Զսպել Թուրքիայի, Ադրբեջանի ու դրանց սպասարկող Իսրայելի կողմից տարվող արմենոցիդի քաղաքականությունը

in English — https://aga-tribunal.info/en/refugees-21-12-2020-en/ in Russian — https://aga-tribunal.info/refugees-21-12-2020/ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար հրապարակեց իր հայտարարությունը: Դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի կողմից, Թուրքիայի և Իսրայելի ու ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ 44 օր տևած երրորդ ցեղասպանական ագրեսիային հետևեց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունը:

Անհրաժեշտ է Երեւանում բացել Ադրբեջանում հայկական ջարդերի թանգարան

in English — https://aga-tribunal.info/museum_2-2-2018_en in Russian — https://aga-tribunal.info/museum_2-2-2018/ Աղբյուր — News.am, 2.2.2018 Դեռեւս համապատասխան գնահատական չի տրվել 1988-ից 1991 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ում տեղի ունեցածին, եւ քանի դեռ չի խոսվում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը այս ամենի պատճառով ստիպված սկսեց պաշտպանվել, տարածաշրջանում խաղաղություն չի լինի: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից Փախստականների կոնգրեսի համակարգող Մարիամ Ավագյանը:

Ռուբեն Կիրակոսյան. Թեզեր — Փախստականներին միավորող  կառույցներ

Թեզեր — Փախստականներին միավորող  կառույցները՝ որպես Ադրբեջանի Հանրապետությանը նյութական պահանջների ձևավորման հիմնարար սուբյեկտներ։ Ռուբեն Կիրակոսյան Փաստաբան, Փիլիսոփա, ARMROSS Հայ-ռուս փաստաբանների ասոցիացիայի նախագահ (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) Հայ իրականության մեջ փախստականների առկայությունը և նրանց տեղն ու գերիշխող գործոն լինելը մեր պատմության ընթացքում,  հանգեցնում են այն տագնապալի մտքին, որ հարկադիր միգրացիան հայ ժողովրդի գոյության հիմնական ձևերից մեկն է:

Ռուբեն Կիրակոսյան. Փախստականներին միավորող կառույցներ

Փախստականներին միավորող կառույցները՝ որպես Ադրբեջանի Հանրապետությանը նյութական պահանջների ձևավորման հիմնարար սուբյեկտներ Կիրակոսյան Ռուբեն Ստեփանի Փաստաբան, Փիլիսոփա, Հայ-ռուսական իրավաբանների միության նախագահ   Հայերի նկատմամբ մշտապես խրախուսվող ցեղասպանական աշխարհայացքը վաղեմի արմատներ ունի։ Գաղտնիք չէ, որ 20-րդ դարի 90-ական թվականների Բաքվի ջարդերն ու զանգվածային սպանությունները հասցեական հակահայկական բնույթ են ունեցել։ Նման քաղաքականության հետևանքը, Խորհրդային Միությունում առաջին անգամ այնպիսի սոցիալական երևույթի ի հայտ գալն էր ինչպիսինն է փախստականը։ Ադրբեջանահայ փախստականները դարձել էին խորհրդային կառավարության գլխացավանքը։ Փախստականների հետ աշխատանքը վատ էր կազմակերպված, և սկզբում համակարգված չէր տարվում։ Ավելին, նույնիսկ ՌԴ-ում փախստականների և հարկադիր վերաբնակների մասին օրենսդրությունն ընդունվել է հիմնականում հենց Բաքվի իրադարձությունների հետևանքով, քանի որ […]