Նաիրա Զոհրաբյան. Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց եւ մարդասպան սերունդ
in English — https://aga-tribunal.info/en/pace-23-6-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/pace-23-6-2021/ ԵԽԽՎ-ում քննարկվել է մեդիա ազատության եւ քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է fake news-երով ատելության, թշնամանքի քարոզով հանրային կարծիքը մանիպուլացնելու մասին, որպես օրինակ բերելով ԵԽ անդամ Ադրբեջանը, որտեղ հայի հանդեպ ատելության եւ թշնամանքի տարածման առաջնագծում ադրբեջանական մեդիան էր։