Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեկ ընդհանուր հայեցակարգ որդեգրելու անհրաժեշտությունը

на русском — https://aga-tribunal.info/wa_24-4-2020/ in English — https://aga-tribunal.info/en/wa_24-4-2020_en/ Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ու ոգեկոչման հերթական՝ 105-րդ տարելիցի կապակցությամբ ամբողջությամբ ի հայտ է գալիս Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեր ընդհանուր բացթողումները։ Մինչեւ այսօր դատապարտված չէ պանթուրքիզմը՝ որպես այլատյացության, այլամերժության, ռասիզմի տեսություն, չի որդեգրված ընդհանուր տեսակետ Հայերի ցեղասպանության ամբողջական ժամանակահատվածի վերաբերյալ, չի ճշտված ու ներկայացված ցեղասպանությունն իրականացնող երկու կողմերը՝ որպես հայերի նկատմամբ միեւնույն ցեղասպանական գործողություններն իրականացնող կողմեր, չեն պատրաստված ցեղասպանության հատուցման փաթեթներ հայերի նկատմամբ իրականացված բոլոր ցեղասպանական գործողությունների վերաբերյալ․․․

Գոհար Գրիգորյան. «Մեր տները, գերեզմանները այնտեղ են»․ մարաղացիները երազում են իրենց հայրենի գյուղ վերադարձի մասին

«Մեր տները, գերեզմանները այնտեղ են»․ մարաղացիները երազում են իրենց հայրենի գյուղ վերադարձի մասին Գոհար Գրիգորյան ԱՐՄԵՆՊՐԵՍ 9.4.2020 1992թ. ապրիլին Մարաղայի բնակչությունը դարձավ արդեն անկախ Ադրբեջանի հերթական ոճրագործության զոհն ու հարազատ գյուղի կործանման ականատեսը. ապրիլի 10-ին տևական հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը հարձավեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարուստ ու բարգավաճող հայաբնակ Մարաղա գյուղի վրա և ավերեցին ու հրդեհեցին այն։ Մարաղան հաջողվեց ընդամենը մի քանի ժամով գրավել միայն տանկեր և այլ զրահատեխնիկա ներգրավելուց հետո․ մինչ այդ գյուղի ինքնապաշտպանական ուժերը կարողացել էին հետ մղել երկու հարձակում։ Գյուղը լքել չհասցրած բնակչությունը, հիմնականում՝ տարեցներ, հաշմանդամներ,  կանայք ու երեխաներ, անգթորեն սպանվեցին, անդամահատվեցին ու ողջակիզվեցին։ Ապրիլի […]

Վարդինե Իսահակյան. Մարաղա. լռեցված ցեղասպանություն

Հոդվածը “Առավոտ” կայքից է ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ «Առավոտ» օրաթերթ,  16.04.2019 Տեսնես աշխարհում քանի երեխա է տեսել մերձավորի գլխատվելը, ականջալուր եղել մոր վերջին՝ փրկություն աղերսող հառաչանքին առ Աստված… Արցախի հյուսիսում 1992 թվականի ապրիլն արյունոտ էր, Մարաղա հայկական բնակավայրում շատ երեխաներ մի ակնթարթում որբացան, շատ ծնողներ տեսան իրենց զավակների դաժան մահն ու գերեվարվելը արյունախում ասկյարների կողմից…

Միջազգային հանրային ատեանի բաց նամակ-դիմումը ՄԱԿ-ին

in English — https://aga-tribunal.info/en/tribunal_25-3-2020_en/ in Armenian — https://aga-tribunal.info/hy/tribunal_25-3-2020_hy/ in Russian — https://aga-tribunal.info/tribunal_25-3-2020/ in Turkish — https://aga-tribunal.info/tribunal_25-3-2020_tr/ Below is in Western Armenian (դասական ուղղագրությամբ)

Գոհար Գրիգորյան. «Դանակով խաչեր էին կտրել մարմինների վրա». Մարաղայի կոտորածը՝ ականատեսների վկայությամբ

in Russian — https://aga-tribunal.info/maraga_9-4-2020/ ապրիլի 10, 2020 Գոհար Գրիգորյան 1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՄՀՆՋ-ՕՄՕՆ) զինված ստորաբաժանումները Թարթառից հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա ու այնտեղ իրականացրին զանգվածային ջարդեր։ «Դա կտտանքների և դաժանությունների վայր էր՝ նման Գողգոթային»,- այսպես է նկարագրել Մարաղան՝ կոտորածից հետո գյուղ այցելած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Մարաղայի հայերի ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/maraga_10-4-2020_en/ in Russian — https://aga-tribunal.info/maraga_10-4-2020/ ապրիլ 10, 2020 Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա հայական ավանում խաղաղ բնակչության դեմ իրականացված կոտորածի 28-րդ տարելիցը։ Մարաղայի կոտորածը Ադրբեջանի Հանրապետության կողմից կազմակերպված և հայերի նկատմամբ ատելության շարժառիթով իրագործված աննախադեպ պատերազմական հանցագործություն էր, որի նպատակն էր հայ ագգաբնակչության ոչնչացումը։

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի 4-րդ տարելիցի կապակցությամբ

in Russian — https://aga-tribunal.info/mfa_artsakh_2-4-2020/ in English — https://aga-tribunal.info/mfa_artsakh_2-4-2020_en/ ապրիլ 2, 2016 Չորս տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 2-ին, կոպտորեն խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա: Թիրախավորվեցին ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև քաղաքացիական բնակչությունը: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը և մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի և ռազմական տեխնիկայի քանակը, ինչպես նաև հարձակմանը նախորդած ժամանակահատվածում լարվածության բարձրացմանը և խաղաղ գործընթացի տապալմանն ուղղված ադրբեջանական կողմի նպատակային քայլերը վկայում են, որ ապրիլի 2-ի ագրեսիան մանրամասն ծրագրված և նախապատրաստված ռազմական օպերացիա էր:

2016 թ. ապրիլին Ադրբեջանի հերթական ցեղասպանության հանցագործության մասին

in Russian – https://aga-tribunal.info/wa_3-4-2016/ in English – https://aga-tribunal.info/en/wa_3-4-2016_en/ in French – here 2016-ի ապրիլի սկզբին Ադրբեջանը իրականացրեց ևս մեկ ցեղասպանության հանցագործություն ՝ լայնածավալ ռազմական ցեղասպանական ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ: Այնուհետև Արևմտյան Հայաստանի Հանրապետության Խորհրդարանը անմիջապես հանդես եկավ դատապարտող հայտարարությունով: Ստորև ներկայացնում ենք 2016 թվականի ապրիլի 3-ի սույն հայտարարության տեքստը: