«ՇՈՒՇԻԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ» ՀՌՉԱԿԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայկական Շուշին այն աշխարհագրական տարածքն է, որի շուրջ հյուսվեց 44-օրյա պատերազմի ընթացքի և հետպատերազմյան շրջանի Ադրբեջանի ռազմաքաղաքական սիմվոլիկան: Այսօր Էրդողանի այցը Շուշի հիմք դրեց նաև Թուրքիայի հարավկովկասյան ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականության սիմվոլիկային: Ադրբեջանի և Թուրքիայի նոր համագործակցության հռչակագրի ստորագրման տեղ ընտրվեց Շուշին, քանի որ բռնազավթված հայկական տարածքների, հարավկովկասյան ազդեցության տարածքային ընկալումների, ինչպես նաև ադրբեջանա-թուրքական տանդեմի հաղթանակի ընկալումներն ամբողջանում են Շուշիում և Շուշիով: Այցն Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության ցուցիչի հերթական սանդղակը գրանցեց, մասնավորապես սկսած 1991 թ. Ադրբեջանում իշխանական էլիտաները զգուշանում էին թուրքական ազդեցության ուժեղացումից: Այսօր Թուրքիան ազդարարեց այդ «ազդեցության իրավունքի վաստակումը», քանի որ 44-օրյա պատերազմում իր գործուն ռազմական մասնակցությամբ ապահովել էր պատերազմի ելքը […]

Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ

Եթե ներկայիս Ադրբեջանը չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ավելին՝ հրաժարվել է դրանից, ապա ինչպե՞ս կարող է հավակնել Հայաստանի տարածքներին: Այստեղից էլ հետևություն, որ գոյություն չունեցող և դրա իրավահաջորդը չհանդիսացող պետական կազմավորման հետ չի կարող լինել բանակցություն, որևէ այլ գործընթաց, առավել ևս՝ սահմանազատում: Ուստի՝ թե´ պատմական, թե´ իրավական առումներով նման գործընթաց սկսելու որևէ հիմք չկա: «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակից Լուսինե Մխիթարյան-ին https://www.facebook.com/hayastanihanrapetyunarmeniandaily/photos/a.913208795711647/1399329980432857

Ստեփանակերտում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես. ներկայացված են բերդաքաղաքի հայկականությունը փաստող հետազոտություններ

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ , ինչպես նաև օտար լեզուների ամբիոնի և գրադարանի համատեղ աջակցությամբ բուհում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հովիկ Ավանեսովն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացված են Շուշիին վերաբերող փաստագրական արխիվային 7 ճշգրիտ տվյալներ, Շուշիի մասին պատմող 110 անուն գրքեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն : «Դրանք Շուշիի մասին հետազոտություններ են, արխիվային լուսանկարներով, վերլուծություններով, գիտական աշխատանքներով, թերթերով, ամսագրերով: Ցուցադրություններում ներկայացված է նաև Շուշիի արվեստն ու արհեստները, թե 1852 թվականից ի վեր տեղի հայ բնակչությունն ինչով էր զբաղվում: Որպես խոսուն փաստեր՝ օգտագործել ենք […]

ԱՄՆ Նախագահ Ջոզեֆ Բայդենի 2021 թ․ ապրիլի 24-ի ուղերձը

in English — https://aga-tribunal.info/wa-24-4-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/wa-24-4-2021/ in French — https://aga-tribunal.info/wa-24-4-2021-fr/ in Turkish — https://aga-tribunal.info/wa-24-4-2021-tr/ ԱՄՆ Նախագահ Ջոզեֆ Բայդենի 2021 թ․ ապրիլի 24-ի ուղերձը եւ ԱՄՆ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ Մարաղա ավանի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/mfa-10-4-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-10-4-2021/ http://www.nkr.am/hy/news/2021-04-10/maragha

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հինգերորդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/mfa-2-4-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-2-4-2021/ www.mfa.am

Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա

in English — https://aga-tribunal.info/en/vandalism-27-3-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/vandalism-27-3-2021/ Source: Facebook page of ombudsman of Rep. of Artsakh, March 27, 2021

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման վերաբերյալ

Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ պայշտոնական կայքէջ Այսօր BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ արդեն իսկ ենթարկվել էր սրբապղծման: Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը։ Միաժամանակ առավել անհանգստացնող է ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից այս բարբարոսությունը հիմնավորելու փորձերը, ինչը ցույց է տալիս, որ վանդալիզմի այս հերթական դրսևորումն ունեցել է միտումնավոր բնույթ և իր կազմակերպվածությամբ հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը: Վերջին պատերազմից […]

ՀՑԹԻ-ն դատապարտում է հայկական մշակութային հուշարձանների պատկանելությունը խեղաթյուրելուն միտված փորձերը

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դատապարտում է, 22.03.2021 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայկական մշակութային հուշարձանների պատկանելությունը խեղաթյուրելուն միտված հերթական փորձերը: Նախորդ օրը Իլհամ Ալիևը, այցելելով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, հետևյալ հայտարարությունն է արել. «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է, և նրանք այստեղ ևս գալու են: Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: […]

Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/mfa-18-3-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-18-3-2021/ http://www.nkr.am/hy/node/4414

Արա Այվազյան. ուժի կիրառմամբ հակամարտության լուծման փորձը և զինյալ ահաբեկիչների մասսայական ներմուծումը պետք է արժանանա միանշանակ դատապարտման

in English — https://aga-tribunal.info/en/mfa-16-3-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-16-3-2021/ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2021/03/16/FM_OSCE_Chairperson/10843 ԱԳ նախարար Արա Այվազյանի մամուլի համար հայտարարությունը Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպման արդյունքներով

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց առցանց համաժողովին, 3 Մարտի, 2021

in English — https://aga-tribunal.info/en/church-3-3-2021-en/ in Russian — Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Հայկական լեռնաշխարհի և դրա հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմական-մշակութային ժառանգությունը» առցանց համաժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 3 Մարտի, 2021  www.armenianchurch.org

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/mfa-28-2-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-28-2-2021/ http://www.nkr.am/hy/news/2021-02-28/MFA-Pogroms-of-Armenians-in-Sumgait Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

in English — https://aga-tribunal.info/pashinyan-27-2-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/pashinyan-27-2-2021/ 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

Արմեն Սարգսյան. Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի

https://www.president.am/hy/press-release/item/2021/02/28/Sumgait/ Փետրվարի 28-ը մեր երկրում հայտարարված է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը «Aysor.am» լրատվականի հարցին

in English — https://aga-tribunal.info/en/mfa-26-2-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-26-2-2021/ Հարց. Ադրբեջանի ԱԳՆ կողմից հայտարարություն է տարածվել 1992թ. Աղդամի մերձակայքում իրադարձությունների վերաբերյալ, որում տեղ են գտել ավանդական մեղադրանքներ Հայաստանի հասցեին: Կխնդրեինք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ:       Պատասխան. Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի: Ադրբեջանն է պատասխանատվություն կրում երեք տասնամյակի ընթացքում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների, կորուստների համար:  Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված երկու պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանց նախորդող ժամանակաշրջանում, ադրբեջանական կողմը դիմել է զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների և պատերազմական հանցագործությունների: Վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինվորականների կողմից Արցախի Հադրութ շրջանում իրենց վերահսկողության ներքո […]

«Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում»

in English — https://aga-tribunal.info/en/book-us-press-en/ in Russian — https://aga-tribunal.info/book-us-press/ http://www.genocide-museum.am/arm/19.02.2021.php Փետրվարի 19-ին, ավստրալահայ գրականագետ, «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում») բազմահատորյակի համահեղինակ Արա Քեթիպեանն այցելել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Արա Այվազյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հանդիպմանը

in English — https://aga-tribunal.info/en/mfa-22-2-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-22-2-2021/ Արտաքին գործերի նախարարություն 22 փետրվարի, 2021 ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը

Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու առցանց ստորագրավահաք

in English — https://aga-tribunal.info/en/petition-nov-2020-en/ in Russian — https://aga-tribunal.info/petition-nov-2020/ https://armenpress.am/arm/news/1034391.html 2020-ի նոյեմբեր արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու առցանց ստորագրավահաք են սկսել:  Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում, որին կցված է նաև բաց նամակ` ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:

Ադրբեջանը պատերազմում է մեր մշակութային արժեքների դեմ

in Russian — https://aga-tribunal.info/monuments-17-2-2021/ in English — https://aga-tribunal.info/en/monuments-17-2-2021-en/ “Artsakh monuments” in Facebook-ում, 17.2.2021 Դատելով մեր կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներից ու ականատեսների վկայություններից, կարող ենք ասել, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ադրբեջանցիները առանձնակի վայրագություններ են ցուցաբերում հայկական այն հուշարձանների /խաչքարեր, կոթողներ/ նկատմամբ, որոնք նվիրված են արցախյան ազատամարտին:

Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոցում Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանի պղծմանը

in Russian — https://aga-tribunal.info/mfa-11-2-2021/ in English — https://aga-tribunal.info/mfa-11-2-2021-en/ 11 Փետրվար, 2021 ԱՐՄԵՆՊՐԵՍ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակին նվիրված հուշարձանի պղծմանը:

Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

in English — https://aga-tribunal.info/unesco-11-2-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/unesco-11-2-2021/ Աստղիկ Ալիմյան, ԱՐՄԵՆՊՐԵՍ, 11 Փետրվար, 2021 Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին արյունոտ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հարուստ հոգևոր և պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը դարձել է հայ և միջազգային հանրության մտահոգության առարկան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ-ը հատուկ ընդգծել են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության կարևորությունը և աջակցել են այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը։

ՀՀ ԳԱԱ հայտարարությունը հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին

in English — in Russian — https://www.sci.am/newsview.php?id=370&arch=0&langid=1 ՀՀ ԳԱԱ հայտարարությունը Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պահպանության և մշտադիտարկման կազմակերպման մասին

Միջպետական գանգատ ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

in English — https://aga-tribunal.info/echr-2-2-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/echr-2-2-2021/ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ 2021 թ. փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը

in English — https://aga-tribunal.info/en/comment-by-the-ministry-of-foreign-affairs-of-the-republic-of-artsakh/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-1-2-2021/ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն, 1.2.2021 Լրջագույն մտահոգության տեղիք են տալիս ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունները՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում:

Դեսպան Բալայան. Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական հանցագործություններ

in Russian — https://aga-tribunal.info/balayan-30-1-2021/ Նիդերլանդական Weekblad Elsevier հեղինակավոր պարբերականը հրապարակել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը: Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունն «Արմենպրես»-ին տրամադրել է դեսպանի հարցազրույցը, որը ներկայացնում ենք ստորև. «Եվրոպան փակում է աչքերը» 6 հարց Հայաստանի դեսպանին Ադրբեջանի հետ վերջին պատերազմի վերաբերյալ 1) Պատերազմն ավարտվեց նոյեմբերին, այնպես չէ՞ Տիգրան Բալայան. «Ադրբեջանում դեռ 120-ից ավել հայ ռազմագերիներ կան: Գերիներից մեկը պատմել է, որ իրեն ծեծի են ենթարկել՝ պարտադրելով «խոստովանել», որ մասնակցելով 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմին՝ ադրբեջանցիների է սպանել: Այդ ժամանակ նա տակավին ծնված չէր: Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական ծանր հանցագործություններ»: 2) Ի՞նչ ինկատի ունեք Տիգրան Բալայան. «Խոսքը ոչ միայն ռազմագերիների խոշտանգման այլև եկեղեցիների […]

ԱԴՐԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Վերջերս, գտնվելով Շուշիում, Ադրբեջանի նախագահ և այդ երկրի գլխավոր զեղծարար Ի. Ալիևը, ում ցուցումով նախկինում էլ պարբերաբար սուտ լուրեր են տարածվել, որ հայերն իբր թե ոչնչացրել են ադրբեջանական մշակույթի հուշարձանները, կանգ առնելով տեղի մզկիթներից մեկի մոտ, ի լուր աշխարհի հրապարակավ մեկ անգամ ևս հոխորտաց, որ հայերն ավերել-ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղում գտնվող թվով 67 մզկիթներից 64-ը: Այդ ստահոդ և իրականության հետ բացարձակապես կապ չունեցող լուրը տեղ է գտել նաև ադրբեջանցիների կեղծ քարոզչությունը խրախուսող կամ այդ քարզչության ջրաղացին պարբերաբար ջուր լցնող այլ հրապարակումներում: Նկատի ունենալով վերոհիշյալը, ստիպված ենք պատասխանել իրականությունը գլխիվայր շուռ տվող ստախոսին՝ հիմք ընդունելով միայն ու միայն իրական և ստույգ […]

Ազոխի քարանձավ

Ազոխի կրաքարե քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի քարանձավ) ունի շուրջ 8000 քմ տարածություն: Այդ հնագույն հուշարձանը ունեցել է մուտքեր և ելքեր վեց բավիղանման սրահներից: Խորհրդավոր քարանձավով անցնող «ուղիների» երկարությունը ոչ ամբողջական տվյալներով գերազանցում է 300մ: Հայ պատմիչները բազմիցս են հիշատակել Ազոխի քարանձավը: Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները այստեղ էին թաքցնում Արցախ աշխարհի հարստությունները: Երկար ժամանակ քարանձավը պատված էր գաղտնիքով ու հայտնաբերվել է միայն 1960 թվականին: Մուտքերից մեկը՝ Ազոխ 5, ենթարկվել է ինտենսիվ պեղումների, որի ընթացքում գտնվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջանների միջև անցումային ժամանակաշրջանին: Այդ սկզբնական ծավալուն […]

Ծաղկավանք

Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի կենտրոնում է գտնվում Ծաղկավանքը: Հին համալիրից պահպանվել է միայն գլխավոր՝ “Սուրբ Աստվածածին” եկեղեցին և տարբերվում է իր կլոր պորտալով (դռնով)։ Եկեղեցին, դրսից ուղղանկյուն, ներսից՝ գմբեթավոր եռանավ բազիլիկ է: Ճարտարապետական տեսանկյունից եկեղեցին շքեղ ձևավորում չունի: Պատերը ներսից սվաղված են: Ամենահին գրությունը, որ առկա է խաչքարի վրա, թվագրվում է 1198 թ., ինչը նշանակում է, որ 12-րդ դարում այստեղ արդեն գործում էր վանքը: Սրա օգտին է խոսում նաև եկեղեցու դռան գլխի ճակատակալ քարի վրա արված արձանագրությունը, համաձայն որի եկեղեցին կառուցել է Հակոբ վարդապետ Թանգյանցը 1131 թվականին: Շինության հարավային լուսամուտի մեջ կառուցված է օձանման զարդաքանդակ, որի մասին ծերունիները պատմում են, […]