на русском — https://aga-tribunal.info/na_9-12-2019/
in English — https://aga-tribunal.info/en/na_9-12-2019_en/
ԴԻՄՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
Նշելով դեկտեմբերի 9-ը, որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի Միջազգային օր, մենք՝ «XX դարի չճանաչված ցեղասպանությունները» գիտաժողովի մասնակիցներս, փաստում ենք.
- Ադրբեջանում հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունները՝ ավազակային հարձակումներ, ջարդեր, էթնիկ զտումներ, կողոպուտ, սկիզբ են առել 1918 – 1920 թ.թ.:
- Խորհրդային տարիներին հայերի նկատմամբ Ադրբեջանի ԽՍՀ-ի քաղաքականության հետևանքով հանրապետության տարածքը հայաթափվել է: Հայերի բնօրրաններից մեկը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, 1921թ. Կարսի պայմանագրով հանձնվել է Ադրբեջանին, որպես պրոտեկտորատ, սակայն տարիներ անց այն բռնազավթվել է և հայտարարվել Ադրբեջանի անքակտելի մաս: Հայատյաց քաղաքականության, պարտադրված տեղահանման արդյունքում 1988թ. դրությամբ Նախիջևանն ամբողջությամբ հայաթափվել է, այսինքն իրականացվել է “սպիտակ Ցեղասպանություն”:
- Ժամանակակից Ադրբեջանի տարածքում՝ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադում), Մարաղայում և այլ հայաբնակ վայրերում 1988-1992թ.թ. իրագործվել են հայերի էթնիկ զտումներ և զանգվածային ջարդեր՝ Ցեղասպանություն, որը իր վայրագությամբ նորագույն պատմության մեջ շարունակությունն էր 1915-1923թ.թ. Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության:
- Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայերի նկատմամբ իրականացվել է ոչ միայնՑեղասպանություն, այլ նաև Պատրիցիդ՝ Հայրենազրկում և Էթնոցիդ՝ մշակութային ժառանգության ոչնչացում:
Ադրբեջանի իշխանությունների այս հրեշավոր քաղաքականությունը շարունակվում է առ այսօր: Որպես օրինակ հիշատակենք Սաֆարովի և նրա նման մարդասպանների հերոսացման փաստերը:
Կոնֆերանսի մասնակիցներս, դիմելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին, Հայաստանի Հանրապետության Կառավարությանը, գտնում ենք, որ անհրաժեշտ է՝
- Հիմք ընդունելով մեծ ծավալի փաստագրական նյութերի առկայությունն՝ այդ թվում ականատեսների վկայությունները,հանուն պատմական արդարության հաստատման, Ազգային Ժողովի որոշմամբ պաշտոնապես որպես Ցեղասպանություն ճանաչել Ադրբեջանի տարածքում հայերի դեմ իրականացված հանցագործությունները: Զոհերի հիշատակման օր հաստատել հունվարի 20-ը, երբ 1990թ. Բաքվում հայերի նկատմամբ իրականացվեցին զանգվածային ջարդեր:
- Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների օրակարգում ներառել Ցեղասպանություն իրագործած պետության՝ Ադրբեջանի պարտավորությունը՝ փոխհատուցելու բոլոր ժամանակների հայ փախստականների տարածքային, նյութական և բարոյական կորուստները, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
“Ադրբեջանահայերի Ասամբլեա” ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյան
“Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության” Կազմկոմիտեի նախագահ Արամ Սարգսյան
“Խաչմերուկ” ՀԿ համակարգող Ելենա Խաչատրյան
“Ներուժ” ՀԿ նախագահ Ժասմինա Ղևոնդյան
“Քարավան 88” ՀԿ նախագահ Զոյա Ջուլհակյան
“Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն” ՀԿ նախագահ Վիկտոր Սոլախյան
Դեկտեմբերի 9, 2019 թ.
4 thoughts on “ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ”