի ցեղասպանության հանցագործության 100-ամյա տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/tribunal_25-3-2020_en/ на русском — https://aga-tribunal.info/tribunal_25-3-2020/ in Turkish — https://aga-tribunal.info/tribunal_25-3-2020_tr/ 2020-ի մարտի 25-ին, Միջազգային հանրային ատյան Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նոր կառույցը ընդունեց բաց Դիմում ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքում (Արցախ, Ղարաբաղ) Հայերի ցեղասպանության հանցագործության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

ԽՈՋԱԼՈՒԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՂԾՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԱՄՓՈՓՈՒՄ Թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ Խոջալուի իրադարձությունների կեղծումը շարունակվում է մինչ օրս եւ իրականացվում է Ադրբեջանում պետական մակարդակով։ Հոդվածի նպատակը — առաջ քաշել եւ հիմնավորել այն մոտեցումը, ըստ որի դպրոցական դասագրքերն ու ադրբեջանցի գիտնականների «գիտական աշխատությունները» 1992 թվականի Խոջալուի (Աղդամի) իրադարձությունների շուրջ քարոզչական թեզերի եւ առասպելների ստեղծման ու տարածման հիմնական հարթակներից են: Հեղինակների խնդիրը — Խոջալուի (Աղդամի) իրադարձությունների նկարագրության կեղծիքների բացահայտում դպրոցական եւ գիտական գրականության մեջ: Այդ նպատակով քննարկվել են հետեւյալ հարցերը. Խոջալուի իրադարձությունների խեղաթյուրում պատմության դասագրքերում Դպրոցական դասագրքեր, որպես մանիպուլյացիայի գործիք  Զոհերի թիվի կեղծման պետական քաղաքականությունը  Խոջալուի դեպքերի քննարկում ադրբեջանցի հեղինակների աշխատություն- ներում Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը հակազդելու […]

Ռուբեն Կիրակոսյան. Թեզեր — Փախստականներին միավորող  կառույցներ

Թեզեր — Փախստականներին միավորող  կառույցները՝ որպես Ադրբեջանի Հանրապետությանը նյութական պահանջների ձևավորման հիմնարար սուբյեկտներ։ Ռուբեն Կիրակոսյան Փաստաբան, Փիլիսոփա, ARMROSS Հայ-ռուս փաստաբանների ասոցիացիայի նախագահ (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) Հայ իրականության մեջ փախստականների առկայությունը և նրանց տեղն ու գերիշխող գործոն լինելը մեր պատմության ընթացքում,  հանգեցնում են այն տագնապալի մտքին, որ հարկադիր միգրացիան հայ ժողովրդի գոյության հիմնական ձևերից մեկն է:

Ռուբեն Կիրակոսյան. Փախստականներին միավորող կառույցներ

Փախստականներին միավորող կառույցները՝ որպես Ադրբեջանի Հանրապետությանը նյութական պահանջների ձևավորման հիմնարար սուբյեկտներ Կիրակոսյան Ռուբեն Ստեփանի Փաստաբան, Փիլիսոփա, Հայ-ռուսական իրավաբանների միության նախագահ   Հայերի նկատմամբ մշտապես խրախուսվող ցեղասպանական աշխարհայացքը վաղեմի արմատներ ունի։ Գաղտնիք չէ, որ 20-րդ դարի 90-ական թվականների Բաքվի ջարդերն ու զանգվածային սպանությունները հասցեական հակահայկական բնույթ են ունեցել։ Նման քաղաքականության հետևանքը, Խորհրդային Միությունում առաջին անգամ այնպիսի սոցիալական երևույթի ի հայտ գալն էր ինչպիսինն է փախստականը։ Ադրբեջանահայ փախստականները դարձել էին խորհրդային կառավարության գլխացավանքը։ Փախստականների հետ աշխատանքը վատ էր կազմակերպված, և սկզբում համակարգված չէր տարվում։ Ավելին, նույնիսկ ՌԴ-ում փախստականների և հարկադիր վերաբնակների մասին օրենսդրությունն ընդունվել է հիմնականում հենց Բաքվի իրադարձությունների հետևանքով, քանի որ […]

Մհեր Հարությունյան. ՇՈՒՇԻՈՒՄ 1920 Թ. ՄԱՐՏՅԱՆ ԵՂԵՌՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՎ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

на русском — https://aga-tribunal.info/m_harutyunyan_22-3-2020/ in English — https://aga-tribunal.info/en/m_harutyunyan_22-3-2020_en/

Մարիամ Ավագյան. Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության հանցագործությունների մասին

на русском (сокращённо) — https://aga-tribunal.info/avagyan_22-3-2020/ Մարիամ Ա. Ավագյան Կ.գ.թ., ՃՇՀԱՀ դոցենտ, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող 1987-1992 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ—ում հայության հանդեպ կատարվածը հարյուր երեսուն տարիներ ձգվող ցեղասպանության շարունակությունն է

Նարեկ Աբրահամեան. Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի բնիկ ժողովուրդները որպէս տարածաշրջանի խաղաղութեան կարեւոր եւ հիմնական գործոն

Նարեկ Աբրահամեան, Լիբանանի Հանրապետութեան պաշտօնաթող գեներալ, Բեյրութ «Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի բնիկ ժողովուրդները որպէս տարածաշրջանի խաղաղութեան կարեւոր եւ հիմնական գործոն»   Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի բնիկ ժողովուրդներու սերտ համագործակցութինն ու համագումարը որպես տարածաշրջանային խաղաղության գործիք

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արդի աշխարհում թուրքական գործոնի զսպման պատմական և արժեհամակարգային գործիքները

Հրանտ Մելիք—Շահնազարյան, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոն (Հայաստան) «Արդի աշխարհում թուրքական գործոնի զսպման պատմական և արժեհամակարգային գործիքները» Грант Мелик-Шахназарян, Аналитический центр «Восканапат» (Армения) «Исторические и идейно-ценностные механизмы сдерживания турецкого фактора в современном мире» Hrant Melik-Shakhnazaryan, head of Analytical center “Voskanapat” (Armenia) “Historical and ideological-value mechanisms of deterring the Turkish factor in the modern world”

Ռադիկ Խամոյան. Առանց Սեւրի խաղաղության պայմանագրի եւ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի պահանջների իրագործման, Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն չի կարող հաստատվել

Ռադիկ Խամոյան, հասարակական – քաղաքական գործիչ, Երեւան   «Առանց Սեւրի խաղաղության պայմանագրի եւ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի պահանջների իրագործման, Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն չի կարող հաստատվել» 1920 թվականի հունվարի 19-ը Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչման տարեթիվն է։ Հայկական պահանջների եւ իրավունքների խնդիրները ներկայացվել, քննարկվել են, դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվել Փարիզի Խաղաղության վեհաժողովում, այդ թվում՝ Հայաստան պետության «դե ֆակտո» եւ «դե յուրե» ճանաչումների վերաբերյալ: Այս տարի նշում ենք այդ որոշումների ընդունման, ինչպես նաեւ Հայաստան պետության անկախության ճանաչման 100-ամյակը: Այդ որոշումները տեղ են գտել նաեւ Սեւրի Խաղաղության պայմանագրում եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճռում:

Մացակ Փոլադյան. Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը եւ Մերձավոր Արեւելքի հայությունը, խնդիրներն ու ապագայի ծրագրերը

Մացակ Փոլադյան, հասարակական — քաղաքական գործիչ, Ֆրանսիա «Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը եւ Մերձավոր Արեւելքի հայությունը, խնդիրներն ու ապագայի ծրագրերը»    Հայկական Հարցի սկզբնավորումից (1878 թ.) եւ Հայերի ցեղասպությունից (1894–1923 թթ.) հետո ընկած ժամանակահատվածում հայկական միասնական օրակարգ չի ձեւավորվել: Սփյուռքի հայության օրակարգում հայ համայնքների կազմավորման, Հայապահպանության, Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ Խորհրդային Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրներն էին: Խորհրդային Հայաստանի օրակարգում Հանրապետության վերածննդի ու զարգացման, Հայրենադարձության խնդիրները: Հայաստանի Հանրապետության օրակարգում Արցախյան ազատամարտը հաղթանակով ավարտելու, Արցախի հայության, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության, ագրեսիայի ու շրջափակման հաղթահարման, ինքնորոշման իրավունքի, ազատության եւ անկախության հաստատման ու պահպանման խնդիրները:

Տիգրան Փաշաբեզյան. Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի ռազմավարության մասին

Տիգրան Փաշաբեզյան, «Լուսավոր Ավետիս» էլ․ կայքի խորհրդի անդամ   «Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի ռազմավարության մասին»   Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման խնդիրներում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը կառուցված է հետեւյալ հարցադրումներին տրված ճշգրիտ պատասխանների վրա.

Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների զոհերի թվի շուրջ

Lragir.am, 07.03.2020 Ադրբեջանում 1987-1992 թվականներին պետական մակարդակով կազմակերպված ու իրականացված ցեղասպանության արդյունքում սպանված հայերի թիվը մնում է չուսումնասիրված: Հայկական երրորդ հանրապետությունը անտարբերություն է ցուցաբերել հայության այդ հատվածի ճակատագրի նկատմամբ և չի նախաձեռնել համալիր հետազոտություն: Սակայն, այս ֆոնին իշխանության կողմից կամ էլ առանձին անձանց կողմից հնչել են թվեր, որոնք չունեն հիմնավորումներ: Խորհրդային իշխանությունները խորհրդային Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ համաձայնեցված չհետաքննեցին ու չբացահայտեցին հայերի դեմ իրականացրած հակամարդ հանցագործությունները, չդատապարտեցին ոչ կազմակերպիչներին և ոչ էլ իրականացողներին: Անկասկած է, որ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայաբնակ տարածքներում այսօր սպանված հայերի թիվը դժվար է պարզել, բայց այդ թվերի սանդղակը հնարավոր է որոշել` ելնելով […]

Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորները հայտարարություն են հնչեցրել Սումգայիթի ջարդերի վերաբերյալ

in English — https://aga-tribunal.info/en/romania_29-2-2020_en/ на русском — https://aga-tribunal.info/en/romania_29-2-2020/ Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորներ, հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը և իշխող PSD կուսակցությունը ներկայացնող Էդվարդ Լուչիան Սիմոնը Սումգայիթյան կոտորածների 32-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի խորհրդարանում հանդես են եկել դատապարտող քաղաքական հայտարարությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: