Արմենակ Հարմանդայան
«Լուսավոր Ավետիս» էլ. կայքի ղեկավար (Փարիզ)
Ազգային ինքնությունից հեռացած հայերի սեփական ինքնության վերադարձի խնդիրներն այժմեական են ոչ միայն Արեւմտյան Հայաստանում եւ նրան հարակից տարածքներում ապրող հայերի ճակատագրի տեսակետից, այլեւ այլ տարածաշրջաններում եւ երկրներում ապրող հայերի պարագային նույնպես։
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հավատքի եւ Հայրենակցական հարցերի մշտական հանձնաժողովները այս հարցով կազմակերպեցին կլոր սեղանների ու քննարկումների շարք։ Մասնավորապես, 2016 թ․ սեպտեմբերի 8-ին եւ 2016 թ․ մարտի 11-ին, Երեւանում։ Ամփոփելով երկու միջոցառումների քննարկման ընդհանուր արդյունքները՝ մասնակիցները որոշեցին ստեղծել աշխատանքային խմբեր հետապնդելու համար հետեւյալ ծրագրային նպատակները.
- Ազգային ինքնությունից հեռացած հայերին վերաբերյալ ուսումնասիրությունների եւ հրատարակությունների մեկտեղումը մեկ գրադարան-պահոցի մէջ:
- Ազգային ինքնությունից հեռացած հայերի հետ կապերի հաստատման վերաբերյալ տարեկան աշխատանքային ծրագրի մշակումը:
- Ազգային ինքնությունից հեռացած հայերի համար հայոց լեզվի, մշակույթի, պատմության, քաղաքակրթական արժեքների վերաբերյալ դասընթացների կազմակերպումը։
Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ դասընթացները կազմակերպելու ուղղությամբ։
Կարծում ենք, որ երբ դասընթացներն սկսվեն դրանց հնարավոր է ներգրավել ոչ միայն Արեւմտյան Հայաստանի, այլեւ Կովկասյան տարածաշրջանի մեր հայրենակիցներին՝ նրանց, ովքեր տարբեր պատճառներով թույլ պատկերացումներ ունեն իրենց ազգային ինքնության, մշակույթի ու լեզվի վերաբերյալ։
3 thoughts on “Արմենակ Հարմանդայան. Ազգային ինքնությունից հեռացած հայերն աշխարհի տարածքին”