Ակցիա Երևանում, ի հիշատակ փետրվարի 28

(below same in Russian and in English внизу также и на русском и на английском) 28 փետրվարի՝ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից կատարած չարագործությունների զոհերի հիշատակի Պետական օրն է: Այդ օրը Երևանում տեղի կունենա Հիշատակի ակցիա Ծիծեռնակաբերդի մեմորիալ կոմպլեկսի Ադրբեջանում ջարդերի զոհերի Հիշատակի խաչքարերի մոտ:

Ալեքսանդր Մանասյան. Ադրբեջանահայության ցեղասպանությունն անգամ ինքներս մեզ չենք կարողացել ներկայացնել

на русском — https://aga-tribunal.info/manasyan_27-2-2019/ 27.2.2019 Աղբյուր Մենք չենք կարողացել այսքան տարիների ընթացքում ադրբեջանահայության ցեղասպանությունը հավուր պատշաճի ներկայացնել հանրությանն ու նույնիսկ ինքներս մեզ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը` պատասխանելով հարցին, թե այս տարիների ընթացքում միջազգային ասպարեզում կարողացե՞լ ենք լսելի դարձնել Սումգայիթի, Բաքվի և Ադրբեջանի այլ բնակավայրերում կատարված ոճրագործությունների մասին:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ. Պաքուի Հայկական Ջարդերը` Մարդկութեան Դէմ Ուղղուած Ծանր Յանցագործութիւն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ Քաղաքական-վերլուծաբան 29.01.2019 Աղբյուր Частично на русском — здесь Ցեղասպանութիւնը մարդկութեան դէմ ուղղուած ծանր յանցագործութիւն է, որին պատակը ազգային, ցեղային կամ կրօնական խմբի լրիւ կամ մասնակի ոչնչացումն է: Դրանով բացառւում է մարդկանց մի ամբողջ խմբի հիմնարար եւ բնական իրաւունքներից կարեւորագոյնը` կեանքի իրաւունքը: Անշուշտ, ամենայն վստահութամբ կարող ենք արձանագրել, որ անցած դարավերջին Խորհրդային Ազրպէյճանում հայ բնակչութեան նկատմամբ իրագործուած ջարդերն ու բռնատեղահանումները, այդ թւում` Պաքուի հայութեան կոտորածները, որոնք տեղի են ունեցել 1990թ. յունուարի 13-ից մինչեւ 19-ը,  մարդկութեան դէմ ուղղուած ծանր յանցագործութիւն են, որի յստակ ու անառարկելի սահմանումը տրուած է «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» միջազգային համաձայնագրում:

Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ Source — http://www.nankr.am/hy/3153

“Շուշիի-100” Բանաձեւի նախագիծ — Проект Резолюции “Шуши-100”

Նախագիծ ՇՈՒՇԻԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՎԱՐՔԸ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ)» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱժՈՂՈՎԻ (ՇՈՒՇԻ, 2020 Թ. ՀՈՒԼԻՍԻ 15-16) ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ադրբեջանի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականությունը Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջաններում առայսօր միջազգայնորեն չի դատապարտվել, իսկ արյան ու ավերածությունների միջոցով ստեղծված այդ պետությունը պատասխանատվության չի ենթարկվել: Անպատժելիության զգացումը Ադրբեջանի ղեկավարության ոճրագործ ձեռքերին ազատություն է տվել նորից նախճիրներ նյութելու բնիկ ժողովուրդների դեմ, բարբարոսաբար ոչնչացնելու նրանց ստեղծած քաղաքակրթային արժեքները: Այսպես կոչված` Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կարճատև գոյությունն անհամեմատելիորեն հարուստ է պատերազմների սանձազերծումով, բռնություններով, ավազակային հարձակումներով ու կողոպուտներով, էթնիկական զտումներով և բնիկներին պատկանող պատմաճարտարապետական կոթողների […]

Հայտարարություն 2018 թ. սեպտեմբերի 14-17-ին կայացած միջազգային համաժողովի

(на русском  https://aga-tribunal.info/resolution_14-17-9-2018/ in English — https://aga-tribunal.info/en/resolution_14-17-9-2018_en/) Հայտարարություն 2018 թ. սեպտեմբերի 14-17-ին կայացած առաջին միջազգային գիտա-գործնական համաժողովի Համաժողովի մասնակիցները համարում են, որ.

Բաց հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին

(на русском  https://aga-tribunal.info/3-9-2018_ru/ in English  https://aga-tribunal.info/en/3-9-2018_en/) Այս տարի լրանում է 100-րդ տարելիցը Բաքվի հայերի ջարդերի Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպանական տանդեմով, որը տեղի ունեցավ 1918 թ. սեպտեմբերին: Սպանդը եղավ ոչ միայն Բաքվում, թուրքական գեներալ Նուրի փաշայի զորքերը շարժվեցին դեպի Բաքու,ավերելով ճանապարհին տասնյակ հայաբնակ գյուղեր և սպանելով հազարավոր խաղաղ հայ բնակիչների:

Երեւանում տեղի կունենա միջազգային գիտագործնական կոնֆերանս

In English — https://aga-tribunal.info/en/ru-sept-14-15-2018_eng/ На русском — https://aga-tribunal.info/ru-sept-14-15-2018/ «Բաքու, 1918 թ. Ադրբեջանում հայերի ցեղասպանության քաղաքականության շարունակությունը …» (1918 թ. սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի զոհերի 100-ամյակի հիշատակին)

Բանաստեղծը պետք է լինի իր ժողովրդի սիրտը

На русском – https://aga-tribunal.info/art_1-2/ In English — https://aga-tribunal.info/en/art_1-3/ Գրականության և արվեստի առաքելությունն է՝ «հոգեւոր կյանքի ուղերձները մարդկությանը» (Ռուդոլֆ Շտեյներ):

ՃԱՆԱՉՈՒՄԻՑ` ՀԱՏՈՒՑՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100. ՃԱՆԱՉՈՒՄԻՑ` ՀԱՏՈՒՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ 15-16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2015 ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ ГЕНОЦИД АРМЯН-100. ОТ ПРИЗНАНИЯ ДО КОМПЕНСАЦИИ МЕЖДУНАРОДНАЯ КОНФЕРЕНЦИЯ 15-16 ОКТЯБРЯ, 2015 ТЕЗИСЫ ДОКЛАДОВ

Բաց նամակ Հայաստանի և Արցախի իշխանություններին (17.1.2017)

Ճանաչել Ադրբեջանում հայերի ցեղասպանության փաստը   in English на русском   Հայկական հերոսական գյուղ Չարդախլուում 1987 թ-ին Ադրբեջանի կողմից հիմք է դրվել հայերի հարկադիր մասայական տեղահանումներին: 2017 թ-ին լրանում է այդ եղելության 30 ամյակը: Չարդախլույում սկիզբ է դրվել Սումգայիթի ադրբեջանական գազանությունների և հարյուր հազարավոր հայերի հարկադրաբար տեղահանմանը, որոնք դուրս են շպրտվել  իրենց տներից և սեփական հողերից:

Դիմում 2017 թ. հոկտեմբերի 2

(на русском — https://www.miaban.ru/themes/gen-in-azer/dimum-2-10-2017-rus/) Ադրբեջանում*** Հայոց ցեղասպանության իրավական գնահատման վերաբերյալ Երևանյան խումբ՝ կոչ է անում Հայաստանի պետական, հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և այլ երկրների քաղաքացիներին ընդունել հետեւյալ թեզերը.

Գ. Այվազյան. Փաստացի Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը եղել է

1988 թվականին Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի նկատմաաբ տեղի ունեցած զանգվածային կոտորածի հետեւանքով բազմաթիվ հայեր զոհվեցին, հարյուրավորները վիրավորվեցին եւ բռնի տեղահանվեցին: Եվ այս ամենը մինչեւ այսօր չի ստացել համապատասխան գնահատական:

Գ. Այվազյան. Ինչու Սումգայիթյան դեպքերը չեն ճանաչվում որպես ցեղասպանություն

1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր: Սումգայիթյան ողբերգությունից անցել է 30 տարի, սակայն այն միջազգային կառույցների կողմից չի ստացել համապատասխան գնահատական: Բացի այդ, Հայաստանը եւս այդ դեպքերը չի ճանաչել որպես ցեղասպանություն: Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ «Իրավունքը» հետաքրքրվեց, թե հայկական կողմին ինչն էր խանգարել ժամանակին ընդունել, որ այն, ինչ տեղի է ունեցել Սումգայիթում, ցեղասպանություն էր, փաստերի պակաս կա՞ր, քաղաքական խնդի՞ր է, թե այլ հարց կա:

Վահան Բաբախանյան. «Միաբան» ծրագիր` լրագրությունից արդյունավետությունը

Версия на русском — https://aga-tribunal.info/miaban_31-5-2018_rus/ Video — https://www.youtube.com/watch?v=jGv55_tHd9Y «Միաբան»-ը Հայկական Ընկերակցության (Սանկտ Պետերբուրգ) տեղեկատվական — վերլուծական նախագիծ է, որ ջանում է hայությանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ մարդկանց միավորել: Մի քանի տարի է, ինչ գործում է Миабан.ру կայքը:

Վահան Բաբախանյան. «Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացված Հայերի ցեղասպանության փաստիճանաչման և դատապարտման հրամայականը, որպես արտաքին քաղաքականության մաս»

(на русском — https://miaban.ru/themes/gen-in-azer/forum_aga/, in English  ) Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, բավականին երկար տարիների ընթացքում տարբերվել է համեմատաբար սպասողական, պաշտպանական, պատասխան ռեճիմի ոճով։

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  28.2.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ընդունվել է 28.02.2018 

Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի

Մայիսի 18, 2017 թ. Արցախում բացվել է “Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի” խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Օգտագործելով RAA աշխատանքները (Սամվել Կարապետյան):

Սամվել Կարապետյան. Եղեռն Եղեռնից հետո

Ֆիլմը ներկայացնում է 1915 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների իրագործած բնաջնջման քաղաքականությունը, որի արդյունքում երկրի երեսից անհետացվել է համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող ուրույն մշակույթ:

Երեւանում տեղի կունենա միջազգային գիտագործնական կոնֆերանս

In English — https://miaban.ru/themes/gen-in-azer/sept-14-15-2018_eng/ На русском — https://miaban.ru/themes/gen-in-azer/sept-14-15-2018/ «Բաքու, 1918 թ. Ադրբեջանում հայերի ցեղասպանության քաղաքականության շարունակությունը …» (1918 թ. սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի զոհերի 100-ամյակի հիշատակին)

ԱԳ նախարարի տեղակալի մեկնաբանությունը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ

in Russian — https://aga-tribunal.info/mfa_10-4-2017/ in English — https://aga-tribunal.info/en/mfa_10-4-2017_en/ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ 10 ապրիլի, 2017 ԱԳՆ Այս օրը խորհրդանշում է ղարաբաղյան պատերազմի ամենամռայլ, սակայն ոչ այդքան հայտնի էջերից մեկը, երբ 25 տարի առաջ ադրբեջանական կողմն իր գործողություններով կոպտագույն ոտնահարեց միջազգային հումանիտար իրավունքը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/artsakh-20-1-2017-en/ in Russian — https://aga-tribunal.info/artsakh-20-1-2017/ Source Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ 28 փետրվարի 2017

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/artsakh-20-1-2016-en/ in Russian — https://aga-tribunal.info/artsakh-20-1-2016/ 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվել ու իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ քառորդ միլիոն հայությունը ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու տեղահանման, ինչի հետեւանքով քաղաքն ամբողջությամբ հայաթափվել է: Թալանի ու բռնագրավման է  ենթարկվել Բաքվի հազարավոր հայ բնակիչների անշարժ ու շարժական գույքը: Բռնություններին զոհ է գնացել ավելի քան 400 հայ, որի մասին վկայում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի Հայտարարությունը — 20.1.2015

in Russian — https://aga-tribunal.info/artsakh-20-1-2015/ in English — https://aga-tribunal.info/en/artsakh-20-1-2015-en/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի Հայտարարությունը` Բաքու քաղաքի հայ բնակչության ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ