ՀԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՂԱԶԱՆՉԵՑՈՑԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ             2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը նախաձեռնեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կեղծ «վերականգնման»[1] աշխատանքները, իրականում ոչ թե վերականգնելով, այլ խեղաթյուրելով ժառանգության հիմքում դրված ճշմարտացի գիտելիքը, պատմությունը և ապագան։ Լինելով մշակութային բացառիկ արժեքին հասցված անթույլատրելի վնասի գլխավոր և առաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, մի կողմ թողնելով սերունդների դեմ արված էթնիկ զտման հանցագործությունը, այսօր շարունակում է է՛լ ավելի վնասել առանց այդ էլ վիրավոր արժեքին։ Այո, ժառանգության պահպանության միջազգային հիմնարար սկզբունքները փաստում են, որ ժառանգության պահպանության համար, կարևոր է վերջինիս ամբողջականության պահպանությունը, և ցանկացած տարր ու դետալ նույնքան կարևոր է ժառանգության համար, որքան ինքնին ժառանգությունը։ Վերականգնման քողի […]

Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/mfa-18-3-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-18-3-2021/ http://www.nkr.am/hy/node/4414

Նամականիշում բժշկական արտահագուստով մարդը քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից

in English — https://aga-tribunal.info/stamp-15-1-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/stamp-15-1-2021/ Ombudsman.am, 15.1.2021 Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հայերի էթնիկ զտման փաստը հիմնավորվում է նոր զարգացումներով:

Արման Թաթոյան. Ալիևի ելույթում օգտագործվել են Հայաստանին ու հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ

in English — https://aga-tribunal.info/en/ombudsman-8-1-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/ombudsman-8-1-2021/ Source — https://www.ombuds.am/am/site/ViewNews/1472 2021 թվականի հունվարի 7-ին, Ադրբեջանի նախագահը 2020 թվականի ամփոփմանը վերաբերող իր ելույթում օգտագործել է ձևակերպումներ ու շեշտադրումներ, որոնք Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի մաս են:

ՌՀԿ Ալյանսի հայտարարությունը Սևրի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/alliance-10-8-2020-en/ in Russian — https://aga-tribunal.info/alliance-10-8-2020/ Ռուսաստանի հայկական կազմակերպությունների Ալյանսի հայտարարությունը Մոսկվա, 10.08.2020 Ուղիղ Հարյուր տարի առաջ այս օրը Անտանտի դաշնակիցների և Թուրքիայի միջև կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը (այսուհետ Սևրի դաշնագիր), որի ստորագրող կողմերից մեկն էր Հայաստանի Հանրապետությունը։ Այդ դաշնագիրը, ի թիվս Հայաստանի օգտին Թուրքիայի առջև դրված մի շարք պահանջների, նաև իրավական հիմք տվեց ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնին՝ հայտնի իրավարար վճռով ճշտելու Հայաստանի և Թուրքիայի սահմանները։ Ցավոք, Սևրի դաշնագրի հայկական հարցին վերաբերող մասը ոչ միայն կյանքի չկոչվեց, այլև Թուրքիան դրանից հետո էլ շարունակեց իր ցեղասպան գործունեությունը, և ավելի քան հարյուր տարի շարունակում է խոչընդոտել ցեղասպանության ճանաչման համամարդկային գործընթացը։ […]

ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ

Կասկած չկա, որ տարբեր երկրներում Ադրբեջանի կողմից հրահրված զանգվածային անկարգությունները կառավարվում են Ադրբեջանի կողմից և տեղավորվում «ցանցային կառավարման» ահաբեկչական պետությունների կողմից արդեն իսկ փորձված մարտավարության շրջանակներում: Փաստերն ապացուցում են, որ ցանցային կառավարման ճգնաժամային կենտրոնը Ալիև ընտանիքից և մերձիշխանական շրջապատը ներկայացնող անձանց կողմից է կառավարվում: Ասվածիս համար կան բազմաթիվ փաստեր, բայց տվյալ դեպքում կվկայակոչեմ Մեհրիբան Ալիևայի հայատյացության գագաթնակետը համարվող հայտարարությունն ուղղված համայն աշխարհի ադրբեջանցիներին, որտեղ հանդարտության կոչի տարր անգամ չկա: Ալիևայի հայտարարությունը մի բան է ապացուցում` Ադրբեջանն ինչպես պահեց իրեն սահմանում, այսինքն նախահարձակ լինելով միջազգային հանրությանը հայտարարեց, որ ՀՀ-ն է հարձակում գործել Ադրբեջանի սահմանի ուղղությամբ, նույն կերպ պահում է իրեն տարբեր […]

Հայատյացությունը ադրբեջանական մանկական գրականության մեջ

Հովիկ Ավանեսով, Անժելա Էլիբեգովա, Արինա Գրիգորյան Հակահայկան քաղաքականությունը և ռազմական հռետորաբանությունը հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության արտաքին և ներքին քաղա- քականության անքակտելի մի մասը: Նշված քաղականությունը իր արտացոլումն է գտել նաև ադրբեջանական մանկական գրականության մեջ: Հետազոտությունում անդրադարձ է կատարվում հայատյացիությունը ադրբեջանցի գրողների մանկական գրական ստեղծագործություններում և դրանց ունեցած ազդեցությունը Ադրբեջանի երիտասարդության աշխարահայացքի վրա: Հեղինակների կողմից իրականացրած մշտադիտարկման և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ներկայացվել են մի շարք փաստեր, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականության համակարգային բնույթը: