«Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն» խորագրով գիտակագործնական կոնֆերանս

in Russian — https://aga-tribunal.info/maragha-12-4-2022/ in English — https://aga-tribunal.info/maragha-12-4-2022-en/ Աղբյուր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ու «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն» խորագրով գիտակագործնական կոնֆերանս:

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ Մարաղա ավանի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/mfa-10-4-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-10-4-2021/ http://www.nkr.am/hy/news/2021-04-10/maragha

Գոհար Գրիգորյան. «Մեր տները, գերեզմանները այնտեղ են»․ մարաղացիները երազում են իրենց հայրենի գյուղ վերադարձի մասին

«Մեր տները, գերեզմանները այնտեղ են»․ մարաղացիները երազում են իրենց հայրենի գյուղ վերադարձի մասին Գոհար Գրիգորյան ԱՐՄԵՆՊՐԵՍ 9.4.2020 1992թ. ապրիլին Մարաղայի բնակչությունը դարձավ արդեն անկախ Ադրբեջանի հերթական ոճրագործության զոհն ու հարազատ գյուղի կործանման ականատեսը. ապրիլի 10-ին տևական հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը հարձավեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարուստ ու բարգավաճող հայաբնակ Մարաղա գյուղի վրա և ավերեցին ու հրդեհեցին այն։ Մարաղան հաջողվեց ընդամենը մի քանի ժամով գրավել միայն տանկեր և այլ զրահատեխնիկա ներգրավելուց հետո․ մինչ այդ գյուղի ինքնապաշտպանական ուժերը կարողացել էին հետ մղել երկու հարձակում։ Գյուղը լքել չհասցրած բնակչությունը, հիմնականում՝ տարեցներ, հաշմանդամներ,  կանայք ու երեխաներ, անգթորեն սպանվեցին, անդամահատվեցին ու ողջակիզվեցին։ Ապրիլի […]

Վարդինե Իսահակյան. Մարաղա. լռեցված ցեղասպանություն

Հոդվածը “Առավոտ” կայքից է ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ «Առավոտ» օրաթերթ,  16.04.2019 Տեսնես աշխարհում քանի երեխա է տեսել մերձավորի գլխատվելը, ականջալուր եղել մոր վերջին՝ փրկություն աղերսող հառաչանքին առ Աստված… Արցախի հյուսիսում 1992 թվականի ապրիլն արյունոտ էր, Մարաղա հայկական բնակավայրում շատ երեխաներ մի ակնթարթում որբացան, շատ ծնողներ տեսան իրենց զավակների դաժան մահն ու գերեվարվելը արյունախում ասկյարների կողմից…

Գոհար Գրիգորյան. «Դանակով խաչեր էին կտրել մարմինների վրա». Մարաղայի կոտորածը՝ ականատեսների վկայությամբ

in Russian — https://aga-tribunal.info/maraga_9-4-2020/ ապրիլի 10, 2020 Գոհար Գրիգորյան 1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՄՀՆՋ-ՕՄՕՆ) զինված ստորաբաժանումները Թարթառից հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա ու այնտեղ իրականացրին զանգվածային ջարդեր։ «Դա կտտանքների և դաժանությունների վայր էր՝ նման Գողգոթային»,- այսպես է նկարագրել Մարաղան՝ կոտորածից հետո գյուղ այցելած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Մարաղայի հայերի ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/maraga_10-4-2020_en/ in Russian — https://aga-tribunal.info/maraga_10-4-2020/ ապրիլ 10, 2020 Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա հայական ավանում խաղաղ բնակչության դեմ իրականացված կոտորածի 28-րդ տարելիցը։ Մարաղայի կոտորածը Ադրբեջանի Հանրապետության կողմից կազմակերպված և հայերի նկատմամբ ատելության շարժառիթով իրագործված աննախադեպ պատերազմական հանցագործություն էր, որի նպատակն էր հայ ագգաբնակչության ոչնչացումը։

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Մարաղայում տեղի ունեցած ոճրագործության 27-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/mfa_10-4-2019_en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa_10-4-2019/ 10 ապրիլի, 2019 ՀՀ ԱԳՆ Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարաղա գյուղի բնակչության դեմ իրականացված հանցագործության 27-րդ տարելիցը: Գյուղի նկատմամբ մի քանի ժամ վերահսկողություն հաստատած ադրբեջանական բանակն այն վերածեց սպանդանոցի՝ ամենադաժան ձևով կտտանքների ենթարկելով և սպանելով ավելի քան 50 խաղաղ բնակչի, նույնքան էլ գերեվարելով՝ հիմնականում կանայք, ծերեր, երեխաներ և հաշմանդամներ: Երկու շաբաթ հետո ադրբեջանական բանակը կրկին վերահսկողություն հաստատեց գյուղի նկատմամբ՝ այս անգամ հիմնովին ավերելով այն: Մինչ օրս, Մարաղան գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի ներքո, իսկ գերեվարվածներից շատերը համարվում են անհետ կորած:

ԱԳ նախարարի տեղակալի մեկնաբանությունը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ

in Russian — https://aga-tribunal.info/mfa_10-4-2017/ in English — https://aga-tribunal.info/en/mfa_10-4-2017_en/ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ 10 ապրիլի, 2017 ԱԳՆ Այս օրը խորհրդանշում է ղարաբաղյան պատերազմի ամենամռայլ, սակայն ոչ այդքան հայտնի էջերից մեկը, երբ 25 տարի առաջ ադրբեջանական կողմն իր գործողություններով կոպտագույն ոտնահարեց միջազգային հումանիտար իրավունքը։