in English — https://aga-tribunal.info/en/tribunal_25-3-2020_en/
на русском — https://aga-tribunal.info/tribunal_25-3-2020/
in Turkish — https://aga-tribunal.info/tribunal_25-3-2020_tr/
Բաց նամակ-դիմում ՄԱԿ-ին
Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքում (Արցախ, Ղարաբաղ) Հայերի ցեղասպանության հանցագործության 100-ամյա տարելիցի կապակցությամբ
100 տարի առաջ մարտի այս օրերին բազմահազարամյա հայկական Արցախի (Ղարաբաղի) մշակութային մայրաքաղաք Շուշիում Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ իրականացվեց ցեղասպանության հանցագործություն: Հազարավոր խաղաղ հայեր գազանաբար սպանվեցին, ողջ մնացած հայ բնակչությունը ստիպված եղավ լքել իր տներն ու տնտեսությունը. հայկական քաղաքում տասնյակ հազարավոր հայերից ոչ մեկը չմնաց: Բարբարոսների կողմից ոչնչացվել է հինավուրց քաղաք, կատարվել է կուլտուրցիդ: Ադրբեջանի, Թուրքիայի, ISIS-ի հետագա ոճրագործությունները այդ հանցագործությունների ուղղակի շարունակությունն են, անպատժելիության հետեւանք, լռության հետեւանք համաշխարհային հանրության կողմից:
Համաձայն՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասին» Կոնվենցիայի (9 դեկտեմբեր 1948 թ․) եւ ՄԱԿ-ի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի (26 նոյեմբեր 1968 թ.), պահանջում ենք դատապարտել՝ Շուշիում, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից 100 տարի առաջ իրականացված, սակայն վաղեմության ժամկետ չունեցող Հայերի Ցեղասպանության հանցագործությունը եւ ի դեմս այդ ոճրագործության՝ դատապարտել այդ ցեղասպանական տանդեմի բոլոր հանցագործությունները:
Ցեղասպանության հանցագործությունների կազմակերպիչների, շարունակողների, գաղափարախոսների, կեղծարարների, աջակիցների եւ նրանց նկատմամբ, ովքեր լռության են մատնում դա, ատյանն անխուսափելի է։
Դա միայն ժամանակի հարց է։
Միջազգային հանրային ատյան Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների
25 մարտ 2020 թ.
Այս Դիմումը ընդունվել է 2020 թ. մարտի 22-25-ը «Ընդդեմ Ադրբեջանի հանցագործությունների» առցանց ֆորումի մասնակիցների կողմից: Այս ֆորումը նախապատրաստական քննարկում էր «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան) միջազգային գիտագործնական կոնֆերանսին՝ նվիրված Շուշիի հայ բնակչության կոտորածների 100-րդ տարելիցին:
Այս Դիմումը բաց է միանալու համար: Մասնավորապես, նրան միացել են.
- Վիտալի Բալասանյան, Արցախի Հանրապետության Հերոս, գեներալ-մայոր, նախագահի թեկնածու (2012 և 2020-ի ընտրություններին)
- Տիգրան Թավադյան, գլխավոր խմբագիր, “Երկրամասի” տեղեկատվական կենտրոն:
6 thoughts on “Բաց նամակ-դիմում ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքում (Արցախ, Ղարաբաղ) Հայերի ցեղասպանության հանցագործության 100-ամյա տարելիցի կապակցությամբ”