На русском – https://aga-tribunal.info/art_1-2/
In English — https://aga-tribunal.info/en/art_1-3/
Գրականության և արվեստի առաքելությունն է՝ «հոգեւոր կյանքի ուղերձները մարդկությանը» (Ռուդոլֆ Շտեյներ):
Այս տարվա՝ 1988-ի փետրվարին լրացավ Սումգայիթյան դժոխքի 30-ամյակը, իսկ սեպտեմբերին կլրանա 1918 թ. Բաքվում տեղի ունեցած դժոխքի 100-ամյակը: Վերջին հարյուր տարիների ընթացքում շուրջ երկու հարյուր հազար խաղաղ հայեր սպանվեցին Ադրբեջանի քրեական պետության կողմից, վերջին հարյուրամյակին Արևմտյան Կասպիական տարածաշրջանում ավելի քան մեկ միլիոն հայ արտաքսվեց իր բնօրրանից:
Ինչու Ադրբեջանի կողմից պանթյուրքական հանցագործությունների իրացումը՝ մարդկության դեմ, չի արտացոլվ ում հայ գրողների, արվեստագետների, երգահանների, քանդակագործների, սցենարիստների, ռեժիսորների սրտերում և գործերում: Ցավոք, չկա գրականության և արվեստի գոնե որևէ գործ՝ հատկապես վերջին 15 տարիների ընթացքում:
ԻՆՉՈ՞Ւ: Ի՞նչն է պարադոքսը:
Նախկին «Ռոսիա» կինոթատրոնի մոտ գտնվող տարիներ շարունակ մահացած ցայտաղբյուրն ու Ծիծեռնակաբերդի անտեսված ու լուռ խաչքարերը մեր անտարբեր և անսիրտ վերաբերմունքի ապացույցն է հայության մեկ տասներորդի Ցավին ու Ճակատագրին:
«Բանաստեղծի մեծությունը, առաջին հերթին, իր ժողովրդականության մեջ է. բանաստեղծը պետք է լինի իր ժողովրդի սիրտը» (Հովհ. Թումանյան):
3 thoughts on “Բանաստեղծը պետք է լինի իր ժողովրդի սիրտը”