Գևորգ Գորգիսյան. Սումգայիթի ցեղասպանության հարցը կտեղափոխենք քաղաքական հարթակ
(на русском — https://aga-tribunal.info/hy/gorgisyan_1/) Գևորգ Գորգիսյան. “2019 թ. Փետրվարի 28-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Սումգայիթի կոտորածներին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը: 1988 թ. փետրվարի 27-29-ը Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Սումգայիթի հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու ջարդը: Պաշտոնական տվյալներով՝ այդ կոտորածների արդյունքում զոհերի թիվը հասնում էր ընդամենը մեկ տասնյակի, մինչդեռ իրականում սպանվել ու խոշտանգվել էին հազարավոր մարդիկ: Կարծում եմ, որ այս հարցը տարիներ շարունակ մնացել է բաց ու ժամանակն է այն քաղաքական հարթակ տեղափոխելու:”