Նամականիշում բժշկական արտահագուստով մարդը քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից

in English — https://aga-tribunal.info/stamp-15-1-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/stamp-15-1-2021/ Ombudsman.am, 15.1.2021 Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հայերի էթնիկ զտման փաստը հիմնավորվում է նոր զարգացումներով:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ

in English — in Russian — ՀՀ ԱԳՆ web site 13 հունվարի, 2021 31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ

in English — https://aga-tribunal.info/en/mfa-9-1-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-9-1-2021/ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ

Արման Թաթոյան. Ալիևի ելույթում օգտագործվել են Հայաստանին ու հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ

in English — https://aga-tribunal.info/en/ombudsman-8-1-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/ombudsman-8-1-2021/ Source — https://www.ombuds.am/am/site/ViewNews/1472 2021 թվականի հունվարի 7-ին, Ադրբեջանի նախագահը 2020 թվականի ամփոփմանը վերաբերող իր ելույթում օգտագործել է ձևակերպումներ ու շեշտադրումներ, որոնք Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի մաս են:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ միաձայն բանաձև Լյուքսեմբուրգի խորհրդարանում

in Russian — https://aga-tribunal.info/luxembourg-2412-2020/ in French — https://aga-tribunal.info/en/luxembourg-24-12-2020-en/ 24-12-2020 Source Այսօր Լյուքսեմուրգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիր մարմնին ի թիվս այլոց Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Հանցանքների վերաբերյալ հաղորդումներ ուղարկվել են դատախազության ու ոստիկանության մարմիններ

in Russian — https://aga-tribunal.info/tatoyan-28-12-2020/ in English — https://aga-tribunal.info/tatoyan-28-12-2020-en/ Դեկտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ստորագրությամբ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել այն պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդհանուր իրավազորություն (general jurisdiction):

IPTCA կազմկոմիտեի ընդլայնված նիստ 2020 թ. դեկտեմբերի 25-ին

in English — https://aga-tribunal.info/en/iptca-25-12-2020-en/ in Russian — https://aga-tribunal.info/iptsa-25-12-2020/ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Ադրբեջանի հանցագործությունների միջազգային հանրային Տրիբունալի IPTCA կազմկոմիտեի ընդլայնված նիստը: Օրակարգ. 1. Ընդհանուր խնդիրներ և 2. Ա. Մանասյանի նոր աշխատանքի կարճ ներկայացում: «Ադրբեջանի անեքսիայի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. Քաղաքական և իրավական փաստեր» թեմայով: Այս նյութում հեղինակը 25 էջում ներկայացրել է խնդրի 30 թեզեր (ասպեկտներ): Այս աշխատանքն ուղարկվել է մասնակիցներին, սկսվել է անգլերեն թարգմանությունը:

Զսպել Թուրքիայի, Ադրբեջանի ու դրանց սպասարկող Իսրայելի կողմից տարվող արմենոցիդի քաղաքականությունը

in English — https://aga-tribunal.info/en/refugees-21-12-2020-en/ in Russian — https://aga-tribunal.info/refugees-21-12-2020/ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար հրապարակեց իր հայտարարությունը: Դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի կողմից, Թուրքիայի և Իսրայելի ու ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ 44 օր տևած երրորդ ցեղասպանական ագրեսիային հետևեց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունը:

Սուրբ Աթոռի նվիրակ. Վատիկանը պատրաստ է օգնել Արցախում մշակութային ժառանգության պահպանմանը

in English — https://aga-tribunal.info/en/vatican-9-12-2020-en/ in Russian — https://aga-tribunal.info/vatican-9-12-2020/ https://www.president.am/hy/press-release/item/2020/12/09/President-Armen-Sarkissian-met-with-/ 9 դեկտեմբերի, 2020 թ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):

ՌՀԿ Ալյանսի հայտարարությունը Սևրի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/alliance-10-8-2020-en/ in Russian — https://aga-tribunal.info/alliance-10-8-2020/ Ռուսաստանի հայկական կազմակերպությունների Ալյանսի հայտարարությունը Մոսկվա, 10.08.2020 Ուղիղ Հարյուր տարի առաջ այս օրը Անտանտի դաշնակիցների և Թուրքիայի միջև կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը (այսուհետ Սևրի դաշնագիր), որի ստորագրող կողմերից մեկն էր Հայաստանի Հանրապետությունը։ Այդ դաշնագիրը, ի թիվս Հայաստանի օգտին Թուրքիայի առջև դրված մի շարք պահանջների, նաև իրավական հիմք տվեց ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնին՝ հայտնի իրավարար վճռով ճշտելու Հայաստանի և Թուրքիայի սահմանները։ Ցավոք, Սևրի դաշնագրի հայկական հարցին վերաբերող մասը ոչ միայն կյանքի չկոչվեց, այլև Թուրքիան դրանից հետո էլ շարունակեց իր ցեղասպան գործունեությունը, և ավելի քան հարյուր տարի շարունակում է խոչընդոտել ցեղասպանության ճանաչման համամարդկային գործընթացը։ […]

ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ

Կասկած չկա, որ տարբեր երկրներում Ադրբեջանի կողմից հրահրված զանգվածային անկարգությունները կառավարվում են Ադրբեջանի կողմից և տեղավորվում «ցանցային կառավարման» ահաբեկչական պետությունների կողմից արդեն իսկ փորձված մարտավարության շրջանակներում: Փաստերն ապացուցում են, որ ցանցային կառավարման ճգնաժամային կենտրոնը Ալիև ընտանիքից և մերձիշխանական շրջապատը ներկայացնող անձանց կողմից է կառավարվում: Ասվածիս համար կան բազմաթիվ փաստեր, բայց տվյալ դեպքում կվկայակոչեմ Մեհրիբան Ալիևայի հայատյացության գագաթնակետը համարվող հայտարարությունն ուղղված համայն աշխարհի ադրբեջանցիներին, որտեղ հանդարտության կոչի տարր անգամ չկա: Ալիևայի հայտարարությունը մի բան է ապացուցում` Ադրբեջանն ինչպես պահեց իրեն սահմանում, այսինքն նախահարձակ լինելով միջազգային հանրությանը հայտարարեց, որ ՀՀ-ն է հարձակում գործել Ադրբեջանի սահմանի ուղղությամբ, նույն կերպ պահում է իրեն տարբեր […]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱժՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

in English — https://aga-tribunal.info/conf-15-7-2020-en/ in Russian — https://aga-tribunal.info/conf-15-7-2020/ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՎԱՐՔԸ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱժՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ (ՇՈՒՇԻ, 2020 Թ. ՀՈՒԼԻՍԻ 15-16) Գիտաժողովի կազմակերպիչներ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտ «Մշակույթ և ապագա» հիմնադրամ (Ռուսաստան) Գիտաժողովի գործընկերներ Արցախի գիտական ​​կենտրոն «Խաչմերուկ» սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների հասարակական կազմակերպություն (Երևան) Հայաստանի ազգային արխիվ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ «Կաճառ» գիտական ​​կենտրոն (Արցախ) «Օրբելի» վերլուծական հետազոտությունների կենտրոն (Երևան) «Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ընկերակցություն» (ՌԴ) Շուշիի տեխնոլոգիական համալսարան ԿԱԶՄԿՈՄԻՏԵ Լուսինե Ղարախանյան — Արցախի Հանրապետության կրթության, […]

Անհրաժեշտ է Երեւանում բացել Ադրբեջանում հայկական ջարդերի թանգարան

in English — https://aga-tribunal.info/museum_2-2-2018_en in Russian — https://aga-tribunal.info/museum_2-2-2018/ Աղբյուր — News.am, 2.2.2018 Դեռեւս համապատասխան գնահատական չի տրվել 1988-ից 1991 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ում տեղի ունեցածին, եւ քանի դեռ չի խոսվում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը այս ամենի պատճառով ստիպված սկսեց պաշտպանվել, տարածաշրջանում խաղաղություն չի լինի: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից Փախստականների կոնգրեսի համակարգող Մարիամ Ավագյանը:

Գրիգորի Այվազյան. Ղարաբաղյան գործընթացում պահպանվող հարաբերական դադարի շուրջ

Փաստարկ ակումբ. 13.06.2020, Ադրբեջանահայերի ասամբլեա ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյան Ադրբեջանահայերի ասամբլեա Հ/Կ նախագահ, պ.գ.թեկնածու Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան գործընթացում պահպանվող հարաբերական դադարի, Եվրոպառլամենտում ընդունված վերջին աղմկահարույց հայտարարության և հարակից գործընթացների շուրջ:

Գարդմանի և Գանձակի հայաթափման 30 տարին

in Russian — https://aga-tribunal.info/gandzak_25-11-2019/ 25.11.2019թ. Աղբյուր Գարդմանահայերի հայրենակցական միավորում ՀԿ եւ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի հայտարարությունը  Հայոց պատմական Գարդմանքի՝ ներկայիս՝ Գանձակի տարածաշրջանի հայաթափման 30-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/hy/artsakh_12-6-2020_en/ in Russian — https://aga-tribunal.info/hy/artsakh_12-6-2020/ 28 տարի առաջ՝ 1992 թ. հունիսի 12-ին, ադրբեջանական զինված կազմավորումները՝ նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի աջակցությամբ, լայնամասշտաբ գրոհ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ՝ ծանր զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Առաջին հարվածն իր վրա ընդունեց Շահումյանի շրջանը։ Բազմակի անգամ գերազանցելով կենդանի ուժի և զինտեխնիկայի թվով՝ ադրբեջանական զինված կազմավորումներին հաջողվեց զավթել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը, որից հետո նրանք ձեռնամուխ եղան էթնիկ զտումների իրականացմանը և դաժան հաշվեհարդար տեսան հայ խաղաղ բնակչության նկատմամբ։

Հայատյացությունը ադրբեջանական մանկական գրականության մեջ

Հովիկ Ավանեսով, Անժելա Էլիբեգովա, Արինա Գրիգորյան Հակահայկան քաղաքականությունը և ռազմական հռետորաբանությունը հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության արտաքին և ներքին քաղա- քականության անքակտելի մի մասը: Նշված քաղականությունը իր արտացոլումն է գտել նաև ադրբեջանական մանկական գրականության մեջ: Հետազոտությունում անդրադարձ է կատարվում հայատյացիությունը ադրբեջանցի գրողների մանկական գրական ստեղծագործություններում և դրանց ունեցած ազդեցությունը Ադրբեջանի երիտասարդության աշխարահայացքի վրա: Հեղինակների կողմից իրականացրած մշտադիտարկման և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ներկայացվել են մի շարք փաստեր, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականության համակարգային բնույթը:

Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեկ ընդհանուր հայեցակարգ որդեգրելու անհրաժեշտությունը

на русском — https://aga-tribunal.info/wa_24-4-2020/ in English — https://aga-tribunal.info/en/wa_24-4-2020_en/ Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ու ոգեկոչման հերթական՝ 105-րդ տարելիցի կապակցությամբ ամբողջությամբ ի հայտ է գալիս Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեր ընդհանուր բացթողումները։ Մինչեւ այսօր դատապարտված չէ պանթուրքիզմը՝ որպես այլատյացության, այլամերժության, ռասիզմի տեսություն, չի որդեգրված ընդհանուր տեսակետ Հայերի ցեղասպանության ամբողջական ժամանակահատվածի վերաբերյալ, չի ճշտված ու ներկայացված ցեղասպանությունն իրականացնող երկու կողմերը՝ որպես հայերի նկատմամբ միեւնույն ցեղասպանական գործողություններն իրականացնող կողմեր, չեն պատրաստված ցեղասպանության հատուցման փաթեթներ հայերի նկատմամբ իրականացված բոլոր ցեղասպանական գործողությունների վերաբերյալ․․․

Գոհար Գրիգորյան. «Մեր տները, գերեզմանները այնտեղ են»․ մարաղացիները երազում են իրենց հայրենի գյուղ վերադարձի մասին

«Մեր տները, գերեզմանները այնտեղ են»․ մարաղացիները երազում են իրենց հայրենի գյուղ վերադարձի մասին Գոհար Գրիգորյան ԱՐՄԵՆՊՐԵՍ 9.4.2020 1992թ. ապրիլին Մարաղայի բնակչությունը դարձավ արդեն անկախ Ադրբեջանի հերթական ոճրագործության զոհն ու հարազատ գյուղի կործանման ականատեսը. ապրիլի 10-ին տևական հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը հարձավեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարուստ ու բարգավաճող հայաբնակ Մարաղա գյուղի վրա և ավերեցին ու հրդեհեցին այն։ Մարաղան հաջողվեց ընդամենը մի քանի ժամով գրավել միայն տանկեր և այլ զրահատեխնիկա ներգրավելուց հետո․ մինչ այդ գյուղի ինքնապաշտպանական ուժերը կարողացել էին հետ մղել երկու հարձակում։ Գյուղը լքել չհասցրած բնակչությունը, հիմնականում՝ տարեցներ, հաշմանդամներ,  կանայք ու երեխաներ, անգթորեն սպանվեցին, անդամահատվեցին ու ողջակիզվեցին։ Ապրիլի […]

Վարդինե Իսահակյան. Մարաղա. լռեցված ցեղասպանություն

Հոդվածը “Առավոտ” կայքից է ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ «Առավոտ» օրաթերթ,  16.04.2019 Տեսնես աշխարհում քանի երեխա է տեսել մերձավորի գլխատվելը, ականջալուր եղել մոր վերջին՝ փրկություն աղերսող հառաչանքին առ Աստված… Արցախի հյուսիսում 1992 թվականի ապրիլն արյունոտ էր, Մարաղա հայկական բնակավայրում շատ երեխաներ մի ակնթարթում որբացան, շատ ծնողներ տեսան իրենց զավակների դաժան մահն ու գերեվարվելը արյունախում ասկյարների կողմից…

Միջազգային հանրային ատեանի բաց նամակ-դիմումը ՄԱԿ-ին

in English — https://aga-tribunal.info/en/tribunal_25-3-2020_en/ in Armenian — https://aga-tribunal.info/hy/tribunal_25-3-2020_hy/ in Russian — https://aga-tribunal.info/tribunal_25-3-2020/ in Turkish — https://aga-tribunal.info/tribunal_25-3-2020_tr/ Below is in Western Armenian (դասական ուղղագրությամբ)

Գոհար Գրիգորյան. «Դանակով խաչեր էին կտրել մարմինների վրա». Մարաղայի կոտորածը՝ ականատեսների վկայությամբ

in Russian — https://aga-tribunal.info/maraga_9-4-2020/ ապրիլի 10, 2020 Գոհար Գրիգորյան 1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՄՀՆՋ-ՕՄՕՆ) զինված ստորաբաժանումները Թարթառից հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա ու այնտեղ իրականացրին զանգվածային ջարդեր։ «Դա կտտանքների և դաժանությունների վայր էր՝ նման Գողգոթային»,- այսպես է նկարագրել Մարաղան՝ կոտորածից հետո գյուղ այցելած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Մարաղայի հայերի ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/maraga_10-4-2020_en/ in Russian — https://aga-tribunal.info/maraga_10-4-2020/ ապրիլ 10, 2020 Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա հայական ավանում խաղաղ բնակչության դեմ իրականացված կոտորածի 28-րդ տարելիցը։ Մարաղայի կոտորածը Ադրբեջանի Հանրապետության կողմից կազմակերպված և հայերի նկատմամբ ատելության շարժառիթով իրագործված աննախադեպ պատերազմական հանցագործություն էր, որի նպատակն էր հայ ագգաբնակչության ոչնչացումը։

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի 4-րդ տարելիցի կապակցությամբ

in Russian — https://aga-tribunal.info/mfa_artsakh_2-4-2020/ in English — https://aga-tribunal.info/mfa_artsakh_2-4-2020_en/ ապրիլ 2, 2016 Չորս տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 2-ին, կոպտորեն խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա: Թիրախավորվեցին ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև քաղաքացիական բնակչությունը: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը և մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի և ռազմական տեխնիկայի քանակը, ինչպես նաև հարձակմանը նախորդած ժամանակահատվածում լարվածության բարձրացմանը և խաղաղ գործընթացի տապալմանն ուղղված ադրբեջանական կողմի նպատակային քայլերը վկայում են, որ ապրիլի 2-ի ագրեսիան մանրամասն ծրագրված և նախապատրաստված ռազմական օպերացիա էր:

2016 թ. ապրիլին Ադրբեջանի հերթական ցեղասպանության հանցագործության մասին

in Russian – https://aga-tribunal.info/wa_3-4-2016/ in English – https://aga-tribunal.info/en/wa_3-4-2016_en/ in French – here 2016-ի ապրիլի սկզբին Ադրբեջանը իրականացրեց ևս մեկ ցեղասպանության հանցագործություն ՝ լայնածավալ ռազմական ցեղասպանական ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ: Այնուհետև Արևմտյան Հայաստանի Հանրապետության Խորհրդարանը անմիջապես հանդես եկավ դատապարտող հայտարարությունով: Ստորև ներկայացնում ենք 2016 թվականի ապրիլի 3-ի սույն հայտարարության տեքստը:

Հայրիկ Սուքիասյան. Ադրբեջանի մշակութային ցեղասպանության քաղաքականությունը Շուշիի ջարդերի օրինակով

на русском — https://aga-tribunal.info/sukiasyan_shushi/ 1918-1920 թթ․ Արցախի թեմը, գտնվելով երկրամասում տեղի ունեցող գործընթացների կենտրոնում, մեծ ներդրում ուներ Արցախի կրթական, մշակութային և քաղաքական կյանքում:

Միջազգային հանրային ատյանի Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների մասին

in English — https://aga-tribunal.info/tribunal_about_en/ на русском — https://aga-tribunal.info/tribunal_about/ Միջազգային հանրային ատյանի Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների առաքելությունը` Ադրբեջանի ցեղասպան եւ հանցագործ քաղաքականության բացահայտման, նախադեպերը դատապարտելու, դրանց հակազդելու, դրանք կանխարգելելու եւ դրանց համար հատուցում ապահովելու նպատակով տարբեր մասնագիտական կազմակերպությունների ջանքերի համախմբում:

100 տարի է ցեղասպանության հանցագործության Շուշիում. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

in English / на английском — https://aga-tribunal.info/en/mfa_23-3-2020_en/ in Russian / на русском — https://aga-tribunal.info/mfa_23-3-2020/ AGA-Tribunal.info-ի խմբագրի մեկնաբանությունը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության վերաբերյալ: Ձեւակերպումը «փորձելով շարունակել հայերի ցեղասպանություն» հայտարարության մեջ  ամբողջովին ճիշտ չէ: Սա ոչ թե «ցեղասպանության փորձ» էր, այլ ցեղասպանության ակտն էր: 2. Հայտարարության մեջ ձևակերպումը մեղմացնում և վերացնում է պատասխանատվությունը ցեղասպանության հանցագործության համահեղինակից` Ադրբեջանից: Պանթուրքիստական ցեղասպան երկու պետությունները պատասխանատու են Շուշիում ցեղասպանության հանցագործության համար` ինչպես Ադրբեջան, այնպես էլ Թուրքիա:

Բաց նամակ-դիմում ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքում (Արցախ, Ղարաբաղ) Հայերի ցեղասպանության հանցագործության 100-ամյա տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/tribunal_25-3-2020_en/ на русском — https://aga-tribunal.info/tribunal_25-3-2020/ in Turkish — https://aga-tribunal.info/tribunal_25-3-2020_tr/ 2020-ի մարտի 25-ին, Միջազգային հանրային ատյան Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նոր կառույցը ընդունեց բաց Դիմում ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքում (Արցախ, Ղարաբաղ) Հայերի ցեղասպանության հանցագործության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: