ՀՑԹԻ-ն դատապարտում է հայկական մշակութային հուշարձանների պատկանելությունը խեղաթյուրելուն միտված փորձերը
Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դատապարտում է, 22.03.2021 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայկական մշակութային հուշարձանների պատկանելությունը խեղաթյուրելուն միտված հերթական փորձերը: Նախորդ օրը Իլհամ Ալիևը, այցելելով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, հետևյալ հայտարարությունն է արել. «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է, և նրանք այստեղ ևս գալու են: Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: […]