Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորները հայտարարություն են հնչեցրել Սումգայիթի ջարդերի վերաբերյալ
in English — https://aga-tribunal.info/en/romania_29-2-2020_en/ на русском — https://aga-tribunal.info/en/romania_29-2-2020/ Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորներ, հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը և իշխող PSD կուսակցությունը ներկայացնող Էդվարդ Լուչիան Սիմոնը Սումգայիթյան կոտորածների 32-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի խորհրդարանում հանդես են եկել դատապարտող քաղաքական հայտարարությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: