In English — https://aga-tribunal.info/en/mg_12-6-2018_eng/
In Russian — https://aga-tribunal.info/mg_12-6-2018_rus/
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին
Մինսկի խմբի հարգելի եռանախագահներ
Դեռևս 12 տարի առաջ, 2006 թվականին Ռեգնում ԻԳ-ում եղել է «Մինսկի խմբի ողբերգությունը» խորագրով մի հոդված։ https://regnum.ru/news/676963.html
Մեջբերում
«ԵԱՀԿ ՄԽ ողբերգությունը նրանում է, որ «նրանք չեն քննարկում խնդրի էությունը ․․․ ի՞նչ է նշանակում փոխզիջումներ, երբ պարզ չէ, թե ով ում ինչ կտա։ Անհնարին է առանց իրավական և պատմական հիմքի խոսել փոխզիջումների մասին։ Եվ պատահական չէ, որ այդ սխալի հիման վրա համանախագահները փորձում են կողմերին բերել համաձայնությանը։ Դա անհնարին է, քանզի բոլոր սկզբունքները, ի վերջո, հարում են մեկ հարցի՝ ո՞ւմ տարածքն է դա ․․․ Տարածաշրջանում կա մեկ երկիր, որը կատարել է հայկական քաղաքակրթության Ցեղասպանություն։ Եվ այդ քաղաքակրթական մոդելը աշխատեց Ադրբեջանում։ Այդ պատճառով մենք չենք կարող գալ համաձայնության Ղարաբաղի հարցում»։
Մեր կողմից հայտարարում ենք, որ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ մեկ դար շարունակվող ցեղասպանական քաղաքականության և բազմաթիվ ցեղասպանական ակտերի մերժումն ու լռումը ոչ միայն անբարոյական է, բայց նաև հատկապես զարհուրելի է Սումգայիթի ցեղասպանության 30-րդ և Բաքվի 1918-ի սեպտեմբեի ցեղասպանության 100-րդ տարեդարձին։ Առանց երկու թուրքական պետությունների պանթուրանական ցեղասպանական քաղաքականության իրավական և քաղաքական գնահատականի, առանց հաշվի առնելու ցեղասպանության մասին իրազեկման եւ կանխարգելման ՄԱԿ-ի սկզբունքների ոգին հնարավոր չէ խոսել որևէ «խաղաղարար գործընթացի»մասին։
Մենք կարծում ենք, որ Մինսկի խմբի մոտեցման հիմքում ընկած են սխալ սկզբունքներ, որոնք չեն համապատասխանում պատմական իրողությանը։ Մինսկի խմբի հիմքում ընկած է անբարոյական ու կեղծավոր «հակամարտության» սկզբունքը, ցեղասպան դահիճ-ռեցիդիվիստ-ագրեսորի և ագրեսիայի առարկայի հավասարաչափության սկզբունքը ։ «Խաղաղարար բանակցությունների» երկար տարիների ընթացքում սպանվել են հարյուրավոր երիտասարդ հայեր։ Այդ «խաղաղարար հանդիպումները» շատ թանկ են նստում – գրեթե բոլոր հանդիպումներից առաջ Բաքվի հանցավոր իշխանությունների կողմից հրահրվում են դիվերսիաներ կամ սպանություններ մարդատյյացության հողի վրա։ Այսպես, համանախագահների տարածաշրջան ժամանումից (հունիսի 13-ի) երեք օր առաջ ցեղասպան ագրեսորի կողմից սպանվել է հերթական հայը՝ Վահան Էլոյանը, նա 26 տարեկան էր։ Խնդրի բանալիները գտնվում են ո՛չ Մոսկվայում, ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Փարիզում։ Նրանք Ճշմարտության մեջ են, ինչը Մինսկի խումբը համառորեն անտեսում է։
Մինսկի խմբի նախորդ համանախագահների հասցեին երկար տարիների ընթացքում կային շատ քննադատական գրավոր դիմումներ Հայաստանի տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից։ Ադյո՞ք ժամանակը չէ հեռացնել անտեսման ցինիկ Բեռլինյան պատը և լսել հասարակական գործիչների տեսակետը։ Խնդրում ենք կազմակերպել հանդիպում մեր կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք տասնյակ տարիներ բարձրաձայնում են Ճշմարտության մասին և կոչ են անում լսել իրենց ձայնը։
«Ադրբեջանում հայերի Ցեղասպանության իրավական ճանաչման Երևանյան խմբի» անունից
Վահան Բաբախանյան, պատասխանատու
https://miaban.ru/themes/gen-in-azer/aga-15/ https://miaban.ru/themes/gen-in-azer/gaa_11-6-2018_eng/
2 thoughts on “ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին 12-6-2018”