in Farsi — https://armeniannewsinpersian.wordpress.com/2021/12/22/885/
in English — https://aga-tribunal.info/unesco-8-12-2021-en/
in Russian — https://aga-tribunal.info/unesco-8-12-2021/
Source: Artsakh Monuments page in Facebook, December 8, 2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 2021 թվականի դեկտեմբերի 2-3-ը Փարիզում տեղի ունեցած անդամ-պետությունների 16-րդ հանդիպմանը Ադրբեջանը 4 տարով ընտրվել է Կոմիտեի անդամ: Հայկական ժողովրդական առածն ասում է գառը գայլին պահ տալ, կամ հավը աղվեսին: Ճիշտ այդպես էլ վարվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Տարուց ավել է ահազանգում, այդ մարմնի ուշադրությունն ենք հրավիրում Արցախի պատմամշակութային արժեքների նկատմամբ Ադրբեջանի վարած մշակութասպան քաղաքականությանը: Ադրբեջանը նույնիսկ արգելեց միջազգային այդ կառույցի մուտքը Արցախ և այլն: Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վստահում է, ինչից կարող ենք ենթադրել, որ նաև խրախուսում է Ադրբեջանի վանդալիզմը հայկական մշակութային արժեքների նկատմամբ: Զարմանալի չէ, այդ նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչինչ չարեց, երբ վերացվեցին Ջուղայի խաչքարերը, այդ նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչինչ չարեց, երբ Պալմիրայում մի ողջ քաղաքակրթություն էր վերացվում: Միգուցե ժամանակն է, որ պատասխանատու երկրները վերանայեն միջազգային այդ կառույցի գործունեությունն ու նպատակները:Ներքոբերյալ նկարներն ավելի խոսուն են, սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 2021 թվականի դեկտեմբերի 2-3-ը Փարիզում տեղի ունեցած անդամ-պետությունների 16-րդ հանդիպմանը ընտրված Կոմիտեի անդամ Ադրբեջանի ձեռագիրն է, սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակութային արժեքների պաշտպանության ընկալումն է: