Գոհար Գրիգորյան. «Մեր տները, գերեզմանները այնտեղ են»․ մարաղացիները երազում են իրենց հայրենի գյուղ վերադարձի մասին
«Մեր տները, գերեզմանները այնտեղ են»․ մարաղացիները երազում են իրենց հայրենի գյուղ վերադարձի մասին Գոհար Գրիգորյան ԱՐՄԵՆՊՐԵՍ 9.4.2020 1992թ. ապրիլին Մարաղայի բնակչությունը դարձավ արդեն անկախ Ադրբեջանի հերթական ոճրագործության զոհն ու հարազատ գյուղի կործանման ականատեսը. ապրիլի 10-ին տևական հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը հարձավեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարուստ ու բարգավաճող հայաբնակ Մարաղա գյուղի վրա և ավերեցին ու հրդեհեցին այն։ Մարաղան հաջողվեց ընդամենը մի քանի ժամով գրավել միայն տանկեր և այլ զրահատեխնիկա ներգրավելուց հետո․ մինչ այդ գյուղի ինքնապաշտպանական ուժերը կարողացել էին հետ մղել երկու հարձակում։ Գյուղը լքել չհասցրած բնակչությունը, հիմնականում՝ տարեցներ, հաշմանդամներ, կանայք ու երեխաներ, անգթորեն սպանվեցին, անդամահատվեցին ու ողջակիզվեցին։ Ապրիլի […]