ՀԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՂԱԶԱՆՉԵՑՈՑԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ             2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը նախաձեռնեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կեղծ «վերականգնման»[1] աշխատանքները, իրականում ոչ թե վերականգնելով, այլ խեղաթյուրելով ժառանգության հիմքում դրված ճշմարտացի գիտելիքը, պատմությունը և ապագան։ Լինելով մշակութային բացառիկ արժեքին հասցված անթույլատրելի վնասի գլխավոր և առաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, մի կողմ թողնելով սերունդների դեմ արված էթնիկ զտման հանցագործությունը, այսօր շարունակում է է՛լ ավելի վնասել առանց այդ էլ վիրավոր արժեքին։ Այո, ժառանգության պահպանության միջազգային հիմնարար սկզբունքները փաստում են, որ ժառանգության պահպանության համար, կարևոր է վերջինիս ամբողջականության պահպանությունը, և ցանկացած տարր ու դետալ նույնքան կարևոր է ժառանգության համար, որքան ինքնին ժառանգությունը։ Վերականգնման քողի […]

Հայտարարություն քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ

in Russian — https://aga-tribunal.info/mfa-25-7-2023/ in English — https://aga-tribunal.info/en/mfa-25-7-2023-en/ Արցախի Արտաքին գործերի նախարարություն, 25.7.2023

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան. Բաքվի նպատակն ակնհայտ է՝ հայկական պատմական հողերը ներկայացնել որպես այլ ժողովուրդների տարածք

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Բաքվի նպատակն ակնհայտ է՝ հայկական պատմական հողերը ներկայացնել որպես այլ ժողովուրդների տարածք։ Սրբազանը դժգոհ էր Հայաստանի իշխանությունների քայլերից. «Պասիվ կեցվածք, որը ըստ իս` շատ դատապարտելի է, և եթե մենք` որպես եկեղեցի, անշուշտ, մեր ձայնն ունենք, մեր ձայնը բարձրացնում ենք, բայց մենք տեսնում ենք, որ դա քիչ է, մենք միայն խոսում ենք, բայց գործ չենք անում: Եկեղեցուն թողել են մենակ, միայն լրատվական այց բարձունքից են խոսում, լուրջ մոտեցում չկա պետական լուրջ խողովակներով, դիվանագիտական, կամ լուրջ պետական մակարդակով պահանջատիրական ոչ մի կեցվածք չկա»:

Սպիտակ խաչ վանքը ադրբեջանական քարոզչության թիրախում

in English — https://aga-tribunal.info/spitak-khach-16-1-2022-en/ in Russian — https://aga-tribunal.info/spitak-khach-16-1-2022/ Նոյեմբերի 5-ին ադրբեջանական www.cbc.az-ի կողմից տեսանյութ է հրապարակվել, որտեղ կրկին ցուցադրվում է ուդիական համայնքի ներկայացուցիչների ,,ուխտագնացություն,, Հադրութի Սբ. Հարություն եկեղեցի և Հադրութ քաղաքից ոչ շատ հեռու, Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության և համաձայնության քաղաքականությունը Ադրբեջանի հանցագործություններին մասին

in Farsi — https://armeniannewsinpersian.wordpress.com/2021/12/22/885/ in English — https://aga-tribunal.info/unesco-8-12-2021-en/  in Russian — https://aga-tribunal.info/unesco-8-12-2021/ Source: Artsakh Monuments page in Facebook, December 8, 2021

«Ավանդույթները» շարունակվում են

Կովկասյան թաթարները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են իրենց յուրահատուկ մշակութային միջավայրի՝ խորովածանոց – քյաբաբնոցի:

Սպիտակ խաչ վանքը ադրբեջանական քարոզչության թիրախում

in Russian — https://aga-tribunal.info/spitak-6-11-2021/ in English — https://aga-tribunal.info/spitak-6-11-2021-en/ “Artsakh Monuments”, 6 ноября 2021 г. Նոյեմբերի 5-ին ադրբեջանական www.cbc.az-ի կողմից տեսանյութ է հրապարակվել, որտեղ կրկին ցուցադրվում է ուդիական համայնքի ներկայացուցիչների ,,ուխտագնացություն,, Հադրութի Սբ. Հարություն եկեղեցի և Հադրութ քաղաքից ոչ շատ հեռու, Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք: Համայնքի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մոբիլին և նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում «աղվանական-ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր են կատարում»:

Լուսինե Կարախանյան. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել ու յուրացնել համաշխարհային նշանակության հայկական մշակութային ժառանգության օբյեկտները

in English — https://aga-tribunal.info/en/karakhanyan-14-10-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/karakhanyan-14-10-2021/ https://armenpress.am/arm/news/1065552.html 14.10.2021 Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը, այդ երկիրը չի համաձայնել բարտերի՝ ստանալու Արցախյան առաջին պատերազմից հայկական կողմի մոտ մնացած՝ ադրբեջանցի նկարիչների նկարները և ետ վերադարձնելու հայկական մշակութային արժեքները, որոնք մնացել են օկուպացված տարածքներում:

Արցախում կայացավ Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան խորագրով միջազգային գիտաժողովը

#ԱԵԳՄՄ #ԱՐՑԱԽ_գիտահետազոտական_ինստիտուտ #գիտության_դիվանագիտություն #գիտաժողով_հայոց_պետականություն #conference_armenian_statehood #конференция_армянская_государственность

Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ

Եթե ներկայիս Ադրբեջանը չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ավելին՝ հրաժարվել է դրանից, ապա ինչպե՞ս կարող է հավակնել Հայաստանի տարածքներին: Այստեղից էլ հետևություն, որ գոյություն չունեցող և դրա իրավահաջորդը չհանդիսացող պետական կազմավորման հետ չի կարող լինել բանակցություն, որևէ այլ գործընթաց, առավել ևս՝ սահմանազատում: Ուստի՝ թե´ պատմական, թե´ իրավական առումներով նման գործընթաց սկսելու որևէ հիմք չկա: «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակից Լուսինե Մխիթարյան-ին https://www.facebook.com/hayastanihanrapetyunarmeniandaily/photos/a.913208795711647/1399329980432857

Ստեփանակերտում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես. ներկայացված են բերդաքաղաքի հայկականությունը փաստող հետազոտություններ

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ , ինչպես նաև օտար լեզուների ամբիոնի և գրադարանի համատեղ աջակցությամբ բուհում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հովիկ Ավանեսովն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացված են Շուշիին վերաբերող փաստագրական արխիվային 7 ճշգրիտ տվյալներ, Շուշիի մասին պատմող 110 անուն գրքեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն : «Դրանք Շուշիի մասին հետազոտություններ են, արխիվային լուսանկարներով, վերլուծություններով, գիտական աշխատանքներով, թերթերով, ամսագրերով: Ցուցադրություններում ներկայացված է նաև Շուշիի արվեստն ու արհեստները, թե 1852 թվականից ի վեր տեղի հայ բնակչությունն ինչով էր զբաղվում: Որպես խոսուն փաստեր՝ օգտագործել ենք […]

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման վերաբերյալ

Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ պայշտոնական կայքէջ Այսօր BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ արդեն իսկ ենթարկվել էր սրբապղծման: Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը։ Միաժամանակ առավել անհանգստացնող է ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից այս բարբարոսությունը հիմնավորելու փորձերը, ինչը ցույց է տալիս, որ վանդալիզմի այս հերթական դրսևորումն ունեցել է միտումնավոր բնույթ և իր կազմակերպվածությամբ հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը: Վերջին պատերազմից […]

Հայրիկ Սուքիասյան. Ադրբեջանի մշակութային ցեղասպանության քաղաքականությունը Շուշիի ջարդերի օրինակով

на русском — https://aga-tribunal.info/sukiasyan_shushi/ 1918-1920 թթ․ Արցախի թեմը, գտնվելով երկրամասում տեղի ունեցող գործընթացների կենտրոնում, մեծ ներդրում ուներ Արցախի կրթական, մշակութային և քաղաքական կյանքում: