Մացակ Փոլադյան. Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը եւ Մերձավոր Արեւելքի հայությունը, խնդիրներն ու ապագայի ծրագրերը

Մացակ Փոլադյան, հասարակական — քաղաքական գործիչ, Ֆրանսիա «Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը եւ Մերձավոր Արեւելքի հայությունը, խնդիրներն ու ապագայի ծրագրերը»    Հայկական Հարցի սկզբնավորումից (1878 թ.) եւ Հայերի ցեղասպությունից (1894–1923 թթ.) հետո ընկած ժամանակահատվածում հայկական միասնական օրակարգ չի ձեւավորվել: Սփյուռքի հայության օրակարգում հայ համայնքների կազմավորման, Հայապահպանության, Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ Խորհրդային Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրներն էին: Խորհրդային Հայաստանի օրակարգում Հանրապետության վերածննդի ու զարգացման, Հայրենադարձության խնդիրները: Հայաստանի Հանրապետության օրակարգում Արցախյան ազատամարտը հաղթանակով ավարտելու, Արցախի հայության, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության, ագրեսիայի ու շրջափակման հաղթահարման, ինքնորոշման իրավունքի, ազատության եւ անկախության հաստատման ու պահպանման խնդիրները:

Տիգրան Փաշաբեզյան. Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի ռազմավարության մասին

Տիգրան Փաշաբեզյան, «Լուսավոր Ավետիս» էլ․ կայքի խորհրդի անդամ   «Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի ռազմավարության մասին»   Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման խնդիրներում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը կառուցված է հետեւյալ հարցադրումներին տրված ճշգրիտ պատասխանների վրա.

Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների զոհերի թվի շուրջ

Lragir.am, 07.03.2020 Ադրբեջանում 1987-1992 թվականներին պետական մակարդակով կազմակերպված ու իրականացված ցեղասպանության արդյունքում սպանված հայերի թիվը մնում է չուսումնասիրված: Հայկական երրորդ հանրապետությունը անտարբերություն է ցուցաբերել հայության այդ հատվածի ճակատագրի նկատմամբ և չի նախաձեռնել համալիր հետազոտություն: Սակայն, այս ֆոնին իշխանության կողմից կամ էլ առանձին անձանց կողմից հնչել են թվեր, որոնք չունեն հիմնավորումներ: Խորհրդային իշխանությունները խորհրդային Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ համաձայնեցված չհետաքննեցին ու չբացահայտեցին հայերի դեմ իրականացրած հակամարդ հանցագործությունները, չդատապարտեցին ոչ կազմակերպիչներին և ոչ էլ իրականացողներին: Անկասկած է, որ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայաբնակ տարածքներում այսօր սպանված հայերի թիվը դժվար է պարզել, բայց այդ թվերի սանդղակը հնարավոր է որոշել` ելնելով […]

Բաքվում հայերը ջարդերի են ենթարկվել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.

Сокращённо на русском — https://aga-tribunal.info/baku_13-1-2020/ Briefly in English — https://aga-tribunal.info/en/baku_13-1-2020_en/ (Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր Հյուպատոսության տրամադրած տեքստը) 1990 թ. հունվարի 13-19 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպվեցին ու իրականացվեցին տեղի հայության զանգվածային կոտորած և տեղահանություն: 1990 թ․ հունվարի 13-ին Բաքվում Ադրբեջանի Ժողճակատի կողմից կազմակերպվել էր հերթական հանրահավաքը, որի ընթացքում՝ ինչպես և նախորդ օրերին, անընդհատ հնչում էին հակահայկական կոչեր: Հավաքից հետո նախապես մշակված ծրագրի համաձայն ներկա գտնվող մոտ 50 հազարանոց ամբոխը բաժանվեց խմբերի և նախորոշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ՝ քաղաքը հայերից «մաքրելու» նպատակով:

ՃԱՆԱՉՈՒՄԻՑ` ՀԱՏՈՒՑՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100. ՃԱՆԱՉՈՒՄԻՑ` ՀԱՏՈՒՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ 15-16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2015 ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ ГЕНОЦИД АРМЯН-100. ОТ ПРИЗНАНИЯ ДО КОМПЕНСАЦИИ МЕЖДУНАРОДНАЯ КОНФЕРЕНЦИЯ 15-16 ОКТЯБРЯ, 2015 ТЕЗИСЫ ДОКЛАДОВ

Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի

Մայիսի 18, 2017 թ. Արցախում բացվել է “Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի” խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Օգտագործելով RAA աշխատանքները (Սամվել Կարապետյան):

Սամվել Կարապետյան. Եղեռն Եղեռնից հետո

Ֆիլմը ներկայացնում է 1915 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների իրագործած բնաջնջման քաղաքականությունը, որի արդյունքում երկրի երեսից անհետացվել է համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող ուրույն մշակույթ: