ՀԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՂԱԶԱՆՉԵՑՈՑԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ             2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը նախաձեռնեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կեղծ «վերականգնման»[1] աշխատանքները, իրականում ոչ թե վերականգնելով, այլ խեղաթյուրելով ժառանգության հիմքում դրված ճշմարտացի գիտելիքը, պատմությունը և ապագան։ Լինելով մշակութային բացառիկ արժեքին հասցված անթույլատրելի վնասի գլխավոր և առաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, մի կողմ թողնելով սերունդների դեմ արված էթնիկ զտման հանցագործությունը, այսօր շարունակում է է՛լ ավելի վնասել առանց այդ էլ վիրավոր արժեքին։ Այո, ժառանգության պահպանության միջազգային հիմնարար սկզբունքները փաստում են, որ ժառանգության պահպանության համար, կարևոր է վերջինիս ամբողջականության պահպանությունը, և ցանկացած տարր ու դետալ նույնքան կարևոր է ժառանգության համար, որքան ինքնին ժառանգությունը։ Վերականգնման քողի […]

Արցախում կայացավ Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան խորագրով միջազգային գիտաժողովը

#ԱԵԳՄՄ #ԱՐՑԱԽ_գիտահետազոտական_ինստիտուտ #գիտության_դիվանագիտություն #գիտաժողով_հայոց_պետականություն #conference_armenian_statehood #конференция_армянская_государственность

«ՇՈՒՇԻԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ» ՀՌՉԱԿԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայկական Շուշին այն աշխարհագրական տարածքն է, որի շուրջ հյուսվեց 44-օրյա պատերազմի ընթացքի և հետպատերազմյան շրջանի Ադրբեջանի ռազմաքաղաքական սիմվոլիկան: Այսօր Էրդողանի այցը Շուշի հիմք դրեց նաև Թուրքիայի հարավկովկասյան ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականության սիմվոլիկային: Ադրբեջանի և Թուրքիայի նոր համագործակցության հռչակագրի ստորագրման տեղ ընտրվեց Շուշին, քանի որ բռնազավթված հայկական տարածքների, հարավկովկասյան ազդեցության տարածքային ընկալումների, ինչպես նաև ադրբեջանա-թուրքական տանդեմի հաղթանակի ընկալումներն ամբողջանում են Շուշիում և Շուշիով: Այցն Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության ցուցիչի հերթական սանդղակը գրանցեց, մասնավորապես սկսած 1991 թ. Ադրբեջանում իշխանական էլիտաները զգուշանում էին թուրքական ազդեցության ուժեղացումից: Այսօր Թուրքիան ազդարարեց այդ «ազդեցության իրավունքի վաստակումը», քանի որ 44-օրյա պատերազմում իր գործուն ռազմական մասնակցությամբ ապահովել էր պատերազմի ելքը […]

Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ

Եթե ներկայիս Ադրբեջանը չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ավելին՝ հրաժարվել է դրանից, ապա ինչպե՞ս կարող է հավակնել Հայաստանի տարածքներին: Այստեղից էլ հետևություն, որ գոյություն չունեցող և դրա իրավահաջորդը չհանդիսացող պետական կազմավորման հետ չի կարող լինել բանակցություն, որևէ այլ գործընթաց, առավել ևս՝ սահմանազատում: Ուստի՝ թե´ պատմական, թե´ իրավական առումներով նման գործընթաց սկսելու որևէ հիմք չկա: «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակից Լուսինե Մխիթարյան-ին https://www.facebook.com/hayastanihanrapetyunarmeniandaily/photos/a.913208795711647/1399329980432857

Ստեփանակերտում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես. ներկայացված են բերդաքաղաքի հայկականությունը փաստող հետազոտություններ

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ , ինչպես նաև օտար լեզուների ամբիոնի և գրադարանի համատեղ աջակցությամբ բուհում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հովիկ Ավանեսովն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացված են Շուշիին վերաբերող փաստագրական արխիվային 7 ճշգրիտ տվյալներ, Շուշիի մասին պատմող 110 անուն գրքեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն : «Դրանք Շուշիի մասին հետազոտություններ են, արխիվային լուսանկարներով, վերլուծություններով, գիտական աշխատանքներով, թերթերով, ամսագրերով: Ցուցադրություններում ներկայացված է նաև Շուշիի արվեստն ու արհեստները, թե 1852 թվականից ի վեր տեղի հայ բնակչությունն ինչով էր զբաղվում: Որպես խոսուն փաստեր՝ օգտագործել ենք […]

ԱԴՐԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Վերջերս, գտնվելով Շուշիում, Ադրբեջանի նախագահ և այդ երկրի գլխավոր զեղծարար Ի. Ալիևը, ում ցուցումով նախկինում էլ պարբերաբար սուտ լուրեր են տարածվել, որ հայերն իբր թե ոչնչացրել են ադրբեջանական մշակույթի հուշարձանները, կանգ առնելով տեղի մզկիթներից մեկի մոտ, ի լուր աշխարհի հրապարակավ մեկ անգամ ևս հոխորտաց, որ հայերն ավերել-ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղում գտնվող թվով 67 մզկիթներից 64-ը: Այդ ստահոդ և իրականության հետ բացարձակապես կապ չունեցող լուրը տեղ է գտել նաև ադրբեջանցիների կեղծ քարոզչությունը խրախուսող կամ այդ քարզչության ջրաղացին պարբերաբար ջուր լցնող այլ հրապարակումներում: Նկատի ունենալով վերոհիշյալը, ստիպված ենք պատասխանել իրականությունը գլխիվայր շուռ տվող ստախոսին՝ հիմք ընդունելով միայն ու միայն իրական և ստույգ […]

Ազոխի քարանձավ

Ազոխի կրաքարե քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի քարանձավ) ունի շուրջ 8000 քմ տարածություն: Այդ հնագույն հուշարձանը ունեցել է մուտքեր և ելքեր վեց բավիղանման սրահներից: Խորհրդավոր քարանձավով անցնող «ուղիների» երկարությունը ոչ ամբողջական տվյալներով գերազանցում է 300մ: Հայ պատմիչները բազմիցս են հիշատակել Ազոխի քարանձավը: Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները այստեղ էին թաքցնում Արցախ աշխարհի հարստությունները: Երկար ժամանակ քարանձավը պատված էր գաղտնիքով ու հայտնաբերվել է միայն 1960 թվականին: Մուտքերից մեկը՝ Ազոխ 5, ենթարկվել է ինտենսիվ պեղումների, որի ընթացքում գտնվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջանների միջև անցումային ժամանակաշրջանին: Այդ սկզբնական ծավալուն […]

Ծաղկավանք

Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի կենտրոնում է գտնվում Ծաղկավանքը: Հին համալիրից պահպանվել է միայն գլխավոր՝ “Սուրբ Աստվածածին” եկեղեցին և տարբերվում է իր կլոր պորտալով (դռնով)։ Եկեղեցին, դրսից ուղղանկյուն, ներսից՝ գմբեթավոր եռանավ բազիլիկ է: Ճարտարապետական տեսանկյունից եկեղեցին շքեղ ձևավորում չունի: Պատերը ներսից սվաղված են: Ամենահին գրությունը, որ առկա է խաչքարի վրա, թվագրվում է 1198 թ., ինչը նշանակում է, որ 12-րդ դարում այստեղ արդեն գործում էր վանքը: Սրա օգտին է խոսում նաև եկեղեցու դռան գլխի ճակատակալ քարի վրա արված արձանագրությունը, համաձայն որի եկեղեցին կառուցել է Հակոբ վարդապետ Թանգյանցը 1131 թվականին: Շինության հարավային լուսամուտի մեջ կառուցված է օձանման զարդաքանդակ, որի մասին ծերունիները պատմում են, […]

ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ

Կասկած չկա, որ տարբեր երկրներում Ադրբեջանի կողմից հրահրված զանգվածային անկարգությունները կառավարվում են Ադրբեջանի կողմից և տեղավորվում «ցանցային կառավարման» ահաբեկչական պետությունների կողմից արդեն իսկ փորձված մարտավարության շրջանակներում: Փաստերն ապացուցում են, որ ցանցային կառավարման ճգնաժամային կենտրոնը Ալիև ընտանիքից և մերձիշխանական շրջապատը ներկայացնող անձանց կողմից է կառավարվում: Ասվածիս համար կան բազմաթիվ փաստեր, բայց տվյալ դեպքում կվկայակոչեմ Մեհրիբան Ալիևայի հայատյացության գագաթնակետը համարվող հայտարարությունն ուղղված համայն աշխարհի ադրբեջանցիներին, որտեղ հանդարտության կոչի տարր անգամ չկա: Ալիևայի հայտարարությունը մի բան է ապացուցում` Ադրբեջանն ինչպես պահեց իրեն սահմանում, այսինքն նախահարձակ լինելով միջազգային հանրությանը հայտարարեց, որ ՀՀ-ն է հարձակում գործել Ադրբեջանի սահմանի ուղղությամբ, նույն կերպ պահում է իրեն տարբեր […]

Հայատյացությունը ադրբեջանական մանկական գրականության մեջ

Հովիկ Ավանեսով, Անժելա Էլիբեգովա, Արինա Գրիգորյան Հակահայկան քաղաքականությունը և ռազմական հռետորաբանությունը հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության արտաքին և ներքին քաղա- քականության անքակտելի մի մասը: Նշված քաղականությունը իր արտացոլումն է գտել նաև ադրբեջանական մանկական գրականության մեջ: Հետազոտությունում անդրադարձ է կատարվում հայատյացիությունը ադրբեջանցի գրողների մանկական գրական ստեղծագործություններում և դրանց ունեցած ազդեցությունը Ադրբեջանի երիտասարդության աշխարահայացքի վրա: Հեղինակների կողմից իրականացրած մշտադիտարկման և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ներկայացվել են մի շարք փաստեր, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականության համակարգային բնույթը:

ԽՈՋԱԼՈՒԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՂԾՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԱՄՓՈՓՈՒՄ Թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ Խոջալուի իրադարձությունների կեղծումը շարունակվում է մինչ օրս եւ իրականացվում է Ադրբեջանում պետական մակարդակով։ Հոդվածի նպատակը — առաջ քաշել եւ հիմնավորել այն մոտեցումը, ըստ որի դպրոցական դասագրքերն ու ադրբեջանցի գիտնականների «գիտական աշխատությունները» 1992 թվականի Խոջալուի (Աղդամի) իրադարձությունների շուրջ քարոզչական թեզերի եւ առասպելների ստեղծման ու տարածման հիմնական հարթակներից են: Հեղինակների խնդիրը — Խոջալուի (Աղդամի) իրադարձությունների նկարագրության կեղծիքների բացահայտում դպրոցական եւ գիտական գրականության մեջ: Այդ նպատակով քննարկվել են հետեւյալ հարցերը. Խոջալուի իրադարձությունների խեղաթյուրում պատմության դասագրքերում Դպրոցական դասագրքեր, որպես մանիպուլյացիայի գործիք  Զոհերի թիվի կեղծման պետական քաղաքականությունը  Խոջալուի դեպքերի քննարկում ադրբեջանցի հեղինակների աշխատություն- ներում Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը հակազդելու […]

Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների զոհերի թվի շուրջ

Lragir.am, 07.03.2020 Ադրբեջանում 1987-1992 թվականներին պետական մակարդակով կազմակերպված ու իրականացված ցեղասպանության արդյունքում սպանված հայերի թիվը մնում է չուսումնասիրված: Հայկական երրորդ հանրապետությունը անտարբերություն է ցուցաբերել հայության այդ հատվածի ճակատագրի նկատմամբ և չի նախաձեռնել համալիր հետազոտություն: Սակայն, այս ֆոնին իշխանության կողմից կամ էլ առանձին անձանց կողմից հնչել են թվեր, որոնք չունեն հիմնավորումներ: Խորհրդային իշխանությունները խորհրդային Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ համաձայնեցված չհետաքննեցին ու չբացահայտեցին հայերի դեմ իրականացրած հակամարդ հանցագործությունները, չդատապարտեցին ոչ կազմակերպիչներին և ոչ էլ իրականացողներին: Անկասկած է, որ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայաբնակ տարածքներում այսօր սպանված հայերի թիվը դժվար է պարզել, բայց այդ թվերի սանդղակը հնարավոր է որոշել` ելնելով […]