Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան. Բաքվի նպատակն ակնհայտ է՝ հայկական պատմական հողերը ներկայացնել որպես այլ ժողովուրդների տարածք
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Բաքվի նպատակն ակնհայտ է՝ հայկական պատմական հողերը ներկայացնել որպես այլ ժողովուրդների տարածք։ Սրբազանը դժգոհ էր Հայաստանի իշխանությունների քայլերից. «Պասիվ կեցվածք, որը ըստ իս` շատ դատապարտելի է, և եթե մենք` որպես եկեղեցի, անշուշտ, մեր ձայնն ունենք, մեր ձայնը բարձրացնում ենք, բայց մենք տեսնում ենք, որ դա քիչ է, մենք միայն խոսում ենք, բայց գործ չենք անում: Եկեղեցուն թողել են մենակ, միայն լրատվական այց բարձունքից են խոսում, լուրջ մոտեցում չկա պետական լուրջ խողովակներով, դիվանագիտական, կամ լուրջ պետական մակարդակով պահանջատիրական ոչ մի կեցվածք չկա»: