«Ավանդույթները» շարունակվում են
Կովկասյան թաթարները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են իրենց յուրահատուկ մշակութային միջավայրի՝ խորովածանոց – քյաբաբնոցի:
Կովկասյան թաթարները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են իրենց յուրահատուկ մշակութային միջավայրի՝ խորովածանոց – քյաբաբնոցի:
Կասկած չկա, որ տարբեր երկրներում Ադրբեջանի կողմից հրահրված զանգվածային անկարգությունները կառավարվում են Ադրբեջանի կողմից և տեղավորվում «ցանցային կառավարման» ահաբեկչական պետությունների կողմից արդեն իսկ փորձված մարտավարության շրջանակներում: Փաստերն ապացուցում են, որ ցանցային կառավարման ճգնաժամային կենտրոնը Ալիև ընտանիքից և մերձիշխանական շրջապատը ներկայացնող անձանց կողմից է կառավարվում: Ասվածիս համար կան բազմաթիվ փաստեր, բայց տվյալ դեպքում կվկայակոչեմ Մեհրիբան Ալիևայի հայատյացության գագաթնակետը համարվող հայտարարությունն ուղղված համայն աշխարհի ադրբեջանցիներին, որտեղ հանդարտության կոչի տարր անգամ չկա: Ալիևայի հայտարարությունը մի բան է ապացուցում` Ադրբեջանն ինչպես պահեց իրեն սահմանում, այսինքն նախահարձակ լինելով միջազգային հանրությանը հայտարարեց, որ ՀՀ-ն է հարձակում գործել Ադրբեջանի սահմանի ուղղությամբ, նույն կերպ պահում է իրեն տարբեր […]
Lragir.am, 07.03.2020 Ադրբեջանում 1987-1992 թվականներին պետական մակարդակով կազմակերպված ու իրականացված ցեղասպանության արդյունքում սպանված հայերի թիվը մնում է չուսումնասիրված: Հայկական երրորդ հանրապետությունը անտարբերություն է ցուցաբերել հայության այդ հատվածի ճակատագրի նկատմամբ և չի նախաձեռնել համալիր հետազոտություն: Սակայն, այս ֆոնին իշխանության կողմից կամ էլ առանձին անձանց կողմից հնչել են թվեր, որոնք չունեն հիմնավորումներ: Խորհրդային իշխանությունները խորհրդային Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ համաձայնեցված չհետաքննեցին ու չբացահայտեցին հայերի դեմ իրականացրած հակամարդ հանցագործությունները, չդատապարտեցին ոչ կազմակերպիչներին և ոչ էլ իրականացողներին: Անկասկած է, որ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայաբնակ տարածքներում այսօր սպանված հայերի թիվը դժվար է պարզել, բայց այդ թվերի սանդղակը հնարավոր է որոշել` ելնելով […]