in English — https://aga-tribunal.info/wa-26-10-2021-en/
in Russian — https://aga-tribunal.info/wa-26-10-2021/
https://wa.nt.am/hy/archives/16680
Հիշեցում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ՄԱԿ-ին եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ պետությունների ղեկավարներին 2019 թվականի օգոստոսի 7-ին ուղղված դիմումի մասին Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման հարցի վերաբերյալ, որի վրա անհրաժեշտ է անվերապահորեն հենվել ընթացիկ բանակցային գործընթացի ժամանակ։ https://wa.nt.am/hy/archives/10840
Համաձայն Վիեննայի 1969 թվականի մայիսի 23-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի՝ ուժի կիրառման սպառնալիքով ստորագրված թուղթը (պայմանագիր, համաձայնագիր, հայտարարություն եւ այլն) համարվում է անվավեր։ (Հոդված 52. Պայմանագիրն առոչինչ է, եթե դրա կնքումը բխում է ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից՝ խախտելով Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքները):
Իսկ ագրեսորի կողմից Հայաստանին պարտադրված ցանկացած պայմանագրի ստորագրում, որտեղ փաստացի անտեսվում են հայերի շահերը, կհամարվի անվավեր ու առոչինչ։
Աշխարհասփյուռ հայությունը երբեք չի համակերպվի նման անարդարության ու անօրինականության հետ, եւ հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը նոր հզոր ազդակ կստանա ամբողջ աշխարհում։
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մամլո ծառայություն
26.10.2021 թ.
2 thoughts on “Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման մասին”