Թեզեր — Փախստականներին միավորող կառույցները՝ որպես Ադրբեջանի Հանրապետությանը նյութական պահանջների ձևավորման հիմնարար սուբյեկտներ։
Ռուբեն Կիրակոսյան
Փաստաբան, Փիլիսոփա, ARMROSS Հայ-ռուս փաստաբանների ասոցիացիայի նախագահ
(Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)
Հայ իրականության մեջ փախստականների առկայությունը և նրանց տեղն ու գերիշխող գործոն լինելը մեր պատմության ընթացքում, հանգեցնում են այն տագնապալի մտքին, որ հարկադիր միգրացիան հայ ժողովրդի գոյության հիմնական ձևերից մեկն է:
Քսաներորդ դարի վերջին, երբ թվում էր թե անցյալի ողբերգական էջերը այլևս երբեք չեն կրկնվելու մեր ժողովրդի կյանքում, Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլ բնակավայրերում սանձազերծված զանգվածային ջարդերն ու տեղահանությունները հայ փախստականների նոր ալիք առաջացրին։
Մեր ազգային օրակարգում «ապաստանի» տեղն ու դերը մինչ օրս հստակեցված չէ։ Մինչդեռ սա պետք է դառնա հայկական ներկա քաղաքականության անկյունաքարերից մեկը:
Առաջարկվում է աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներում հայ փախստականների համազգային մարդահամար անցկացնելու ու դրանց խնդիրներով մտահոգ հայկական կազմակերպությունների համակրգման գործընթաց սկսել։ Այնուհետև այդ կազմակերպությունների համահայկական համագումար հրավիրել։ Ինչո՞ւմն է դրա անհրաժեշնությունը։ Վաղուց հասունացել է պահը, փախստականների հարցերը դատական հարթություն տեղափոխելու համար։
Ադրբեջանական Հանրապետության դեմ փախստականների կազմակերպություների կողմից համտեղ հայցերի ներկայացումը պետք է իրավաբանակն ու բարոյական գործոն դառնա այդ երկրի իշխանությունների հայատյաց քաղաքականության զսպման գործւոմ։
Այսպիսի նախաձեռնությունը ներքևից, կարող է հիմք հանդիսանալ և օգնել քաղաքական գործընթացի խթանմանը, որը արդեն, շուրջ երեսուն տարի դանդաղկոտ քայլերով և անօգուտ ընթանում է բացառապես երկրի ղեկավարների մակարդակով։
Հանրությունը պետք է ասի իր խոսքը: Ժամանակն է գործը քաղաքական գործիչների գրասենյակներից տեղափոխել դատական հարթություն, մանավանդ, որ այս հարցը նույնիսկ չի էլ քննարկվում երկու երկրների ղեկավարների միջև:
Անհրաժեշտ է հակադարձել միտումները, որ ավանդույթի են վերածել հայերի փափագը արտաքին միգրացիայի նկատմամբ:
3 thoughts on “Ռուբեն Կիրակոսյան. Թեզեր — Փախստականներին միավորող կառույցներ”