Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ընդունվել է հայտարարություն

in English — https://aga-tribunal.info/en/parliament_18-1-2020_en/ in Russian (на русском) — https://aga-tribunal.info/parliament_18-1-2020/ Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ընդունվել է հայտարարություն Աղբյուր http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=12572&year=2020&month=01&day=18

Բաքվում հայերը ջարդերի են ենթարկվել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.

Сокращённо на русском — https://aga-tribunal.info/baku_13-1-2020/ Briefly in English — https://aga-tribunal.info/en/baku_13-1-2020_en/ (Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր Հյուպատոսության տրամադրած տեքստը) 1990 թ. հունվարի 13-19 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպվեցին ու իրականացվեցին տեղի հայության զանգվածային կոտորած և տեղահանություն: 1990 թ․ հունվարի 13-ին Բաքվում Ադրբեջանի Ժողճակատի կողմից կազմակերպվել էր հերթական հանրահավաքը, որի ընթացքում՝ ինչպես և նախորդ օրերին, անընդհատ հնչում էին հակահայկական կոչեր: Հավաքից հետո նախապես մշակված ծրագրի համաձայն ներկա գտնվող մոտ 50 հազարանոց ամբոխը բաժանվեց խմբերի և նախորոշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ՝ քաղաքը հայերից «մաքրելու» նպատակով:

Արմեն Սարգսյան. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/pres_13-1-2020_en/ на русском — Աղբյուր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ. Հարգելի հայրենակիցներ, Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: 30 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարյան այս օրերին, Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, շատերն էլ վիրավորվեցին, ենթարկվեցին կտտանքների ու բռնի տեղահանվեցին, ոմանք էլ անհայտ կորան:

Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների. մարդկության եւ քաղաքակրթության նկատմամբ, վերջին 100 տարիների ընթացքում

in English — https://aga-tribunal.info/en/crimes_en/ на русском — https://aga-tribunal.info/crimes/ Ադրբեջանի Հանրապետության իրար հաջորդող կառավարությունների իրակացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում, որոնք Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների ցեղասպանական ծրագրերին մասն են կազմում եւ այդ ծրագրերի ուղղակի պատճենահանումն ու կրկնօրինակումներն են: Ավելի մեծ ժամանակային ծավալ ընդգրկել չենք կարող, քանի որ Ադրբեջան անվանումով արհեստական պետությունը ստեղծվել է 1918 թ․-ին։

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

на русском — https://aga-tribunal.info/na_9-12-2019/ in English — https://aga-tribunal.info/en/na_9-12-2019_en/ ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ