ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման վերաբերյալ

Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ պայշտոնական կայքէջ Այսօր BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ արդեն իսկ ենթարկվել էր սրբապղծման: Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը։ Միաժամանակ առավել անհանգստացնող է ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից այս բարբարոսությունը հիմնավորելու փորձերը, ինչը ցույց է տալիս, որ վանդալիզմի այս հերթական դրսևորումն ունեցել է միտումնավոր բնույթ և իր կազմակերպվածությամբ հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը: Վերջին պատերազմից […]

ՀՑԹԻ-ն դատապարտում է հայկական մշակութային հուշարձանների պատկանելությունը խեղաթյուրելուն միտված փորձերը

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դատապարտում է, 22.03.2021 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայկական մշակութային հուշարձանների պատկանելությունը խեղաթյուրելուն միտված հերթական փորձերը: Նախորդ օրը Իլհամ Ալիևը, այցելելով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, հետևյալ հայտարարությունն է արել. «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է, և նրանք այստեղ ևս գալու են: Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: […]