ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՂԱԶԱՆՉԵՑՈՑԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը նախաձեռնեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կեղծ «վերականգնման»[1] աշխատանքները, իրականում ոչ թե վերականգնելով, այլ խեղաթյուրելով ժառանգության հիմքում դրված ճշմարտացի գիտելիքը, պատմությունը և ապագան։ Լինելով մշակութային բացառիկ արժեքին հասցված անթույլատրելի վնասի գլխավոր և առաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, մի կողմ թողնելով սերունդների դեմ արված էթնիկ զտման հանցագործությունը, այսօր շարունակում է է՛լ ավելի վնասել առանց այդ էլ վիրավոր արժեքին։
Այո, ժառանգության պահպանության միջազգային հիմնարար սկզբունքները փաստում են, որ ժառանգության պահպանության համար, կարևոր է վերջինիս ամբողջականության պահպանությունը, և ցանկացած տարր ու դետալ նույնքան կարևոր է ժառանգության համար, որքան ինքնին ժառանգությունը։ Վերականգնման քողի տակ սքողելով պատմական ողջ ճշմարտությունը՝ Ադրբեջանը շարունակում է ցեղասպանել ոչ միայն մշակութային անձեռնմխելի արժեքը, այլև՝ հոգեկան ծանր տրավմայի ենթարկել Ղազանչեցոցն իրենց կյանքի ու հավատի անբաժանելի մաս համարող արցախահայությանն ու ամբողջ հայերին։
ՆԵՐԲԵՌՆԵԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
[1]Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ, (https://monumentwatch.org/hy).