Բաքվում հայերը ջարդերի են ենթարկվել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.
Сокращённо на русском — https://aga-tribunal.info/baku_13-1-2020/ Briefly in English — https://aga-tribunal.info/en/baku_13-1-2020_en/ (Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր Հյուպատոսության տրամադրած տեքստը) 1990 թ. հունվարի 13-19 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպվեցին ու իրականացվեցին տեղի հայության զանգվածային կոտորած և տեղահանություն: 1990 թ․ հունվարի 13-ին Բաքվում Ադրբեջանի Ժողճակատի կողմից կազմակերպվել էր հերթական հանրահավաքը, որի ընթացքում՝ ինչպես և նախորդ օրերին, անընդհատ հնչում էին հակահայկական կոչեր: Հավաքից հետո նախապես մշակված ծրագրի համաձայն ներկա գտնվող մոտ 50 հազարանոց ամբոխը բաժանվեց խմբերի և նախորոշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ՝ քաղաքը հայերից «մաքրելու» նպատակով: