Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ին
in English — https://aga-tribunal.info/unesco-11-2-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/unesco-11-2-2021/ Աստղիկ Ալիմյան, ԱՐՄԵՆՊՐԵՍ, 11 Փետրվար, 2021 Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին արյունոտ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հարուստ հոգևոր և պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը դարձել է հայ և միջազգային հանրության մտահոգության առարկան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ-ը հատուկ ընդգծել են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության կարևորությունը և աջակցել են այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը։