in Russian — https://aga-tribunal.info/monuments-17-2-2021/
in English — https://aga-tribunal.info/en/monuments-17-2-2021-en/
“Artsakh monuments” in Facebook-ում, 17.2.2021
Դատելով մեր կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներից ու ականատեսների վկայություններից, կարող ենք ասել, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ադրբեջանցիները առանձնակի վայրագություններ են ցուցաբերում հայկական այն հուշարձանների /խաչքարեր, կոթողներ/ նկատմամբ, որոնք նվիրված են արցախյան ազատամարտին:
Բարբարոսություններ են կատարվում զոհված ազատամարտիկների գերեզմանոցների նկատմամբ: Նրանք կոտրել ու տապալել են Տողի 2-րդ աշխարհամարտին նվիրված հուշարձանի տարածքում ամփոփված, արցախյան ազատամարտի ականավոր գործիչ, ԱՀ ,,Մարտական խաչ,, երկրորդ աստիճանի շքանշանակիր Վիգեն Գրիգորյանի և ազատամարտի ակտիվ մասնակից, ,,Մարտական խաչ,, առաջին աստիճանի շքանշանակիր Արմենչոի գերեզմանաքարերը: Հողին է հավասարեցվել Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանոցը: Ավերվել են Թալիշ, Քարին տակ, Մոխրենես, սրբապղծվել՝ Զարդանաշեն, Ավետարանոց գյուղերի արցախյան ազատամարտի հուշակոթողները, առանձին քաչքարեր տարբեր գյուղերում: Թշնամին այժմ պատերազմում է մեր մշակութային արժեքների դեմ:
2 thoughts on “Ադրբեջանը պատերազմում է մեր մշակութային արժեքների դեմ”