Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների. մարդկության եւ քաղաքակրթության նկատմամբ, վերջին 100 տարիների ընթացքում

in English — https://aga-tribunal.info/en/crimes_en/ на русском — https://aga-tribunal.info/crimes/ Ադրբեջանի Հանրապետության իրար հաջորդող կառավարությունների իրակացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում, որոնք Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների ցեղասպանական ծրագրերին մասն են կազմում եւ այդ ծրագրերի ուղղակի պատճենահանումն ու կրկնօրինակումներն են: Ավելի մեծ ժամանակային ծավալ ընդգրկել չենք կարող, քանի որ Ադրբեջան անվանումով արհեստական պետությունը ստեղծվել է 1918 թ․-ին։

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

на русском — https://aga-tribunal.info/na_9-12-2019/ in English — https://aga-tribunal.info/en/na_9-12-2019_en/ ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Ագուլիսի հայկական ջարդերի 100-ամյակի առիթով

in English на русском 24 դեկտեմբերի, 2019 Աղբյուր https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2019/12/24/ag/10024 Այսօր մենք հիշատակում ենք Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցը: Մեկ դար առաջ՝ 1919թ. դեկտեմբերի 24-ից 25-ը խաղաղ հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի, իսկ Նախիջևանի այս հինավուրց հայկական բնակավայրը վերածվեց ավերակի: 

Ելենա Խաչատրյան. Ադրբեջանում հայերի Ցեղասպանության մասին

Ելենա Խաչատրյան Ադրբեջանում հայերի Ցեղասպանության մասին 9-12-2019   Հայաստանը հանդիսանում է այն երկիրը, որի ճակատագիրը տարբեր ժամանակաշրջաններում   զտել է մարդկության խիղճը: Լեոնիդ Ազգալդյան, Արցախի Հերոս, Արցախի Ազատագրական Բանակի փառապանծ հրամանատար  

Բաց նամակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին, տիկին Օդրէ Ազուլէ-ին

(in English — https://aga-tribunal.info/en/unesco_3_en/ на русском — https://aga-tribunal.info/unesco_3/) Բաց նամակ Յուլիա Գյուլոյանի, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Մշակույթի նախարարի կողմից

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Մարաղայում տեղի ունեցած ոճրագործության 27-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/mfa_10-4-2019_en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa_10-4-2019/ 10 ապրիլի, 2019 ՀՀ ԱԳՆ Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարաղա գյուղի բնակչության դեմ իրականացված հանցագործության 27-րդ տարելիցը: Գյուղի նկատմամբ մի քանի ժամ վերահսկողություն հաստատած ադրբեջանական բանակն այն վերածեց սպանդանոցի՝ ամենադաժան ձևով կտտանքների ենթարկելով և սպանելով ավելի քան 50 խաղաղ բնակչի, նույնքան էլ գերեվարելով՝ հիմնականում կանայք, ծերեր, երեխաներ և հաշմանդամներ: Երկու շաբաթ հետո ադրբեջանական բանակը կրկին վերահսկողություն հաստատեց գյուղի նկատմամբ՝ այս անգամ հիմնովին ավերելով այն: Մինչ օրս, Մարաղան գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի ներքո, իսկ գերեվարվածներից շատերը համարվում են անհետ կորած:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Խոջալույում

Մարտի 5-ի  «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի  հյուրերն են  Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող՝ Մարիամ Ավագյանը եւ Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց»Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող Հովիկ Ավանեսովը:

Ալեքսանդր Մանասյան. Ադրբեջանահայության ցեղասպանությունն անգամ ինքներս մեզ չենք կարողացել ներկայացնել

на русском — https://aga-tribunal.info/manasyan_27-2-2019/ 27.2.2019 Աղբյուր Մենք չենք կարողացել այսքան տարիների ընթացքում ադրբեջանահայության ցեղասպանությունը հավուր պատշաճի ներկայացնել հանրությանն ու նույնիսկ ինքներս մեզ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը` պատասխանելով հարցին, թե այս տարիների ընթացքում միջազգային ասպարեզում կարողացե՞լ ենք լսելի դարձնել Սումգայիթի, Բաքվի և Ադրբեջանի այլ բնակավայրերում կատարված ոճրագործությունների մասին:

“Շուշիի-100” Բանաձեւի նախագիծ — Проект Резолюции “Шуши-100”

Նախագիծ ՇՈՒՇԻԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՎԱՐՔԸ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ)» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱժՈՂՈՎԻ (ՇՈՒՇԻ, 2020 Թ. ՀՈՒԼԻՍԻ 15-16) ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ադրբեջանի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականությունը Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջաններում առայսօր միջազգայնորեն չի դատապարտվել, իսկ արյան ու ավերածությունների միջոցով ստեղծված այդ պետությունը պատասխանատվության չի ենթարկվել: Անպատժելիության զգացումը Ադրբեջանի ղեկավարության ոճրագործ ձեռքերին ազատություն է տվել նորից նախճիրներ նյութելու բնիկ ժողովուրդների դեմ, բարբարոսաբար ոչնչացնելու նրանց ստեղծած քաղաքակրթային արժեքները: Այսպես կոչված` Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կարճատև գոյությունն անհամեմատելիորեն հարուստ է պատերազմների սանձազերծումով, բռնություններով, ավազակային հարձակումներով ու կողոպուտներով, էթնիկական զտումներով և բնիկներին պատկանող պատմաճարտարապետական կոթողների […]

ԱԳ նախարարի տեղակալի մեկնաբանությունը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ

in Russian — https://aga-tribunal.info/mfa_10-4-2017/ in English — https://aga-tribunal.info/en/mfa_10-4-2017_en/ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ 10 ապրիլի, 2017 ԱԳՆ Այս օրը խորհրդանշում է ղարաբաղյան պատերազմի ամենամռայլ, սակայն ոչ այդքան հայտնի էջերից մեկը, երբ 25 տարի առաջ ադրբեջանական կողմն իր գործողություններով կոպտագույն ոտնահարեց միջազգային հումանիտար իրավունքը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/artsakh-20-1-2017-en/ in Russian — https://aga-tribunal.info/artsakh-20-1-2017/ Source Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ 28 փետրվարի 2017

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/artsakh-20-1-2016-en/ in Russian — https://aga-tribunal.info/artsakh-20-1-2016/ 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվել ու իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ քառորդ միլիոն հայությունը ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու տեղահանման, ինչի հետեւանքով քաղաքն ամբողջությամբ հայաթափվել է: Թալանի ու բռնագրավման է  ենթարկվել Բաքվի հազարավոր հայ բնակիչների անշարժ ու շարժական գույքը: Բռնություններին զոհ է գնացել ավելի քան 400 հայ, որի մասին վկայում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի Հայտարարությունը — 20.1.2015

in Russian — https://aga-tribunal.info/artsakh-20-1-2015/ in English — https://aga-tribunal.info/en/artsakh-20-1-2015-en/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի Հայտարարությունը` Բաքու քաղաքի հայ բնակչության ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ