Ելենա Խաչատրյան
Ադրբեջանում հայերի Ցեղասպանության մասին
9-12-2019
Հայաստանը հանդիսանում է այն երկիրը, որի ճակատագիրը տարբեր
ժամանակաշրջաններում զտել է մարդկության խիղճը:
Լեոնիդ Ազգալդյան, Արցախի Հերոս, Արցախի Ազատագրական Բանակի փառապանծ հրամանատար
Այն ժամանակից, երբ տաս դար առաջ թուրքը ոտք դրեց Հայկական Բարձրավանդակ, այդ ժամանակից էլ սկսվեց հայերի Ցեղասպանությունը, որի ապոգեյը դարձան 1894-1923 թ.թ.:
Այսօր ընդունված է համարել, որ հայերի Ցեղասպանությունը եղել է Օսմանյան Թուրքիայի տարածքում, մոռանալով 1918—1920 թվականներին Թուրքիայի կողմից ստեղծված արհեստածին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության և նրան հարակից տարածքներում իրագործված ոչ պակաս սարսափելի հանցագործությունները, որոնք կատարվել էին թուրքական կանոնավոր բանակի և ադրբեջանական ավազակախմբերի կողմից: Այդ տարածքներում հայ ժողովրդի կորուստները տոկոսային հարաբերությամբ գերազանցում էին կորուստները Օսմանյան Թուրքիայում:
Պանթյուրքիզմի և պանթուրանիզմի գաղափարախոս Զիա Գեկալպը “Թուրքիզմի հիմքերը” ծրագրային աշխատանքում ընդգծում է՝ “…թուրքիզմի՝ Թուրքիայի թուրքացման գաղափարի իրականացման համար ոչնչացվեց Արևմտյան Հայաստանի հայությունը, իսկ օգուզիզմի գաղափարի համար պետք է ոչնչացվի Արևելյան Հայաստանի հայությունը: Այդ երկրների միացման համար պետք է ոչնչացվի “հայկական սեպը”՝ Արևելյան Հայաստանը: … Եթե թուրքիզմը իրագործվեց Թուրքիայի ուժերով, ապա օգուզական պետության ստեղծման գործը պետք է իրականացնեն միասին Թուրքիան և Ադրբեջանը:”
Պատահական չէր, որ Թուրքիայի վարչապետ Իսմեթ Ինենյուն և արտգործ նախարար Շյուքրյու Սարաջողլին Երրորդ Ռեյխի հետ դաշինքի պայմաններից մեկը համարում էին հենց Հայկական հարցի լուծումը, որի պատճառով 1941թ. եղավ Գերինգի հրամանը գերմանական զորքերին՝ “հաշվի առնել հայերի թշնամությունը”:
Այդ պատճառով էլ դեռ սովետական տարիներին Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը, այցելելով Ադրբեջան, Մեղրին կոչեց “անիծյալ սեպ”, որը թույլ չի տալիս կապել Նախիջևանը Ադրբեջանի հետ, և որը Արցախի հետ երկայնքով այսօր կազմում է 160 կմ և սպանիչ կերպով մնացել է գորշ թուրքական գայլի կոկորդում:
Իրավիճակը ավելի պարզ ներկայացնում է Սլովակիայի Ազգային Ժողովի առաջին նախագահ Ֆռանտիշեկ Միկլոշկոն, որն ասում է՝ “Քրիստոնեական արժեքները Եվրոպայում օրստօրե խամրում են: Քրիստոնեության ապագան վտանգի տակ է: Եվրապան պարտավոր է պաշտպանել իր արժեքները: Դրա համար պետք է սկսել Ղարաբաղից, որը հանդիսանում է քրիստոնեության պատվարը: Ղարաբաղը՝ դա համաշխարային քրիստոնեության դարպասներն են, նա միայնակ մարտնչում է մահմեդական ճնշմանը: Քրիստոնեության ծաղկումը կսկսվի Ղարաբաղից: … Բավական է միայն մեկ օր Լեռնային Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմում, և այդ հանրապետության 160 հազար քաղաքացիները սպանված կլինեն, իսկ մնացած եվրոպական երկրները կփակեն աչքերը շնորհիվ նավթադոլլարների:”
Սովետական իշխանության բոլոր տարիներին Ադրբեջանի տարածքում շարունակվել է դանդաղ քողարկված Ցեղասպանությունը, որի ապոգեյը դարձան 1988-1991 թվականները:
Հայատյածությունը, սուտը, պատմության կեղծումը և ֆաշիզմը Ադրբեջանի գոյության բոլոր տարիներին հանդիսացել են նրա պետական քաղաքականության առանցքը, որտեղ չեն թաքցնում և բացահայտ հայտարարում են, որ կվռնդեն բոլոր հայերին, որ իրենց պետք է ոչ միայն Ղարաբաղի տարածքը, այլև Հայաստանի:
Վերջերս թուրքալեզու պետությունների գագաթնաժողովում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Զանգեզուրը, լինելով “պատմական ադրբեջանական տարածք”, այսօր բաժանում է թուրքական աշխարհը: Նա հույս հայտնեց, որ թուրքալեզու պետությունները կօգնեն վերականգնել “պատմական արդարությունը”:
Կարծում եմ, որ մեկնաբանություններն այստեղ արդեն ավելորդ են:
Այբուբենային ճշմարտության անշնորհք և լկտի սուտը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականության իրականացումը և գեբելսյան թեզիսի մարմնավորումը այն մասին, որ հարյուրապատիկ կրկնված սուտը դառնում է ճշմարտություն: “Միլիոն գաղթականներ, 20% օկուպացված տարածքներ և Խոջալուի ցեղասպանությունը” դա գեբելսյան թեզիսի իրականացումն է կյանքում:
27.07.1990 թ. Եվրոպայի և Ամերիկայի տարբեր երկրներից 130 ավելի հայտնի իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ և գիտնականններ համաշխարհային հասարակությանը իրենց դիմումում գրում են.
”…հայկական փոքրամասնության նկատմամբ կատարված հանցագործությունները դարձել են հաջորդական պրակտիկա, եթե ոչ Սովետական Ադրբեջանի պաշտոնական քաղաքականություն… Այդ ջարդերը ոչնչացման ռեալ վտանգ են ներկայացնում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայ բնակչության համար… Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկա շրջափակումը գծագրել է ցեղասպանության այլ ձև … նման շրջափակումը համահավասար է խեղդամահ անելուն: … Պետք է գիտակցել, որ Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը չի կարող լինել պրոբլեմի լուծումը, այլ հանդիսանում է մարդու իրավունքների հանցավոր խախտում: Այս դեպքում անտարբերությունը և լռությունը կարող են դառնալ նոր ցեղասպանության պատճառ:”
Հետևաբար, անհրաժեշտ է նշել, որ արդեն երեսուն տարի է, ինչ հայկական պետությունների նկատմամբ իրագործվող շրջափակումը դա ևս Ցեղասպանություն է:
Բնիկ հայ ժողովրդի նկատմամբ իր իրոք բուն հողի վրա՝ այժմյան Ադրբեջանի տարածքում, իրականացվել է ոչ միայն ֆիզիկական Ցեղասպանություն, այլև Պատրիցիդ՝ Հայրենազրկում և Էտնոցիդ՝ հսկայական մշակութային ժառանգության ոչնչացում: Միայն վերջին ժամանակներս ոչ միայն ամբողջությամբ հայաթափվեց Նախիջևանը, այլև բացեիբաց ոչնչացվեցին նրա բազմահազար միջնադարյա խաչքարերը: Եվ այդ ամենը “քաղաքակիրթ” աշխարհի աչքերի առաջ: Իրավացի էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Կերզոնը, որը ժամանակին տվեց իր գնահատականը՝ Նավթը գերակշռեց հայկական արյունը:
Գնահատելով Ադրբեջանի այսօրվա իրավիճակը, ադրբեջանցի լրագրող Զեյնալ Իբրահիմովը իր “35 նամակ որդուս” գրքի անոտացիայում գրում է՝
“Գրել այս վիպակը ինձ ստիպեց ամոթը:
Նրա համար, ինչ ես տեսել եմ իմ աչքերով:
Նրա համար, ինչ ես տեսել եմ մի երկրում, որը գլորվել է մինչև ֆաշիստական գաղափարախոսությունը և բոլոր մարդկային արժեքների դեգրադացիան:
Այն ստի համար, որ երեք տասնամյակ մատուցվում է աշխարհին:
Եվ աշխարհի համար, որը լուռ կուլ է տալիս այդ սուտը, խմելով այն նավթի միլիոնավոր բարելներով”:
Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը այսպես է գնահատում իրավիճակը՝
“Արցախի Հանրապետությանը այսօր առաջարկում են նվիրել Ադրբեջանին այն շրջանները, որոնց տարածքում հայերը կոտորվել և արտաքսվել են 1918թ.: Այդ պահանջների հիմնավորումն է՝ հայերը մինչև կոնֆլիկտը այստեղ չեն ապրել:
Այսինքն մեզ առաջարկում են իրավաբանորեն ամրագրել ցեղասպանության արդյանքները և վերադարձնել հայկական շրջաններում հայկական տներում բնակված մարդասպանների և բռնացողների մոտակա ժառանգներին:”
Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը հանդիսանում է Թուրքիայում հայերի ցեղասպանության շարունակությունը: Դա եղել է միասնական ցեղասպանական ակտ: Հայերի նկատմամբ Ցեղասպանությունը, Էտնոցիդը և Պատրիցիդը իրականացվել է երկու թուրքական պետությունների կողմից, երկուսն էլ պետք է կրեն հավասար պատիժ, այդ թվում նաև տարածքային փոխհատուցման տեսքով:
Ցեղասպանության ժխտումը հանդիսանում է նրա շարունակությունը:
“Դեպքերի այլ զարգացումը ծաղրանք է հանդիսանում տրամաբանության, ճշմարտության և պատմության նկատմամբ: Ճշմարիտն ասած, այն արդեն կատարվում է այսօր: Ադրբեջանը, որը հիմա վերահսկում է Արցախի զգալի մասը և ամբողջ Ուտիկը, պահանջում է Արցախի Հանրապետությունից այն շրջանները, որոնց բուն բնակչությունը կոտորվել է ադրբեջանական և անատոլիական թուրքերի կողմից: ”
Մենք՝ այդ հողերի բնիկներն ենք, մենք իրավունք չունենք մոռանալ կատարվածը: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր Հայրենիքը, առավել ևս, որ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Հայաստանը իբր թե “պատմական ադրբեջանական հող է”, և ինքնավստահությամբ խոստանում է, որ կվերադառնա այդ պրոբլեմի քննարկմանը Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումից հետո:
ՌՖ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը գտնում է, որ “…հայկական կողմը կարող է ներկայացնել ավելի վաղ դեպքերը , որպես ապացույց Ադրբեջանում հայերի ցեղասպանության, որպես շարունակություն Թուրքիայում իրականացված Ցեղասպանության: Դա և Սումգայիթի ու Բաքվի դեպքերն են, որտեղ հայերի զանգվածային ջարդերը իրավունքի տեսանկյունից բացահայտ համապատասխանում են “ցեղասպանություն” հասկացությանը”:
Մեր Ազգային Ժողովը պարտավոր է ճանաչել հայերի Ցեղասպանությունը Ադրբեջանի տարածքում, դրանով իսկ ևս ստեղծելով իրավական հիմքեր ազատագրված տարածքները հանձնելու անհնարինությունը ինչ որ բանի փոխարեն;
Այսօր մեր առջև ծրագրային հարց է դրված՝ ի՞նչ անել՝
Այդ պատճառով այսօր մենք՝
- իրավունք չունենք մոռացության մատնել երկու թուրքական պետություններում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը;
- իրավունք չունենք մոռանալ դարերով մեր նախնիների քրտինքով ներծծված թշնամու մոտ գտնված մեր Հայրենիքի լայնարձագ տարածքները;
- իրավունք չունենք վերադարձնել ագրեսոր պետությանը Հայ Զինվորի արյունով ներծծված ազատագրված հայրենի հողի ոչ մի թիզ;
- իրավունք չունենք կրկնել անցյալի սխալները, երբ Հայ Զինվորը հաղթում է մարտի դաշտում, իսկ դիվանագետները բանակցությունների սեղանի շուրջ հանձնում էին հայրենի հողը թշնամուն;
- իրավունք չունենք Հայ Զինվորին դնել նախապես նրա համար անբարենպաստ դիրքերում;
- իրավունք չունենք ազատագրված բուն հայկական հողերի վերադարձմամբ և հորինված ադրբեջանական փախստականների “միլիոնով” հարցականի տակ դնել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ճակատագիրը;
- իրավունք չունենք մոռանալ մոտ 700 հազար հայ փախստականների իրավունքների մասին, նրանց կորցրած ունեցվածքի մասին;
- իրավունք չունենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում Ադրբեջանը՝ Սև և Սպիրակ ոչխարների ցեղերը, արդեն իրենը համարելով Արցախը, տարածքային պահանջներ ներկայացնի արդեն ողջ Հայաստանին;
- իրավունք չունենք որևե մեկի վրա հույս դնել:
Այդ պատճառով այսօր մենք՝
- պարտավոր ենք հիշել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող 160 կմ հայկական սեպը հանդիսանում է հայկական պետության գոյության երաշխիքը և պանթուրկիզմի գաղափարի իրականացման՝ Բալկաններից մինչև Չինական պատը տարածված միասնական գերհզոր թուրքական պետության ստեղծման անհաղթահարելի պատնեշը;
- պարտավոր ենք հիշել, որ միշտ պետք է վարել հարձակողական քաղաքականություն, քանզի պաշտպանությունը թույլերի բախտաբաժինն է, իսկ բոլոր օրենքները և միջազգային իրավունքը մեր կողմում են;
- պարտավոր ենք հիշել, որ արդեն բազմիցս աշխարհին ցուցադրած միայն հայ ժողովրդի միասնությունն է հանդիսանում մեր գոյատևման անհրաժեշտ պայմանը այսպիսի թշնամական ՝ ցեղասպան թուրքական շրջապատման մեջ;
- պարտավոր ենք հիշել, որ մենք ունենք միայն մեկ նվիրված և վստահելի դաշնակից՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ:
Իսկ Բաքվի և Անկարայի նկատմամբ Նյուրենբերգյան պրոցեսը դեռ առջևում է:
One thought on “Ելենա Խաչատրյան. Ադրբեջանում հայերի Ցեղասպանության մասին”