Դեսպան Բալայան. Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական հանցագործություններ

in Russian — https://aga-tribunal.info/balayan-30-1-2021/ Նիդերլանդական Weekblad Elsevier հեղինակավոր պարբերականը հրապարակել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը: Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունն «Արմենպրես»-ին տրամադրել է դեսպանի հարցազրույցը, որը ներկայացնում ենք ստորև. «Եվրոպան փակում է աչքերը» 6 հարց Հայաստանի դեսպանին Ադրբեջանի հետ վերջին պատերազմի վերաբերյալ 1) Պատերազմն ավարտվեց նոյեմբերին, այնպես չէ՞ Տիգրան Բալայան. «Ադրբեջանում դեռ 120-ից ավել հայ ռազմագերիներ կան: Գերիներից մեկը պատմել է, որ իրեն ծեծի են ենթարկել՝ պարտադրելով «խոստովանել», որ մասնակցելով 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմին՝ ադրբեջանցիների է սպանել: Այդ ժամանակ նա տակավին ծնված չէր: Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական ծանր հանցագործություններ»: 2) Ի՞նչ ինկատի ունեք Տիգրան Բալայան. «Խոսքը ոչ միայն ռազմագերիների խոշտանգման այլև եկեղեցիների […]

ԱԴՐԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Վերջերս, գտնվելով Շուշիում, Ադրբեջանի նախագահ և այդ երկրի գլխավոր զեղծարար Ի. Ալիևը, ում ցուցումով նախկինում էլ պարբերաբար սուտ լուրեր են տարածվել, որ հայերն իբր թե ոչնչացրել են ադրբեջանական մշակույթի հուշարձանները, կանգ առնելով տեղի մզկիթներից մեկի մոտ, ի լուր աշխարհի հրապարակավ մեկ անգամ ևս հոխորտաց, որ հայերն ավերել-ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղում գտնվող թվով 67 մզկիթներից 64-ը: Այդ ստահոդ և իրականության հետ բացարձակապես կապ չունեցող լուրը տեղ է գտել նաև ադրբեջանցիների կեղծ քարոզչությունը խրախուսող կամ այդ քարզչության ջրաղացին պարբերաբար ջուր լցնող այլ հրապարակումներում: Նկատի ունենալով վերոհիշյալը, ստիպված ենք պատասխանել իրականությունը գլխիվայր շուռ տվող ստախոսին՝ հիմք ընդունելով միայն ու միայն իրական և ստույգ […]

Ազոխի քարանձավ

Ազոխի կրաքարե քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի քարանձավ) ունի շուրջ 8000 քմ տարածություն: Այդ հնագույն հուշարձանը ունեցել է մուտքեր և ելքեր վեց բավիղանման սրահներից: Խորհրդավոր քարանձավով անցնող «ուղիների» երկարությունը ոչ ամբողջական տվյալներով գերազանցում է 300մ: Հայ պատմիչները բազմիցս են հիշատակել Ազոխի քարանձավը: Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները այստեղ էին թաքցնում Արցախ աշխարհի հարստությունները: Երկար ժամանակ քարանձավը պատված էր գաղտնիքով ու հայտնաբերվել է միայն 1960 թվականին: Մուտքերից մեկը՝ Ազոխ 5, ենթարկվել է ինտենսիվ պեղումների, որի ընթացքում գտնվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջանների միջև անցումային ժամանակաշրջանին: Այդ սկզբնական ծավալուն […]

Ծաղկավանք

Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի կենտրոնում է գտնվում Ծաղկավանքը: Հին համալիրից պահպանվել է միայն գլխավոր՝ “Սուրբ Աստվածածին” եկեղեցին և տարբերվում է իր կլոր պորտալով (դռնով)։ Եկեղեցին, դրսից ուղղանկյուն, ներսից՝ գմբեթավոր եռանավ բազիլիկ է: Ճարտարապետական տեսանկյունից եկեղեցին շքեղ ձևավորում չունի: Պատերը ներսից սվաղված են: Ամենահին գրությունը, որ առկա է խաչքարի վրա, թվագրվում է 1198 թ., ինչը նշանակում է, որ 12-րդ դարում այստեղ արդեն գործում էր վանքը: Սրա օգտին է խոսում նաև եկեղեցու դռան գլխի ճակատակալ քարի վրա արված արձանագրությունը, համաձայն որի եկեղեցին կառուցել է Հակոբ վարդապետ Թանգյանցը 1131 թվականին: Շինության հարավային լուսամուտի մեջ կառուցված է օձանման զարդաքանդակ, որի մասին ծերունիները պատմում են, […]

Նամականիշում բժշկական արտահագուստով մարդը քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից

in English — https://aga-tribunal.info/stamp-15-1-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/stamp-15-1-2021/ Ombudsman.am, 15.1.2021 Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հայերի էթնիկ զտման փաստը հիմնավորվում է նոր զարգացումներով:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ

in English — in Russian — ՀՀ ԱԳՆ web site 13 հունվարի, 2021 31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ

in English — https://aga-tribunal.info/en/mfa-9-1-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-9-1-2021/ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ

Արման Թաթոյան. Ալիևի ելույթում օգտագործվել են Հայաստանին ու հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ

in English — https://aga-tribunal.info/en/ombudsman-8-1-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/ombudsman-8-1-2021/ Source — https://www.ombuds.am/am/site/ViewNews/1472 2021 թվականի հունվարի 7-ին, Ադրբեջանի նախագահը 2020 թվականի ամփոփմանը վերաբերող իր ելույթում օգտագործել է ձևակերպումներ ու շեշտադրումներ, որոնք Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի մաս են: