Ռադիկ Խամոյան. Առանց Սեւրի խաղաղության պայմանագրի եւ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի պահանջների իրագործման, Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն չի կարող հաստատվել
Ռադիկ Խամոյան, հասարակական – քաղաքական գործիչ, Երեւան «Առանց Սեւրի խաղաղության պայմանագրի եւ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի պահանջների իրագործման, Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն չի կարող հաստատվել» 1920 թվականի հունվարի 19-ը Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչման տարեթիվն է։ Հայկական պահանջների եւ իրավունքների խնդիրները ներկայացվել, քննարկվել են, դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվել Փարիզի Խաղաղության վեհաժողովում, այդ թվում՝ Հայաստան պետության «դե ֆակտո» եւ «դե յուրե» ճանաչումների վերաբերյալ: Այս տարի նշում ենք այդ որոշումների ընդունման, ինչպես նաեւ Հայաստան պետության անկախության ճանաչման 100-ամյակը: Այդ որոշումները տեղ են գտել նաեւ Սեւրի Խաղաղության պայմանագրում եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճռում: