in English — https://aga-tribunal.info/en/iptca-25-12-2020-en/
in Russian — https://aga-tribunal.info/iptsa-25-12-2020/
2020 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Ադրբեջանի հանցագործությունների միջազգային հանրային Տրիբունալի IPTCA կազմկոմիտեի ընդլայնված նիստը: Օրակարգ. 1. Ընդհանուր խնդիրներ և 2. Ա. Մանասյանի նոր աշխատանքի կարճ ներկայացում: «Ադրբեջանի անեքսիայի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. Քաղաքական և իրավական փաստեր» թեմայով: Այս նյութում հեղինակը 25 էջում ներկայացրել է խնդրի 30 թեզեր (ասպեկտներ): Այս աշխատանքն ուղարկվել է մասնակիցներին, սկսվել է անգլերեն թարգմանությունը:
Հանդիպումը տեղի ունեցավ առցանց, տևեց 2,5 ժամ:
Մասնակիցներ.
- Ալեքսանդր Մանասյան, Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ (Երևան)
- Լարիսա Ալավերդյան, նախկին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ՌՀՀ իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն (Երևան)
- Ռուբեն Կիրակոսյան, փաստաբան, փիլիսոփա, Մոսկվա քաղաքի «ГРАД» փաստաբանների կոլեգիայի իրավապաշտպան պրակտիկայի ղեկավար, ԱՐՄՌՈՍ հայ-ռուսական իրավաբանների միության նախագահ, Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի վարչության անդամ https://armross.ru/, https://www.facebook.com/armross.ru (Մոսկվա)
- Հովիկ Ավանեսով, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող (Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն)
- Միհրան Շահզադեյան, փիլիսոփայության գիտությունների թեկնածու, քաղաքագետ (Մոսկվա)
- Մարիամ Ասատրյան, Միլանի հայ համայնքի անդամ (Իտալիա)
- Դոնարա Մկրտչյան, բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ (Սանկտ Պետերբուրգ)
- Գեորգ Գաբրիելյան, քաղաքագետ (Սանկտ Պետերբուրգ)
- Վահան Բաբախանյան, «Խաչմերուկ» սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների հասարակական կազմակերպություն, AGA-Tribunal.info պորտալ (Սանկտ Պետերբուրգ):
Մասնակիցները պայմանավորվեցին մշակել ճանապարհային քարտեզ, ձևակերպել առաջնահերթ ուղղությունները և ներգրավել միջազգային իրավաբաններ և քաղաքագետներ:
Համառոտ տեսագրություն (23 րոպե) —
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի սկզբին: IPTCA-ի մասին — https://aga-tribunal.info/en/tribunal_about_en/
2 thoughts on “IPTCA կազմկոմիտեի ընդլայնված նիստ 2020 թ. դեկտեմբերի 25-ին”