ՀԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՂԱԶԱՆՉԵՑՈՑԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ             2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը նախաձեռնեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կեղծ «վերականգնման»[1] աշխատանքները, իրականում ոչ թե վերականգնելով, այլ խեղաթյուրելով ժառանգության հիմքում դրված ճշմարտացի գիտելիքը, պատմությունը և ապագան։ Լինելով մշակութային բացառիկ արժեքին հասցված անթույլատրելի վնասի գլխավոր և առաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, մի կողմ թողնելով սերունդների դեմ արված էթնիկ զտման հանցագործությունը, այսօր շարունակում է է՛լ ավելի վնասել առանց այդ էլ վիրավոր արժեքին։ Այո, ժառանգության պահպանության միջազգային հիմնարար սկզբունքները փաստում են, որ ժառանգության պահպանության համար, կարևոր է վերջինիս ամբողջականության պահպանությունը, և ցանկացած տարր ու դետալ նույնքան կարևոր է ժառանգության համար, որքան ինքնին ժառանգությունը։ Վերականգնման քողի […]

Հայտարարություն քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ

in Russian — https://aga-tribunal.info/mfa-25-7-2023/ in English — https://aga-tribunal.info/en/mfa-25-7-2023-en/ Արցախի Արտաքին գործերի նախարարություն, 25.7.2023

Հայրիկ Սուքիասյան. Ադրբեջանի մշակութային ցեղասպանության քաղաքականությունը Շուշիի ջարդերի օրինակով

на русском — https://aga-tribunal.info/sukiasyan_shushi/ 1918-1920 թթ․ Արցախի թեմը, գտնվելով երկրամասում տեղի ունեցող գործընթացների կենտրոնում, մեծ ներդրում ուներ Արցախի կրթական, մշակութային և քաղաքական կյանքում: