in English — https://aga-tribunal.info/en/petition-nov-2020-en/
in Russian — https://aga-tribunal.info/petition-nov-2020/
https://armenpress.am/arm/news/1034391.html
2020-ի նոյեմբեր արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու առցանց ստորագրավահաք են սկսել:
Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում, որին կցված է նաև բաց նամակ` ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:
ԲԱՑ ՆԱՄԱԿ՝
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Օդրի Ազուլեին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպանների գրասենյակ
Հարգելի՛ տիկին. Ազուլե,
Իր հիմնադրման օրից՝ 1945թ.-ին, առաջնորդվելով այն համոզմունքով, որ խաղաղությունը չի կարող պահպանվել առանց կրթության և մշակույթի ուժի, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակ է հետապնդում խաղաղության պաշտպանական միջոցներ կառուցելու տղամարդկանց և կանանց գիտակցության մեջ: Մենք վերահաստատում ենք Հայաստանի լիակատար աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վեհ առաքելությանը և ելնելով կազմակերպության իրականագրած գործունեության հանդեպ հարգանքից՝ մենք` ներքոստորագրյալ անհատներս և կազմակերպություններս, դիմում ենք Ձեզ այս բաց նամակով:
Նոյեմբերի 8-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան տիկին Մեհրիբան Ալիևան հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, որը ուղղակիորեն հակասում է իր առաքելության հիմնական արժեքներին՝ ցույց տալով իր շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումներին՝ «անիմաստ» անվանելով հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Մասնավորապես, նա գրել է. «Ես բազմիցս ասել եմ, որ, չնայած բոլոր հայտարարություններին, այս՝ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը, ռազմական լուծումներ ունի, և մենք այսօր դա ապացուցում ենք ռազմի դաշտում: Գրեթե 30 տարվա անիմաստ բանակցությունները մեզ ոչ մի արդյունքի չեն բերել»:
Մենք համարում ենք, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ տիկին Մեհրիբան Ալիևան՝ հանդիսանալով մեր ժամանակների ամենակոռումպացված, բռնի և ճնշող վարչակարգերից մեկի ներկայացուցիչ, չի կարող մնալ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան՝ որպես քաղաքական գործիչ, որը լիակատար պատասխանատվություն է կրում անթիվ մարդկանց իրավունքների ոտնահարման, պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականության խրախուսման և իրականացման, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության կողմից հայերի դեմ գործած բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար։ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական մակարդակում խրախուսվող հակահայ բացասական կարծրատիպերը, ատելության խոսքը, անհանդուրժողականություն դրսևորող հայտարարություններն ադրբեջանական հանրության ներսում նպաստավոր հիմք են ստեղծում հայերի հանդեպ ատելության աննախադեպ հանցագործությունների համար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանները հայտնի մարդկանց և իրավապաշտպանների խումբ են, որոնք իրենց անվան և համբավի միջոցով տարածում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գաղափարները և կարևոր ներդրում ունենում կազմակերպության նպատակների իրականացման գործում, այն է՝ խաղաղություն հաստատել կրթության, գիտությունների, մշակույթի, կապի և տեղեկատվության ոլորտում միջազգային համագործակցության միջոցով: Այսպիսով, բարի կամքի դեսպանի ներգրավումը նրանց կարգավիճակի կամ կազմակերպության նպատակների և սկզբունքների հետ անհամատեղելի գործունեության մեջ պետք է համապատասխանաբար գնահատականի արժանանա և հանգեցնի դեսպանի առաքելության անհապաղ դադարեցմանը:
Մենք կարծում ենք, որ անկարելի է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պատվավոր կոչման շնորհումը մի պետության առաջին փոխնախագահին, որը ոչ միայն աչքի է ընկնում Մամուլի ազատության (168-րդ. Լրագրողներ առանց Սահմանների ինդեքս, 2019) և Մարդու ազատությունների (126-րդ. Amnesty International-ի սանդղակ) վարկանիշում իր խղճուկ դիրքով, այլ նաև Ալիևների ընտանիքի կառավարման ընթացքում պետական մակարդակում ինդոկտրինացված հայաֆոբիայի համար, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի և մշակութային ժառանգության դեմ Արցախում և Ադրբեջանի տնօրինության տակ գտնվող տարածքներում շարունակաբար իրականացվող հանցագործություններով։
Սեպտեմբերի 27-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը հրետանային, հրթիռային, ռազմական ավիացիա են օգտագործում խաղաղ քաղաքացիների դեմ Արցախի ավելի քան 130 քաղաքներում և գյուղերում, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ օգտագործելով միջազգայնորեն արգելված կասետային ռումբեր [1], ինչպես նաև ֆոսֆորային զինամթերք [2], ինչն ինքնին անհերքելի ռազմական հանցագործություններ են:
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը, զգալի վնաս պատճառելով կառույցին, երկու դիտավորյալ ավիահարված հասցրեց հայկական ճարտարապետության գլուխգործոց Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին [3], որը գտնվում է Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում: Այս սարսափելի լուրը ադրբեջանական լրատվամիջոցներում ներկայացվեց որպես հերոսություն և բարձր գնահատականի արժանացավ նախագահ Ալիևի կողմից: Սա, անկասկած, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության շարունակությունն է ընդդեմ հայկական մշակույթի, որն ավելի վաղ արտահայտվել էր Նախիջևանում միջնադարյան խաչքարերի հովտի ավերումով [4]:
Մարտակերտի հիվանդանոցը գնդակոծելուց հետո հոկտեմբերի 28-ին հարձակման ենթարկվեց Ստեփանակերտի ծննդատունը՝ մեծ վնաս հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին [5]:
Մի շարք այլ ուսումնական հաստատությունների հետ միասին տասնյակ դպրոցներ դիտավորյալ հրթիռակոծվել և ավերվել են: Ուսանողներին, ուսուցիչներին և կրթական հաստատությունները միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային օրենսդրության կոպիտ խախտմամբ թիրախավորելը անընդունելի է ցանկացած պարագայում և պետք է խստորեն դատապարտվի: Հարձակումները ոչ միայն քանդում են դպրոցների շենքերը, այլև՝ ավերում երեխաների մի ամբողջ սերնդի հույսերն ու հավակնությունները՝ զրկելով նրանց կրթության իրավունքից և բարեկեցիկ ապագայից:
Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարված այս աղաղակող հանցագործություններն արդեն հանգեցրել են հումանիտար աղետի՝ պատճառ դառնալով տասնյակ զոհերի, հազարավոր վիրավորների և խաղաղ բնակչության գրեթե 60%-ի տեղահանման:
Այս հանցագործությունները կատարվում են Կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի ֆոնին՝ խոցելի բնակչությանը ստիպելով ապաստանել մարդաշատ, վատ օդափոխվող նկուղներում՝ պատսպարվելով ռմբակոծությունից: Դա հանգեցրել է Արցախում և Հայաստանում COVID-19 դեպքերի չափազանց մեծ թվի՝ հավելյալ ճնշում գործադրելով առողջապահական համակարգի վրա, որը միաժամանակ պայքարում է COVID-19 հիվանդներին և վիրավոր զինվորներին և խաղաղ բնակիչներին սպասարկելու համար:
Ավելին, մի քանի պաշտոնական աղբյուրներից հաստատվել է, որ Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի կառավարությանը այս պատերազմում՝ սիրիացի վարձկաններ տեղակայելով Ադրբեջանում [6], այդպիսով սպառնալով ողջ տարածաշրջանին հետագա ապակայունացմամբ: Մի կառավարություն, որ համագործակցում է վարձկանների հետ, ում աղետալի գործողությունները Մերձավոր Արևելքում խաղաղ բնակչության և մշակութային ժառանգության նկատմամբ խոսում են ինքնին, ոչ մի կերպ չի կարող համատեղելի լինել աշխարհի մարդկանց և մշակույթը նույն խմբերի ահաբեկչությունից պաշտպանող կազմակերպության հետ: Հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունների շատ սարսափելի դեպքեր արդեն հաղորդվել են միջազգային լրատվամիջոցների կողմից [7]:
Ադրբեջանի ղեկավարության անթաքույց արհամարհանքը մարդու իրավունքների հանդեպ անարգանք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպանի կոչման համար: Ավելին, Մեհրիբան Ալիևայի ամուսնու և Ադրբեջանի նախագահի կողմից հայերի հանդեպ ատելության խոսքը էթնիկ հայերին և տարածաշրջանում նրանց մշակութային ժառանգության ցանկացած հետք ոչնչացնելու ակտիվ մտադրություններ է առաջացնում ադրբեջանական հասարակության շրջանում:
Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հաշվետու լինի Արցախի և Հայաստանի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բոլոր բռնությունների, մարդու իրավունքների ոտնահարումների, մշակութային ահաբեկչության և ռազմական հանցագործությունների համար: Եվ մենք ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավատարիմ կմնա իր առաքելությանը և քայլեր կձեռնարկի Ադրբեջանի ղեկավարության հանցավոր գործողությունների դատապարտման և պատժի ուղղությամբ:
Այսպիսով, մենք՝ ներքոստորագրյալներս, հորդորում ենք Ձեզ տիկինին Մեհրիբան Ալիևային զրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպանի կոչումից:
#DismissMehriban #UNESCO
[1] Human Rights Watch. Azerbaijan: Cluster Munitions Used in Nagorno-Karabakh. https://www.hrw.org/news/2020/10/23/azerbaijan-cluster-munitions-used-nagorno-karabakh
[2] Human Rights Defender of Armenia confirms use of Phosphorus Projectiles by Azerbaijan. https://forrights.am/2020/10/31/human-rights-defeder-of-armenia-confirms-use-of-phosphorus-projectiles-by-azerbaijan/
[3] Human Rights Defender of Artsakh: AD HOC Public Report. https://artsakhombuds.am/en/document/740
[4] The Guardian. https://www.theguardian.com/artanddesign/2019/mar/01/monumental-loss-azerbaijan-cultural-genocide-khachkars
[5] Human Rights Defender of Artsakh. https://artsakhombuds.am/en/news/474
[6] Mercenaries in and around the Nagorno-Karabakh conflict zone must be withdrawn – UN experts https://www.ohchr.org/EN/NewsEvents/Pages/DisplayNews.aspx?NewsID=26494&LangID=E
The Investigative Journal. https://investigativejournal.org/turkeys-syrian-mercenaries-in-azerbaijan-feel-tricked-as-bodies-pile-up/
The Guardian. https://www.theguardian.com/world/2020/oct/02/syrian-recruit-describes-role-of-foreign-fighters-in-nagorno-karabakh
[7] BBC World News. https://www.bbc.com/news/world-europe-54645254
[8] VOX News. [quote from Ilham Aliyev “We are chasing them like dogs”] https://www.vox.com/21502327/armenia-azerbaijan-nagorno-karabakh-war-explained
[9] Kanach Zham church partially destroyed in Shushi: https://fip.am/en/13788
Video of Armenian churches in Artsakh vandalized after being captured by Azerbaijani forces: https://twitter.com/tbalayan/status/1327676346315706369?s=20
[10] Genocide Watch NGO. https://www.genocidewatch.com/single-post/genocide-emergency-azerbaijan-s-attack-in-artsakh
Sincerely yours,
(101 ստորագրողներ)
Atom Egoyan, Filmmaker / Canada
Serj Tankian, Musician / USA
Arsinee Khanjian, Actress, Producer, Playwright / Canada
Claire Denis, Filmmaker / France
Amos Gitaï, Filmmaker, Artist / France / Israel
Caroline Benjo, Producer, Distributor / France
Philippe-Alain Michaud, Conservator/Curator, Centre Pompidou / France
Serge Avedikian, Actor, Director / France
Simon Abkarian, Actor, Director / France
Eric Esrailian, Producer & Physician / USA
Pippo Delbono, Filmmaker, Actor / Italy
Russell Banks, Writer/ Canada
Mychael Danna, Academy Award Winner, Composer / USA
Chris Bohjalian, Novelist / USA
Eric Bogosian, Actor / USA
Theodore Bogosian, Content Creator, Filmmaker / USA
Eric Nazarian, Filmmaker / USA
Ahmad Abdalla, Filmmaker / Egypt
François Girard, Film and Theater Director / Canada
Elle Flanders, Public Studio, Filmmaker / Canada
Françoise Romand, Filmmaker / France
Phillip Barker, Phillip Barker Films, Director / Canada
Moze Mossanen, Mossanen Productions, Filmmaker / Canada
Norayr Kasper, Cinematographer, Visual Artist / Canada
Peter Balakian, Colgate University, Professor, Writer / USA
Matthew Jocelyn, Writer / Canada
Shermin Langhoff, Gorki Theater, Director / Germany
Andréa Picard, Toronto International Film Festival, Curator, Writer / Canada
Kim Collier, Director, Writer / Canada
Fabienne Babe, Actress / France
Patricia Rozema, Crucial Things Inc, Director & President / Canada
Benjamin August, Ahoy Hanoi Inc, President / USA
Gaianè Casnati, Europa Nostra pan-European Federation for Cultural Heritage, Council Member / Italy
Marie Clarté O’Neill, International Council of Museums, President of the Committee for Education and Cultural Action / France
Ani Avagyan, ICOM National Committee of Armenian Museums, Chair / Armenia
Gagik Gyurjyan, ICOMOS / Armenia National Committee, President / Armenia
Suren Manukyan, UNESCO Chair in Prevention of Genocide and Other Atrocity Crimes, Head / Armenia
Seda Grigoryan, Creative Europe Desk Armenia, Head of the Desk / Armenia
Gegham Gevorgyan, Yerevan State University, Rector / Armenia
Yeghiazar Vardanyan, National University of Architecture and Construction of Armenia, Rector / Armenia
Armen Muradyan, Yerevan State Medical University, Rector / Armenia
Vardan Urutyan, Armenian National Agrarian University, Rector / Armenia
Karine Harutyunyan, V. Brusov State Linguistic University, Rector / Armenia
Aram Isabekyan, State Academy of Fine Arts of Armenia, Rector / Armenia
Valentina Calzolari, University of Geneva, Professor, President of the International Association of Armenian Studies, Switzerland
Berge Minassian, University of Texas Southwestern, Head of Pediatric Neurology / USA
Alexander Markarov, Yerevan State University, Head of ICO / Armenia
Malgorzata Smorag-Goldberg, Sorbonne Université, Professor / France
Varouj Aivazian, University of Toronto, Professor of Economics / Canada
Anna Avetisyan, California State University, Lecturer / USA
James Schamus, Columbia University, Professor / USA
Ann Karagozian, University of California, Director, The Promise Armenian Institute at UCLA / USA
Sebouh David Aslanian, University of California, Professor of History Richard Hovannisian Chair in Modern Armenian History / USA
Francesco Augelli, Politecnico di Milano, Associate Professor / Italy
Dr. Pavel Avetisyan, Institute of Archaeology and Ethnography NAS RA, Director / Armenia
Dr. Arsen Bobokhyan, Institute of Archaeology and Ethnography, Vice-Director / Armenia
Nancy Kricorian, Writer / USA
Isabel Bayrakdarian, Opera Singer / Canada
Ewan Morrison, Author / United Kingdom
Albert Wiederspiel, Filmfestleiter / Germany
Charles Officer, Canesugar Mediaworks, Founder, Creative Director / Canada
Kass Banning, Cinema Studies Institute, University of Toronto, Professor / Canada
Cagla Ilk, Curator / Germany
Jennifer Weiss, The Film Farm Inc., Director / Canada
Birgit Schreyer Duarte, Theater Director / Canada / Germany
Silvina Der Meguerditchian, Artist / Argentin
Vahé Tachjian, Houshamadyan, Director / Germany
Mary Kouyoumdjian, Composer, Documentarian / USA
John Greysn, York University, Filmmaker, Professor / Canada
Salah Bachir, Order of Canada, Philanthropist, Media Executive / Canada
Paul Chaderjian, Journalist / USA
Varvara Hovhannisyan, Golden Apricot International Film Festival, Head of International Department / Armenia
Linda Ganjian, Visual Artist / USA
Jamie Manning, Night Market, Film Producer / Canada
Diana Markosian, Photographer / USA
Nairy Hampikian, Hampikian for Archotecture and Heritage Management, Owner and director / Egypt
Simon Hasserjian, The Simon and Maral Hasserjian Foundation, Director / Canada
Dr. Nick Winterbotham, Winterbotham Associates, Director / United Kingdom
Larisa Hovhannisian, Teach for Armenia, Founder & CEO / Armenia
Arusyak Harutyunyan, ISEC NAS RA, Head of Foreign Affairs Department / Armenia
Robert Ghazaryan, Institute of Oriental Studies of NAS RA, Acting Director / Armenia
Karine Bazeyan, Service For The Protection Of Historical Environment And Cultural Museum-Reservations SNCO, Head of the Scientific Department / Armenia
Aida Topuzyan, Armenian State Pedagogical University after Kh. Abovyan, Head of the Chair of Pedagogy / Armenia
Armen Sargsyan, Yerevan State University, Head of Educational Process Control unit of Educational-Methodological department / Armenia
Kristina Tsaturyan, Brusov State Linguistic University, Head of International Relations / Armenia
Vahram Ter-Matevosyan, American University of Armenia, Program Chair / Armenia
Dr. Hripsime Pikichian, Yerevan State University, Assistant Professor at the Department of Cultural Studies / Armenia
Susan Bernofsky, Columbia University, Associate Professor / USA
Ausonio Ronchi, Pavia University, Professor / Canada
Elisa Shahbazian, Université de Montréal, Centre de Recherches Mathématiques, Associate Industrial Member, Canada
Dr. Levon Abrahamian, Institute of Archaeology & Ethnography, Head of Dept. of Contemporary Anthropological Studies / Armenia
Artur Petrosyan, National Academy of Sciences of RA, Archaeologist, Researcher / Armenia
Henry C. Theriault, Scholar/ USA
Stefano Volta, Musical Artist / Italy
Nazaret Karoyan, ICA Yerevan, Founder / Armenia
Mikayel Ohanjanyan, Artist / Italy
Vigen Galstyan, National Cinema Centre of Armenia, Director of Film Heritage Department / Armenia
Tigran Amiryan, Cultural & Social Narratives Laboratory NGO, President / Armenia
Nvard Yerkanian, WHY Graphic Design Festival, Artist, Curator / Italy
Adrineh Gregorian, Sose’s Women NGO, Creative Director / USA
Alisa Ghukasyan, Brusov State Linguistic University, Professor / Armenia
2 thoughts on “Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու առցանց ստորագրավահաք”