Ռուբեն Կիրակոսյան. Թեզեր — Փախստականներին միավորող կառույցներ
Թեզեր — Փախստականներին միավորող կառույցները՝ որպես Ադրբեջանի Հանրապետությանը նյութական պահանջների ձևավորման հիմնարար սուբյեկտներ։ Ռուբեն Կիրակոսյան Փաստաբան, Փիլիսոփա, ARMROSS Հայ-ռուս փաստաբանների ասոցիացիայի նախագահ (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) Հայ իրականության մեջ փախստականների առկայությունը և նրանց տեղն ու գերիշխող գործոն լինելը մեր պատմության ընթացքում, հանգեցնում են այն տագնապալի մտքին, որ հարկադիր միգրացիան հայ ժողովրդի գոյության հիմնական ձևերից մեկն է: