Հրանտ Մելիք—Շահնազարյան, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոն (Հայաստան)
«Արդի աշխարհում թուրքական գործոնի զսպման պատմական և արժեհամակարգային գործիքները»
Грант Мелик-Шахназарян, Аналитический центр «Восканапат» (Армения)
«Исторические и идейно-ценностные механизмы сдерживания турецкого фактора в современном мире»
Hrant Melik-Shakhnazaryan, head of Analytical center “Voskanapat” (Armenia)
“Historical and ideological-value mechanisms of deterring the Turkish factor in the modern world”
Annotation
Ժամանակակից աշխարհում այս կամ այն պետության հավակնությունները զսպելու բազում նոր՝ բռնություն կամ պարտադրանք չենթարկող գործիքներ ու մեխանիզմներ կան, որոնց համադրմամբ իրականացվող գործողությունները փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հաճախ հիբրիդային պատերազմ է անվանվում։ Որպես կանոն, նման գործողությունների հիմքում դրվում են տեղեկատվակա և/կամ քարոզչական բնույթի նյութեր, որոնք իրենց հերթին հենված են գաղափարական և արժեքային այնպիսի լուրջ թեզերի վրա, որոնց առկայությունն ինքնին կարող է վարքագիծ թելադրել անգամ ամենաազդեցիկ ուժային կենտրոններին։ Այսպես, ԱՄՆ իշխանությունները, ելնելով իրենց երկրի հիմքում դրված արժեհամակարգային դրույթներից, խիստ սահմանափակված են ակնհայտ բռնատիրական ռեժիմների հետ բաց համագործակցելու հնարավորություններում։
Բայց բռնատիրական և ոչ ժողովրդավարական ռեժիմներից բացի կան այլ՝ շատ ավելի կարևոր փաստարկներ, որոնք կարող են սահմանափակումներ առաջացնել թիրախ պետության հարաբերություններում միջազգային հանրության հետ։ Այդպիսի գործոն է, օրինակ, մարդկության դեմ իրականացված հանցագործությունների և/կամ դրա համա չզղջալու փաստը, որի օրինակն ակնհայտորեն առկա է Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում։ Ուստի, հայկական պետությունների դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը զսպելու համար անհրաժեշտ է վերջիններիս քաղաքականության եղեռնագործ էությունը դարձնել միջազգային քաղաքականության ծանրակշիռ գործոն՝ հընթացս ցույց տալով, որ ժամանակակից արժեքների վրա հենված պետություններն ու մարդկության դեմ հանցագործություն իրականացնող միավորումները գտնվում են քաղաքակրթական կիրճի տարբեր եզրերին։
3 thoughts on “Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արդի աշխարհում թուրքական գործոնի զսպման պատմական և արժեհամակարգային գործիքները”